«Ժողովուրդն առյուծի պես» գործողությունը դառնալու է ռազմագիտության նորագույն դասագրքերի բովանդակության անքակտելի մաս։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Արմեն Պետրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ նախնական տեղեկատվության՝ Իսրայելն իրանի դեմ իրականացրել է ոսկերչական ճշգրտության աննախադեպ մասշտաբային բազմաշերտ ռազմագործողություն. դրանում ներգրավվել են միաժամանակ մի քանի պետական քաղաքական և ռազմական կառույցներ։
Ըստ այդմ.
Այս գործողությունը ներառել է ԶԼՄ-ների և քաղաքական վերլուծաբանների մոլորեցում, ինչը հնարավորություն է տվել Իրանին անակնկալի բերել։ Այս ծրագրում ներգրավված են եղել միայն «մի քանի գաղտնի գործընկերներ», իսկ հայտարարությունների և բրիֆինգների արշավը, որի նպատակն է եղել ազդել Իրանում և Իսրայելում ընթացող քննարկումների վրա, համակարգել է անմիջապես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
2.Իսրայելի Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության (Մոսադ) տրամադրած գերճշգրիտ տվյալների հիման վրա գիշերվա ընթացքում իսրայելական օդուժի ավելի քան 200 կործանիչ շուրջ 300 «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ» հարված է հասցրել Իրանի տարածքով մեկ տեղակայված ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ միջուկային, հրթիռաշինական, պաշտպանական և ռազմավարական բնույթի այլ օբյեկտների, ինչպես նաև՝ Իրանի ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, միջուկային ոլորտի առանցքային գիտնականների կեցավայրերին։