Ադրբեջանի Միլի մեջլիսի հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. ՔՊ պատգամավոր
Մայիսի 08, 2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. ՔՊ պատգամավոր

Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Այս մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ, ինչը նշանավորում է փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը։

Կարևորելով մեր դերը՝ որպես ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված և նրանց շահերը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնած խորհրդարանականներ, մենք գիտակցում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ես առաջարկել եմ իմ պաշտոնակցին՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին, մեր գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել։

Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին՝ այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել է Խանդանյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի 20-ը կընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Կալաս

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

«Արթուն ենք» շարժման անդամները հանդիպել են ՀՀԿ ղեկավար կազմի հետ

Թուրքիայում բացվել է արհեստական ինտելեկտով աշխատող 1-ին բանկը

Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին

Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Պուտին-Սի Ծինփին պաշտոնական բանակցությունները տևել են 3,5 ժամ

Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հետագա քայլերը կախված կլինեն նրանից՝ ինչպես կընթանա 3-օրյա հրադադարը. Ուշակով

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ