Հայ գիտնականները գարեջրի և PCR թեստերի համար նոր շտամներ են գտել
Նոյեմբերի 03, 2025

Հայ գիտնականները գարեջրի և PCR թեստերի համար նոր շտամներ են գտել

By Փետրվարի 03, 2025 133

Հայ գիտնականների խումբը հայտնաբերել է նոր թերմոֆիլ (կայուն բարձր ջերմաստիճանի դեպքում) բակտերիաների շտամներ, որոնք կարող են կիրառվել սննդամթերքի ֆերմենտավորման և PCR թեստերի արտադրության ժամանակ։

Թերմոֆիլ բակտերիաները (ստացված Հայաստանի և Արցախի տաք աղբյուրներից) ընտրվել են մի քանի պատճառներով։ Նախ, դրանք պաթոգեն չեն, քանի որ չեն զարգանում մարդու մարմնին մոտ միջավայրում։

Бактерии из рода Anoxybacillus, вырабатывающие фермент амилазу (фото под микроскопом) - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

Երկրորդ, դրանց մասնակցությամբ ռեակցիաները բարձր ջերմաստիճանի շնորհիվ շատ ավելի արագ են տեղի ունենում, քան սովորական բակտերիաների մոտ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Հովիկ Փանոսյանը, որը գիտնականների թիմի հետ այդ հետազոտություններն իրականացնում է Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ծրագրով։

Доцент кафедры биохимии, микробиологии и биотехнологий ЕГУ, доктор биологических наук Овик Паносян - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

Հովիկ Փանոսյան

Բացի այդ, նման բակտերիաների հետ աշխատելիս ստերիլիզացման կարիք չկա. բարձր ջերմաստիճաններում, որոնք դրանց անհրաժեշտ են, այլ միկրոօրգանիզմներ չեն գոյատևում, նշում է գիտնականը:

Գարեջուր, և ոչ միայն

Փորձերի համար ընտրվել են Anoxybacillus բակտերիաները Ջերմուկի և Արզականի տաք աղբյուրներից։ Դրանք արտադրում են ամիլազ ՝ ֆերմենտ, որը օսլան վերածում է շաքարի (այդ պատճառով ամիլազն օգտագործվում է գարեջրագործության, խմորեղենի, հյութերի արտադրության մեջ և այլն)։

Термальный источник в Карвачаре (Нагорный Карабах) - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

Որպեսզի այն ավելի հեշտ լինի օգտագործել արտադրության մեջ, գիտնականներն ընտրել են այն բակտերիաները, որոնց մոտ արտադրվող ամիլազը դիմացկուն կլինի մաքրող միջոցների նկատմամբ (արտադրական տարածքների, տարաների համար և այլն):

Доцент кафедры биохимии, микробиологии и биотехнологий ЕГУ, доктор биологических наук Овик Паносян - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

«Մենք լուծել ենք այս խնդիրը, ինչպես նաև կարողացել ենք ստացված ֆերմենտը բավականին երկար պահել արտադրական պայմաններում 100 աստիճան ջերմաստիճանում։ Ուրախ կլինենք, եթե տեղական արտադրողները հետաքրքրվեն այս մշակմամբ։ Երբ հայկական գարեջրի գործարաններից մեկում աշխատում էր իմ ասպիրանտը, նա նրանց առաջարկել է այդ սխեման, բայց, ցավոք, այն հետաքրքրություն չի առաջացրել», - պատմում է Փանոսյանը (գարեջրագործության մեջ նման խմորումն անհրաժեշտ է գարու մեջ պարունակվող օսլայից շաքար պարունակող ածիկ ստանալու, իսկ հետո շաքարը ալկոհոլի վերածելու համար- խմբ․)։

Այնուամենայնիվ, Հայաստանում կենսատեխնոլոգիաների ոլորտում տեղական ընկերություն կա, որը փորձում է ամիլազի արտադրություն հիմնել արդյունաբերական ձեռնարկությունների լայն շրջանակի համար։

PCR թեստերի համար

Փանոսյանի և գործընկերների ստացած թերմոֆիլային բակտերիայի մեկ այլ տեսակ կարելի է օգտագործել PCR թեստերի արտադրության համար, որոնք լայնորեն հայտնի են դարձել COVID համավարակի ժամանակ, սակայն թույլ են տալիս ախտորոշել նաև այլ հիվանդություններ: Այս թեստերի համար անհրաժեշտ է մեկ այլ ֆերմենտ՝ ԴՆԹ պոլիմերազ, և դրա նմուշները՝ ստացված և նկարագրված Փանոսյանի կոլեկտիվի կողմից, ավելի ստույգ արդյունքներ են ապահովում, քան ներկայիս կոմերցիոն նմուշները:

Доцент кафедры биохимии, микробиологии и биотехнологий ЕГУ, доктор биологических наук Овик Паносян - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

Փորձի ժամանակ

© Photo : Press Service of Yerevan State University

Այս բակտերիաների շտամը հետազոտել են Երևանի պետական համալսարանի և Նորվեգիայի Բերգենի համալսարանի գիտնականները, ուստի երկու բուհերն էլ դրա նկատմամբ հեղինակային իրավունք ունեն:

Ապագայի ուտելի՞ք

Մյուս նախագիծը, որը դեռ չի ավարտվել, Փանոսյանն ու նրա գործընկերները իրականացնում են Microharvest միջազգային ընկերության հետ պայմանագրով, որը հիմնադրել են աշխարհի ամենահայտնի մանրէաբաններից մեկի՝ պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի սաները (որը երկար ժամանակ Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորն էր և շարունակում է մնալ իր ոլորտի ամենանշանավոր գիտնականներից մեկը):

Գիտնականները աճեցնում են էքստրեմոֆիլ բակտերիաների փորձնական կուլտուրաներ, որոնք կարող են ծառայել որպես սննդի փոխարինիչ, քանի որ դրանց բջիջները պարունակում են սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, նշում է Փանոսյանը։ Բակտերիաների համար գտնվել է հնարավորինս էժան սննդարար միջավայր՝ գյուղատնտեսական թափոններ, այդ թվում՝ կաթնամթերքի արդյունաբերությունից ստացված շիճուկ։ Փորձարկումները շարունակվում են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փլnւզման հետևանքով զnհ կա

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

Փաշինյանն առաջադրվել է առաջիկա ընտրություններին

Հայ-թուրքական սահմանի բացման հարցը դեռ չի քննարկվում․ Անկարայի աղբյուր