Երևանի կենտրոնում ադրբեջաներեն երգողների տեսանյութը տարածողի գործով ԱԱԾ–ն դիմել է ՔԿ
Հունիսի 24, 2025

Երևանի կենտրոնում ադրբեջաներեն երգողների տեսանյութը տարածողի գործով ԱԱԾ–ն դիմել է ՔԿ

Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածողի գործով ԱԱԾ–ում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ–ն։

Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ Տեսանյութը բուռն արձագանք էր ստացել։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են։ Նշենք, որ Իրանում բազմաթիվ ադրբեջանցիներ են ապրում:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով»,–ասված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ իրանագետ Արտյոմ Տոնոյանը այդ օրը գրել է, որ այս երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչներն անգիր գիտեն ու ժամանակին նաև հայերի համար էին երգում` որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը կարող է նաև հարվածել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազային․ Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու ծրագրին

Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ

Էր-Ռիադը Կատարին կաջակցի՝ Իրանի դեմ պատասխան գործողություններում. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Թուրքիան դատապարտել է Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա․ Իրանական ԶԼՄ-ներ

Մենք շարունակելու ենք պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա.Իրան. Reuters

Իրանի հարձակումը Ալ Ուդեյդ բազայի վրա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է. Կատարի ԱԳՆ

Կատարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ավիաբազային հասցվել է առնվազն վեց իրանական հրթիռային հարված

Իրանական հրթիռները ճշգրիտ հարվածել են ԱՄՆ բազաներին․ Ալ-Մայադին

Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times

ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել

Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել են Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողությունից․ Սա վերջը չէ․ ԻՀՊԿ

Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ