Print this page

Չինաստանը կսահմանափակի հոլիվուդյան ֆիլմերի ցուցադրությունը

By Ապրիլի 10, 2025 10

ԱՄՆ-ի հետ մաքսային դիմակայության սրման ֆոնին Չինաստանի իշխանությունները մտադիր են սահմանափակել ամերիկյան կինոֆիլմերի ցուցադրությունը երկիր. հայտնում է ՉԺՀ կինեմատոգրաֆիայի գործերի պետական վարչությունը։

«Չինաստանի նկատմամբ անազնիվ մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ կառավարության սխալ գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն ամերիկյան ֆիլմերի նկատմամբ լսարանի հետաքրքրության հետագա նվազմանը», – հայտարարել է Չինաստանի կինեմատոգրաֆիայի պետական վարչությունը: «ԱՄՆ-ի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ամերիկյան ֆիլմերի նկատմամբ: Մենք կհետևենք շուկայի կանոններին, կհարգենք հանդիսատեսի ընտրությունը և չափավոր կկրճատենք ԱՄՆ-ից ներմուծվող ֆիլմերի թիվը», – ասել է նա։

Չինաստանը ժամանակին Հոլիվուդի ամենամեծ միջազգային շուկան էր: Սակայն երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին վերջին տարիներին չինական կինովարձույթում ամերիկյան ֆիլմերի թիվը նվազում է։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews