Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հայաստանում հակահամակարգային, բայց, ապառաժների խորքից լսվող պատմության դղրդոցների ձայնը ընկալող ու գիտակցող ընդդիմության պահանջը հրատապ է դարձել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ամբողջ աշխարհում սկսվել է «Ոչ նախկին, ոչ ներկա» շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում, Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն, իր Ռեֆորմների կուսակցությամբ եւ, մեծ քայլերով անսպասելի հաջողության է հասնում։ Համակարգային կուսակցությունները' Լեյբերիստները եւ Թորինը, գլորվում են անդունդ։
Գերմանիայում եչ նախկիները, ոչ ներկաները Այլընտրանք Գերմանիայի Համար կուսակցությունն է, որը պայքարում է Գերմանիայի սուվերենության աստիճանը բարձրացնելու եւ ազգային քաղաքականություն վարելու համար։
Ֆրանսիայում նույնպես ավանդական կուսակցությունները վարկաբեկվում են ու նոր այլընտրանքի պահանջն օդում թեւածում է, որին հավակնում է Լը Պենի կուսակցությունը։
Ցուցակը կարելի է շարունակել։
Այս ամենը ցույց է տալիս, որ աշխարհը փոփոխությունների անհրաժեշտության առջեւ է կանգնել, ինչ-որ լուրջ գործընթացներ են գնում, նոր աշխարհ է սկսում ծնվել, ինչպես 18-19-րդ դարերում Եվրոպայում։
Գանք մեր սարերը։ Նույն Հայաստանում է կատարվում, գործող իշխանությունը, որը ժամանակին Ուկրաինայում ու Վրաստանում կատարված մայդանների արդյունքում ձեւավորված իշխանությունների ուշացած կլոնն է, գաղափարապես տապալված է, իսկ նրա այսօրվա համակարգային ընդդիմությունը մինչ այդ էր տապալված ու սպառված։
Հայաստանում հակահամակարգային, բայց, ապառաժների խորքից լսվող պատմության դղրդոցների ձայնը ընկալող ու գիտակցող ընդդիմության պահանջը հրատապ է դարձել»,- գրել է նա։
Սեպտեմբերի 21-ին Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից՝ Անկախության օրը և Արցախում էթնիկ զտումների տարելիցը Հայաստանին նվաստացնելու և վիրավորելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Լապշինը գրել է նաև․ «Ընկերներ, ահա և հաստատում եմ, որ ՀՀ Անկախության օրը Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից՝ իմ ձերբակալության բելառուսական հարցման միջոցով: Ալիևյան բոտի այս դատարկ օգտահաշիվն, իրոք, մեկ շաբաթ առաջ ինձ գրեց․
«Մենք մեր մարդկանց ունենք ՀՀ գլխավոր դատախազությունում և Երևանի օդանավակայանում։ Երբ դուք ժամանեք, անակնկալ կլինի»։
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մոսադի նախկին ղեկավար Դանի Յաթոմը սպանվել է Թել Ավիվի արևելքում իրականացված գործողության ժամանակ։ Այս մասին հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Հըզբոլլահի աղբյուրին։
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելը հարձակման է ենթարկվել Լիբանանից և Իրաքից։ Առավոտյան Լիբանանից 105 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսում՝ հիմնականում Հայֆայի ծոցում և Նազարեթի շրջաններում։ Իրաքից արձակվել է ևս 2 հրթիռ.
Հըզբոլլահի զանգվածային հարձակուման է ենթարկել Իսրայելի կենտրոնական քաղաքները։Հաղորդվում է, որ Հայֆայի և Կիններեթի միջև ընկած տարածքում՝ Նոֆ ՀաԳալիլ, Աֆուլա, Յոքնեմ, Միգդալ ՀաԷմեկ, Նազարեթ, Մեգիդո, Էմեկ Իսրայել, ՀաԿարմել, հրթիռային ազդանշան ազդանշան է գործարկվել:
Իսրայելական 13-րդ ալիքի փոխանցմամբ՝ Հըզբոլլահը սպառնալից ուղերձով է հանդես եկել․ «Առանց կանգ առնելու մենք կգրոհենք Իսրայելի խորքերը».
Ուղերձին անմիջապես հետևել է Հըզբոլլահի զանգվածային հարձակումը Իսրայելի կենտրոնական քաղաքների վրա։
Հաղորդվում է, որ Հայֆայի և Կիններեթի միջև ընկած տարածքում՝ Նոֆ ՀաԳալիլ, Աֆուլա, Յոքնեմ, Միգդալ ՀաԷմեկ, Նազարեթ, Մեգիդո, Էմեկ Իսրայել, ՀաԿարմել, հրթիռային ազդանշան ազդանշան է գործարկվել:
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր Իսրայելը հարձակման է ենթարկվել Լիբանանից և Իրաքից։
Առավոտյան Լիբանանից 105 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսում՝ հիմնականում Հայֆայի ծոցում և Նազարեթի շրջաններում։
Իրաքից արձակվել է ևս 2 հրթիռ.
Իսրայելի պաշտպանության բանակը գնահատում է, որ այս շրջանների գնդակոծությունները կշարունակվեն այսօր և առաջիկա օրերին։
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն շաբաթ երեկոյան հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ կառավարությունում հայտնվել են հայազգի երկու նախարարներ։
Մասնավորապես, Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։
Ժան-Նոել Բարոն նշանակվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, Սեբաստյան Լեկորնուն՝ Զինված ուժերի և վետերանների գործերի նախարար, իսկ Ռաչիդա Դատին՝ մշակույթի նախարար։
Դիդյե Միգոն դարձել է Ֆրանսիայի արդարադատության նախարար, իսկ Բրունո Ռետալյոն՝ ՆԳՆ ղեկավարը։
Սովի զգացում
Պարզունակ է հնչում, բայց սովի զգացումը կարող է խոսել այն մասին, որ դուք հղի եք: Իհարկե չի կարելի մեծ ախորժակը բացատրել հղիությամբ (գուցե դա ներշնչանք է, կամ ձեր օրգանիզմը որոշակի նյութերի կարիք ունի), բայց եթե մեր ցուցակի մյուս նախանշանների հետ միասին սովի զգացում էլ ունեք, ապա ստուգեք ձեր դաշտանի օրերը:
Պտուկների պիգմենտացիա
Եթե պտուկի շուրջ պիգմենտավորված մաշկի գույնը սկսում է մգանալ, ապա դա կարող է խոսել հղիության մասին: Թեև այս նախանշանները հանդիպում են հորմոնալ այլ փոփոխությունների դեպքում կամ էլ կարող են մնալ նախորդ հղիությունից հետո:
Արտադրություն կամ ցավեր պտղի կցման ժամանակ
Օվուլյացիայից գրեթե ութ օր հետո ձեզ մոտ կարող է լինել արյունային արտադրություն հեշտոցից, այն կարող է լինել վարդագույն կամ շագանակագույն և ուղեկցվել աննշան դեպի ներքև ձգող ցավերով: Դա բացատրվում է արգանդի պատին պտղի կցումով: Նման արտադրություն կարող եք նկատել նաև նախադաշտանային օրերին:
Հաճախացած միզարձակում
Հենց պտուղը կպնում է արգանդին և սկսում է հատուկ հորմոր արտադրել, դուք կարող եք նկատել, որ ավելի հաճախ եք ցանկանում միզել:
Հոգնածություն
Դուք ձեզ հոգնա՞ծ եք զգում: Ավելի ճիշտ՝ սպառվա՞ծ: Պրոգեստերոնի մեծ քանակությունը կարող է ստիպել կնոջն իրեն սարսափելի հոգնած զգալ, թեև առանձնապես գործ չի արել: Նման հոգնածությունը հետապնդում է կանանց հատկապես հղիության նախնական շրջանում:
Կրծքի զգայունություն և ցավ
Երբ կինը հղի է, կուրծքը զգայուն է դառնում դիպումներին, ինչպես դաշտանի նախօրեին: Երբ օրգանիզմը հարմարվի հորմոնային նոր ֆոնին, ցավոտ զգացողությունները կմարեն:
Համային զգացողությունների փոփոխություն
Գուցե սկսեք այլ կերպ ընկալել ուտելիքի համը: Որոշ կանայք, օրինակ, սկսում են մեծ հակում ունենալ որոշակի ուտելիքների հանդեպ կամ սկսում են պարզապես զզվել որոշ ուտելիքներից:
Առավոտյան սրտխառնոց
Եթե ձեր բախտը բերի, առավոտյան սրտխառնոցը ձեզ կանհանգստացնի բեղմնավորումից մի քանի շաբաթ հետո: Իսկ եթե շատ բերի, ապա ընդհանրապես չեք զգա սրտխառնոց: Հղիության հետ կապված սրտխառնոցը կարող է առաջանալ ոչ միայն առավոտյան, այլև օրվա ցանկացած ժամի:
Դաշտանի ուշացում
Եթե դուք կայուն ցիկլ ունեք, և դաշտանը դեռ չի սկսել, ապա պետք է հղիության թեստ անել, քանի որ դաշտանի ուշացումը մեծամասամբ խոսում է հղիության մասին:
Եվ վերջապես...
Հղիության դրական թեստ
Եթե դաշտանի ուշացման առաջին օրը կամ հետագա օրերին թեստ եք արել, և այն երկու գծիկ է ցույց տվել, ապա գրեթե 100%-ոց վստահությամբ կարող ենք ասել, որ ձեր ընտանիքում ավելացում է սպասվում: Շնորհավորում ենք :)
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախության օրվա առթիվ ցանկանում եմ, նախ, ընդգծել, որ Հայաստանին դավաճանել են ճիշտ այն վայ-գործիչները, ովքեր այսօր, իրար հերթ չտալով, շնորհավորում են նրա անկախության տոնը։ Կոչ եմ անել թքել նրանց շնորհավորանքների վրա, որովհետև դրանք ամբողջովին կեղծ ու շինծու են, ինչպես և նրանց հայատյաց հեղինակները։
Հայաստանին դավաճանել են ոչ միայն ներսից, այլև դրսից՝ կեղծ «դաշնակիցներն» ու «բարեկամները», «քաղաքակիրթ աշխարհն» ու «միջազգային համայնքը»։ Պարզապես դեն նետեք նրանց շնորհավորանքները, որովհետև դրանք ևս կեղծ ու շինծու են։
Ցավոք, այսօր Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է միայն թղթի վրա։ ՀՀ-ի ղեկավարներն ու պաշտոնական «ընդդիմությունը» օտարի հլու-հնազանդ կամակատարներն են, որոնք ուղղորդում են հայկական նավը դեպի անդունդ։ Հայաստանն արագորեն ողողվում է այլացեղ ու այլակրոն օտար տարրերով։ Օտարի դրածոները կազմաքանդում են Հայաստանի կրթական ու գիտական դաշտը։ Փողոցում, եթերում ու պաշտոնական միջավայրում հայոց լեզուն ոտնահարվում է ամեն քայլափոխի։ Ադրբեջանական նոր հարձակումներից առաջ երկրի պաշտպանունակությունը թողնված է բարձիթողի վիճակում։ Ազգ-բանակ կառուցելու նպատակ և մտադրություն չկա։ ՀՀ ոչ-բարով վարչապետը ժողովրդին անամոթաբար կոչ է անում մոռանալ, թե որն է իր հայրենիքն ու պատմությունը և ապրել միայն հաճույքների համար։ Կոչ է անում դադարել պայքարը հանուն ազատության, անկախության և ազգային արժանապատվության, այլ հաշտվել ու համակերպվել Հայաստանի աստիճանական ուծացման և հայազերծման հետ։ Այսպիսով, մերօրյա Հայաստանում հայ ժողովրդի անվտանգության կենսական պահանջներն ու շահերը, հայոց լեզուն, մշակույթը, ապրելակերպը, Սահմանադրությունը բոլորը դավաճանված են։
Այսպիսի դժնդակ պայմաններում Անկախության օրը նշելու միակ իմաստը անկախության համար նոր պայքարի անհրաժեշտության մասին հիշելն է։ Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի զրոյից կերտելու իր տակավին չկայացած ազգային պետությունը՝ առանց, սակայն, ներկա փչացած, օտարամոլ, ստրկամիտ ու խամաճիկ վերնախավերի, որոնց ժամանակը վաղուց է անցել։
Նպատակը մնում է նույնը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԱՄՈՒՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՎ ԲՆԻԿ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿՏՐՎԱԾՔՈՎ։
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆ»։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է.
«Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:
Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»: