ArmNews
Օգոստոսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հայրենիք հանձնած, մարդկանց կյանքերը դժոխքի վերածած գող. Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

 

Ընտրություն կեղծելու համար սեփական ձեռքը կտրել խոստացող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ հրոսակախմբի վերածված ոստիկանության միջոցով, այսօր Բաղրամյան փողոցում խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման արդյունքում կտրեց քաղաքացու ձեռքը։ Ամենաուղիղ իմաստով։

Երիտասարդ մարդու արնահոսող ձեռքի լուսանկարը, տեսանյութերը տեսնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ոստիկանությունը պաշտպանել և պաշտպանելու է իրավակարգը։ Սա նրա, նրա իշխանության պատասխանն է մեկ ամսից ավելի Ադրբեջանի բոլոր պահանջները ստորաքարշորեն կատարելու նրա իսկ քաղաքականության դեմ բողոքող տասնյակ-հազարավոր քաղաքացիներին, որն այլ խոսքով նշանակում է՝ իշխանությունը շարունակելու է կտրել քաղաքացիների ձեռքերը։

Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր հայտարարություններով ու դրանք սպասարկող ոստիկանության հանցավոր գործողություններով հերթական, բայց արդեն վերջին անգամ ապացուցեց այն, ինչ հայտնի էր վաղուց՝ հանուն սեփական իշխանության պահպանման՝ պատրաստ է անցնել բոլոր կարմիր գծերը, եթե պետք է՝ իշխանությունը պահպանել քաղաքացիների արյան գնով։

Բայց ավելի խորքային առումով Նիկոլ Փաշինյանը կրկին վերջնականորեն ցույց տվեց, որ ինքն իշխանությունը պահպանում է սեփական խոստումների ու հայտարարությունների տրամագծորեն հակառակ քայլերն անելով։

«Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունից հետո նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Արցախում այլևս հայ չկա։ Հայտարարում էր, որ Ազգային ժողովը քաղաքացիների սեփականությունն է, այսօր խորհրդարանը պաշտպանում են պետության բոլոր հնարավոր ու անհնար ուժային կառույցները։ Խոստանում էր դեօկուպացնել Շուշին ու Հադրութը, այսօր նվաստացել է դրանք օկուպացնողի դիմաց։

Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական խոստումներին ու հռչակումներին հակառակ քայլերը կատարելու օրինակները կարելի է շարունակել անսահմանորեն։ Բայց դրա խնդիրը ոչ թե նրա ստախոսությունն ու ուխտադրժությունը հազարերորդ անգամ ապացուցելն է, այլ այն, որ ամենամոտ ապագայում ևս տեղի են ունենալու փաշինյանական այսօրվա խոստումներին տրամագծորեն հակառակ քայլերը։

Իսկ դա նշանակում է, որ նրա գլխավոր խոստումը՝ Ադրբեջանի առջև նվաստանալու միջոցով խաղաղություն հաստատելու բարբաջանքը, ոչ միայն չի կատարվելու, այլ տեղի է ունենալու ճիշտ հակառակը՝ հանգեցնելով նոր ու ավելի ողբերգական պատերազմի։ Այս արձանագրումը կարևոր է հատկապես ու հաստատապես բոլոր նրանց համար, ովքեր ներկայիս իշխանությունից դժգոհ լինելով, շարունակում են իրենց լոյալությունն ու հանրային կյանքի պասիվությունը՝ պատճառաբանելով, թե հակառակը կհանգեցնի պատերազմի։ Տարիներ առաջ քաղաքացիների առաջ խոնարհվող ու այսօր այդ նույն քաղաքացու ձեռքը կտրող Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ շարունակելու է կատարել իր տված բոլոր խոստումների հակառակը։

Իսկ դա նշանակում է ոչ միայն խոստացվող խաղաղության հակառակի՝ պատերազմի, այլ՝ մանտրայի վերածված երջանիկ կյանքի խոստման հակառակի երաշխավորում։ Ի դեպ, այս արձանագրումը վերաբերում է ոչ միայն իշխանության հեռավոր աջակիցներին, այլ առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի հենարան հանդիսացողներին՝ սկսած ամռանը գարնանային սրացումներ ապրող ուսապարկերից, մինչև մեծազանգված ոստիկանության ուսադիրավորներ ու քարոզիչներ։ Նրանք բոլորը պետք է գիտակցեն, որ առաջին իսկ անհրաժեշտության/հնարավորության դեպքում Նիկոլ Փաշինյանը չի վարանելու հրամայել կտրել նաև իրենց մոտակա մարմնամասը։

Հարություն Ավետիսյան

168.am

Մենք իրականացնում ենք հասարակական կարգի պաշտպանություն. պարոն Փաշինյանի մասին չգիտենք. Խուդինյան

 

Պետք է գնաս և գնալու ես. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին.

Տեսանյութ

 

Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի Հյուսիս-Հարավ միջանցքը, ոչ թե Սյունիքով հնարավոր երթուղին. Տրենին

 

Եթե Հայաստանի հանրապետության ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, ապա կիրականացնի այդ փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 24News-ի այն հարցին, թե ի՞նչ է լինելու, եթե հանրության մեծամասնությունն իր հրաժարականը պահանջի։ 

Հարցին՝ արդյո՞ք հանդիպել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, Փաշինյանը պատասխան հարցով դիմեց․ «Ո՞ր շարժման և ո՞ր առաջնորդի, նախորդ անգամ այդ մասին խոսել եմ»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին. Տեսանյութ

 

Ոստիկանական մեծաքանակ զորքեր են տեղափոխվում ԱԺ-ին հարակից տարածք․

Տեսանյութ

Ֆոտո

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար․ շվեդ վերլուծաբան

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա

«Ավելի գեղեցիկ, քան երբևէ». Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու

Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված

ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի

Թրամփը Պուտինի հետ իր լուսանկարը համեմատել է Նիքսոնի և Խրուշչովի հանդիպման լուսանկարի հետ

Լիբանանը հայտարարել է փախստականների ճամբարներում պաղեստինյան խմբավորումների զինաթափման մեկնարկի մասին

Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մի դեպքում. Լավրով

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև

Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի․ Ալիև

Ուկրաինան, գտնվելով զուտ պաշտպանական իրավիճակում, Ռուսաստանի հետ հակամարտությունում հաղթելու հնարավորություն չունի. Թրամփ

Իսրայելի բանակը կոչ է արել տարհանել բնակչությանը Գազայի հարավ

Միացյալ Նահանգները և Եվրամիությունն առևտրային «Շրջանակային համաձայնագիր» են ստորագրել

ԵՄ-ն պլանավորում է ավելացնել ԱՄՆ-ից ռազմական սարքավորումների գնումները

Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն. Արաղչին՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին