«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար
Մայիսի 08, 2025

«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը կհամաձայնի քննարկել իր ջոկատների զինաթափման հարցը միայն Իսրայելի կողմից որոշակի պայմանների կատարման և ագրեսիայից տուժած շրջանների վերականգնման դեպքում։ Ինչպես  տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լիբանանի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասան Ֆադլալան։

«Մենք առաջին հերթին պահանջում ենք դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, որոնց ականատեսներն ենք դարձել վերջին օրերին։ Երկրորդ, պետք է դադարեցվի օկուպացիան, և իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանի տարածքից: Երրորդ, մենք սպասում ենք թշնամու կողմից գերեվարված մեր բոլոր գերիների ազատ արձակմանը», – նշել է քաղաքական գործիչը, որի խոսքը մեջբերել Asharq al-Awsat թերթը։

«Հեզբոլլահ»-ը ներկայացնող պատգամավորը որպես չորրորդ պայման նշել է այն բնակավայրերի վերականգնումը, որոնց նյութական վնաս է հասցվել ռազմական գործողությունների ընթացքում։

«Ագրեսիայի ընթացքում ավերված և վնասված բոլոր տները պետք է վերականգնվեն», – ընդգծել է Ֆադլալան։ – Երբ այս ամենը կատարվի, մենք կարող ենք ձեռնամուխ լինել Լիբանանի պաշտպանական դոկտրինի քննարկմանը»:

Ապրիլի 20-ին հանրապետության նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել էր, որ չի  պատրաստվում շտապել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում և շարժման վրա ճնշում գործադրել՝ անցանկալի հետևանքների պատճառով։

«Մենք դա կիրականացնենք պաշտպանական դոկտրինի շուրջ երկխոսության շրջանակներում, բայց ստիպված ենք սպասել, մինչև հանգամանքները թույլ տան, – նշել էր Աունը։ – Այժմ ոչ ոք չի խոսում ժամկետների կամ ճնշման մասին»։

Նախագահն ընդգծել էր, որ «ներքին հարցերին պետք է մոտենալ խոհեմությամբ և պատասխանատվությամբ՝ Լիբանանը կործանման չտանելու համար»։

Ապրիլի 18-ին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը նախազգուշացրել էր, որ թույլ չի տա ուժով զինաթափել շիա մարտիկներին։ Նա նաև նշել էր, որ լիբանանյան բանակի և դիմադրության ջոկատների միջև բախում տեղի չի ունենա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինայի հարցում որոշում կայացնելու պահը մոտենում է. Թրամփ

Քիչ առաջ Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց․ Տիգրան Աբրահամյան

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է բարձրացել. Հռոմի պապը դեռ չի ընտրվել

Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am

Մերցը և Մակրոնը կստեղծեն պաշտպանության և անվտանգության խորհուրդ. Euronews

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Մոսկվա

Երևանի դպրոցներից մեկում գումար պահանջելու հարցի շուրջ վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել աշակերտների միջև

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել

Ալիևը չի մեկնի Մոսկվա

«Եթե վաղը չնախաձեռնեն անվստահություն հայտնելու գործընթաց, ուրեմն վաստակել են այն, ինչ ստանում են». Էդգար Ղազարյան

Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը

Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել

Վատիկանում մեկնարկել է նոր պապի ընտրության կոնկլավը

Համբալներ, վախկոտներ, վեր ընգի տեղդ. Գալյանն ու Ջուլհակյանը փորձում են հանգստացնել Փաշինյանին. Տեսանյութ

Սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․Փաշինյանը հունից դուրս եկավ, թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում. Տեսանյութ