Ես Սամվել Շահրամանյանին չէի ճանաչում. Ինձ խնդրել են իրեն շնորհավորել. Ռոբերտ Քոչարյան
Ապրիլի 22, 2025

Ես Սամվել Շահրամանյանին չէի ճանաչում. Ինձ խնդրել են իրեն շնորհավորել. Ռոբերտ Քոչարյան

Շրջափակման ժամանակ ես մշտական կապի մեջ եմ եղել Ղարաբաղում Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ, գրեթե ամեն օր էի խոսում, իսկ վերջին օրերին՝ օրական մի քանի անգամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մոտ 3 ամիս առաջ:

Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, երրորդ փորձն էր հրաժարականի Արայիկ Հարությունյանի կողմից; Ամեն անգամ հավաքվում էին, քննարկում էր ինքը կազմակերպում եւ հիմնավորումն այն էր, որ ես այլեւս այն ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է, ես հրաժարականս տալիս եմ: Եվ ամեն անգամ Բակո Սահակյանը համոզում էին մի քանի հոգով դա չանե: Վերջին անգամ ինքը հավաքել էր եւ հայտարարել էր, որ մեկ է՝ հրաժարական է տալու, սա քննարկման հարց չի: Ուղղակի պետք է ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանությունը ստանձնել Ղարաբաղում:

Ինքն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք միգուցե պատրաստ կլինեն ստանձնել այդ իշխանությունը: Սամվել Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանը անձամբ էր խոսում, համոզում: Չեմ ուզում հիմա անուններ տալ: Այսպես է եղել»,-ասաց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ Արայիկ Հարությունյանի  հրաժարականի ժամանակ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել եւ Բակո Սահակյանն ու Արգադի Ղուկասյանն իրեն պատմել են որոշ բաներ. «Ասում էին, որ այդ ամենը Արայիկ Հարությունյանն ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանին: Բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջինս շատ լավ գիտեր՝ ինչ է կատարվում Ղարաբաղում:

Ինձ ասում էին՝ ինչո՞ւ եմ ես շնորհավորել Սամվել Շահրամանյանին: Ես Սամվել Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում: Ինձ խնդրել են իմ ընկերները Ղարաբաղում, որ այս մարդը համաձայնել է այս ծանր իրավիճակում պարտավորությունը ստանձնել, դրել է իր ուսերի վրա, ինձ խնդրել են, որ անպայման շնորհավորեմ, աջակցություն ցուցաբերեմ, միգքուցե ինչ-որ մի քիչ դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարելու համար: Այսօր շահարկել այդ ամենը, ուղղակի անբարոյականություն է»,- հայտարարեց երկրորդ նախագահը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին

Պուտինը չի մասնակցի Հռոմի Պապի հուղարկավորությանը. կրեմլ

Աշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի հուղարկավորության օրը

Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան

Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP

Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել. Թրամփ

Ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ. Զելենսկի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում. ՔՊ-ականները քաշքշում են Գեղամ Մանուկյանին. Տեսանյութ

Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին

«Ժողովուրդ». Ծանր հանցագործությունների թիվն աճել է. թվեր

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը աճել է, Հայաստանը երկրորդ տեղում է