Նարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը
Հունիսի 30, 2025

Նարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն երրորդ անգամ անընդմեջ հունիսի 9-ի երեկոյան պաշտոնեական երդում կտա մի խումբ նախարարների հետ միասին:

«Արմենպրես»- ի  հաղորդմամբ՝  ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով աղբյուրներին, նոր կաբինետի ձևավորումը շարունակվում է, հետևաբար, կառավարության ղեկավարի հետ միասին երդում կտա մոտ 30 նախարարներից բաղկացած խումբը։

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կառավարության ամբողջական կազմը նախարարներով ու պետնախարարներով կկազմի 78-ից 81 հոգի։ Այս անգամ կաբինետի շատ քիչ անդամներ կունենան մեկից ավելի պորտֆելներ:

Ինչպես նշել է լրատվամիջոցը՝ քանի որ Մոդիի կուսակցությունը՝ Հնդկական ժողովրդական կուսակցությունը (Bharatiya Janata Party) 10 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ ստանալ բացարձակ մեծամասնություն, կոալիցիոն կաբինետը կարող է ներառել նաև Ազգային դեմոկրատական ​​դաշինքում Մոդիի դաշնակից կուսակցությունների անդամների։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը

Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին, Եկեղեցու հարցը մեր ներքին գործն է. Միրզոյան. Տեսանյութ

Մակրոնը Նիկոլին Նոբելյան մրցանակ է խոստացել. Ֆարմանյան

Բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են․ Նիկոլ Փաշինյան

Լավրովը՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումների մասին

Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող գորշ արջը տեղափոխվել է Վայրի կենդանիների խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին. Իրանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը բացահայտորեն հարձակվել է Պուտինի վրա. Ինչպես կարձագանքի Կրեմլը. Տեսանյութ

Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն

ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

Հայտնի են 2025 թվականի ամռան լավագույն սմարթֆոնները

Անհապաղ վերսկսե՛ք ԱԷՄԳ-ի հետ աշխատանքը․ Մակրոնը դիմել է Փեզեշքիանին

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին