20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան. Տեսանյութ
Նոյեմբերի 03, 2025

20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան. Տեսանյութ

By Հունիսի 25, 2024 324

ԵՏՄ-ին անդամակցությունն այնքան շատ օգուտ է տվել և տալիս Հայաստանին, որ այժմ խոսել այդ կառույցից դուրս գալու մասին, նշանակում է՝ կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Այսօր կազմակերպված «Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։

«2023 թվականի տվյալներով՝ Հայաստան-ԵՏՄ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 47 տոկոսով։ Մենք վերաարտահանումների հաշվին արձանագրել ենք տնտեսության աճ, ինչը Հայաստանի Կառավարությունը փորձում է վերագրել իր «հմուտ» քաղաքականությանը, ինչը, իհարկե, այդպես չէ, որովհետև այդ արտահանումների աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով»,- ասաց տնտեսագետը։

Ըստ նրա՝ դեպի Եվրամիություն գնալու մասին խոսողները կարող են դիտարկել հարևան Վրաստանի օրինակը. Վրաստանը, թեև ստորագրել է Եվրոասոցացման համաձայնագիրը, սակայն վրացական արտադրանքը ռուսական շուկայից չի պակասել։«Ռուսական շուկայից Վրաստանը չի կտրվել. ավելին՝ ես վստահ եմ, որ առաջիկայում Վրաստանը հայտ կներկայացնի ԵՏՄ-ին անդամակցելու համար»,- ասաց Ֆարմանյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը ԵՏՄ-ից հանելու օրակարգն արհեստական է, որն ունի ընդամենը քաղաքական նպատակ։

«Իմ տեղեկություններով՝ 20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ վերջին տարիներին հակառուսական քարոզ անելու համար։ Մարդկանց ուղեղներն այդ հակառուսականությամբ են լցրել, իրականում ԵՏՄ անդամ հանդիսանալն է բխում Հայաստանի շահերից»,- ասաց Ֆարմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 14:19

Լրահոս

Ֆոտո

Հարձակում Լոնդոն մեկնող գնացքում

Քաղաքացին բարձրացել էր Կապուտջուղ սարը և մոլորվել

Ի՞նչ է պահում Պուտինն անձնական գրադարանում

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը

Ինչպես բարելավել քունը մեկ շաբաթում

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն ներկայացվեց․ մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ

Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինը․ Թրամփ

«Ինտերը» հաղթեց ավելացված ժամանակում

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրավոր

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբերին. ամսական կանխատեսում

Թրամփն առաջարկել է կիրառել «միջուկային տարբերակը»

Մերցը և Նեթանյահուն հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի բոլոր պատանդների դիակները