Print this page

Զելենսկին փորձել է «քցել» Թրամփին․ Ռադայի պատգամավոր

By Ապրիլի 10, 2025 8

Ուկրաինայի կառավարության կողմից 113 մլն գրիվենի (2,7 մլն դոլար) հատկացումը խորհրդատուներին՝ ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի նախապատրաստման համար, գողություն է: Այս մասին Telegram-ալիքում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, գրում է Gazeta-ն

Նա նշել է, որ Ուկրաինայի արդարադատության նախարարության և ԱԳՆ-ի կազմում կան միջազգային իրավական հարաբերությունների և պայմանագրերի վարչություններ, որոնց պարտականությունների մեջ է մտնում նման փաստաթղթերի պատրաստումը:

«Այսինքն՝ առկա է իրավաբանների միջոցով պետական միջոցների հափշտակման սխեմա, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձգձգելու գործիք։ Զելենսկին կրկին փորձում է «քցել» Թրամփին և ևս մի քանի միլիոն դոլար վաստակել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews