Հաագայում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցերը։
Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ, և մաղթել է, որ այն մշտական լինի։
Նա ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը Գազայում հումանիտար ողբերգության շուտափույթ դադարեցման և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման համար»,-ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։