Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի hարվածներից. Գրոսսի
Հունիսի 25, 2025

Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի hարվածներից. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ հարվածների հետևանքով։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այս մասին ասել է Fox News-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք տեսնում ենք վնասի շատ նշանակալի աստիճան երեք օբյեկտներում։ Նաթանզ առաջինն էր, որը ենթարկվեց հարվածի, նրա մեջ շատ, շատ լուրջ վնաս հասցվեց ցենտրիֆուգների շատ կարևոր սրահներից մեկին, որտեղ իրականացվում էր ուրանի հարստացումը։ Նույնիսկ դրա ստորգետնյա հատվածը սկզբում անուղղակիորեն է վնասվել, հետո՝ ուղղակի»,-ասել է նա։

Խոսելով Սպահանի օբյեկտի մասին՝ Գրոսսին շեշտեց. «Դա մի համալիր է, որը ներառում է բազմաթիվ շենքեր, որտեղ կատարվում են տարբեր աշխատանքներ։ Սակայն այնտեղ վնասը նույնպես շատ զգալի էր»։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Ֆորդոյի իրանական օբյեկտը «ավելի լավ էր ամրացված»։

«Մենք տեսել ենք լուրջ վնաս, որը հասցվել է խոր ներթափանցող զինամթերքով։ Չնայած ոչ ոք ներսում չէր և չտեսավ դա», - հավելեց նա։

«Եզրակացությունը, իհարկե, այն է, որ վնասը պետք է շատ, շատ զգալի լինի»,-եզրափակեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ խոսելով բոլոր երեք օբյեկտների մասին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars

Աջապահյանին մի խորհուրդ հաստատ կարելի տալ՝ հանգիստ սթրվիր տեղդ. Արայիկ Հարությունյան

Իրանը հնարավորություն չի ունեցել միջուկային օբյեկտներից որևէ բան հեռացնել, քանի որ մենք արագ ենք գործել. Թրամփ

Իրանը «փակեց» դռները ՄԱԳԱՏԷ-ի առջև. նոր շրջադարձ

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց կա․ Թրամփ

Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Առաջադրված հոդվածներով 12–15 տարի ազատազրկում է նախատեսված․ Բագրատ Սրբազանի փաստաբան (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Թուրքիայում

«Հանցագործությանն աջակցող յուրաքանչյուր ոք համարվում է հանցակից»․ Բաղայի

Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների բնակարաններում հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ. ՔԿ

Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնшտիրություն հաստատել մեր երկրում. Դավիթ Համբարձումյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Փաշինյանը հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում. Տեր-Պետրոսյանը՝ Վեհափառին

Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել