Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ երկարաժամկետ քրեական հետաքննությունը անսպասելիորեն ավարտվել է։
Գործը պաշտոնապես փակվել է, և նա ազատ է արձակվել Սայպան կղզում (Հյուսիսային Մարիանյան կղզիների Համագործակցություն) ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանի շենքից, գրում է Euronews-ը։
Համաձայն ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի պայմանների՝ Ասանժը մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ-ին «ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և բացահայտելու մեջ»: Ի պատասխան՝ նա դատապարտվել է բրիտանական Բելմարշ բանտում 14 տարվա ազատազրկման:
Վաշինգտոնը պարտավորվում է ապագայում նրա դեմ նոր մեղադրանք չառաջադրել։
Ասանժին արգելվում է առանց թույլտվության վերադառնալ ԱՄՆ։
ՆԱՏՕ-ի դեսպանները նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին։ Այս մասին ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։
Ռյուտեն կփոխարինի Յենս Ստոլտենբերգին։ Նա իր պարտականությունները կսկսի 2024 թվականի հոկտեմբերին, պարզաբանել են մամուլի ծառայությունից։
Politico թերթը գրել է, որ նա պետք է քաղաքական հակակշիռ գործի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով այս տարի կարող է վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Ստոլտենբերգը փորձել է բարելավել հարաբերությունները Թրամփի հետ «հանդարտեցման քաղաքականության» միջոցով, օրինակ՝ թույլ տալով Թրամփին պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների պաշտպանական ծախսերը մեծացնելուն օգնելու համար: «Այս ռազմավարությունը կարող է չգործել Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում», - գրում է Politico-ն։
Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Ռյուտեն, ով հավանաբար կփոխարինի Յենս Ստոլտենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում այն բանից հետո, երբ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարվեց առաջադրվել այդ պաշտոնում, իդեալական թեկնածու է Դոնալդ Թրամփի հետ համագործակցելու համար, եթե նա վերադառնա Սպիտակ Տուն։
Այս տարի կավարտենք ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ուրախանում եմ, երբ նախագծողը ոգևորված է լինում, թե ինչ է կառուցվում, բաց է նորարար լուծումների համար և ամբողջովին կիսում է հարմարավետ և էսթետիկ դիզայն ստանալու մեր մտքերն ու մոտեցումները:
Մենք սովորում ենք ոչ միայն կառույցի ճիշտ ֆունկցիոնալություն ստանալ, այլև ստեղծել տրամադրող, մարդամոտ միջավայր:
Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը»,- գրել է նա։
Փաշինյանը ճզմվել է, մնացել է փլատակների տակ, ռեաբիլիտացիան անհնար է.
ժողովուրդը նրա հենարանը չէ.
Վարդան Խաչատրյան
Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ քիչ, և դա եղել է Ռուսաստանի ընտրությունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը, մինչև այսօր էլ ամբողջությամբ չեն մատակարարել։ Երբ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից զենք է գնում, չեն շարունակում մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 թվականին կամ 2022 թվականին»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը դրա վերաբերյալ բացատրություններ է լսել, որ հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է։
Այն հարցին, թե ինչպե՞ս են զարգանալու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգային ոլորտում, ԱԽ քարտուղարը նշել է, որ դա կախված է, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն։
«Բայց նաև պայմանագրեր կան, որ 2021 թվականին են կնքվել։ Ես չեմ ուզում անուն տալ, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանից բարձրաստիճան մեկ պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը մեզ մատակարարի զենք-զինամթերք, մեր դիրքորոշումները կոշտանալու են, նաև դա է պատճառը, որ չեն մատակարարում»,- նկատել է նա։
Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները ՀՀ-ն դիտարկում է որպես միմյանցից առանձին ու տարբեր ուղղություններ։
Այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետին, թե Թուրքիան չի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել:
«Մենք երկու գործընթացները տեսնում ենք տարբեր ուղիներով: Կան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և Հայաստան-Թուրքիա հարաբերություններ: Մենք սրանց ուղղությամբ տարբեր կերպ ենք աշխատում: Այո, կարող է լինել որոշակի փոխկապակցվածություն: Բայց մեր մոտեցումը հեևյալն է․ եթե լուծելու երկու բարդ բանաձևեր կան, ու դուք այդ բարդ բանաձևերը միացնում եք, ապա լուծումն ավելի դժվար կլինի: Այսպիսով, դրանք պետք է բաժանել: Մեր ըմբռնումն ու մոտեցումն այն է, որ մենք ունենք երկու տարբեր ուղղություն»,-ասել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է՝ Հայաստանն ակնկալում է, որ դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կկոչվեն:
Նա նկատել է, որ Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար: ԱԽ քարտուղարի խոսքով՝ այս գործընթացում ժամկետ սահմանված չէ:
«Սյունիքով բոլոր գերտերություններն են հետաքրքրված, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան»,-168TV-ի եթերում ասել է կրոնագետ, սոցիոլոգ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
«44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Սյունիքին վերաբերվող շռայլ առաջարկներ արեցին Հայաստանին։
Մեծ Բրիտանիան առաջարկում էր ջրամբարներ կառուցել, իսկ ԱՄՆ-ն ուզում էր Սյունիքում արևային էներգետիկայի դաշտ կառուցել։ Այս ամենը կատարվում է միայն մեկ բանի համար, որ աշխարհում գոյություն ունեցող բացառիկ նշանակության այդ կոմունիկացիան, որի ետևում կանգնած են քաղաքական բացառիկ նշանակության շահեր, իրենց վերահսկողության տակ վերցնեն»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ Սյունիքը ճեղքելու նպատակներից մեկն է նաև համաշխարհային տիրակալության վրա իսլամական գործոնի ազդեցության վերացումը․
«Դրա գլխավոր ճանապարհը՝ շիաների և սունիների միջև միջիսլամական պատերազմ սկսելն է, իսկ դա հնարավոր է միայն Սյունիքը ճեղքելով: Այսինքն՝ Թուրան ստեղծելով, թուրքալեզու երկրների զարգացումը կհանգեցնի այնպիսի շահերի հանրագումարի, որը դեմ կգնա շիայական երկրներին՝ Իրանին, Իրաքին, Սիրիային, Բահրեյնին»,- նշեց նա
Երեկվա չվերթների ինքնաթիռների՝ ժամանակին վայրէջք չկատարելը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։
Հարցին՝ եղանակային պայմանները երեկ բարենպաստ են եղել, ինչպե՞ս է ստացվել, որ չեն կարողացել վայրէջք կատարել ինքնաթիռները, նա ասաց․
«Թռիչքուղում մի քիչ ուրիշ է լինում։ Եթե քամի, ամպրոպ է լինում, իսկ դրանք թռիչքի համար համապատասխան պայմաններ չեն, ուրեմն արդեն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են թռիչքները»։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ամպրոպն ու քամին են եղել միակ պատճառը։
«Եթե այլ պատճառ լիներ, կտեղեկացնեինք, զուտ եղանակային պայմաններն են եղել պատճառը։ Բոլոր ինքնաթիռները բարեհաջող արդեն վայրէջք են կատարել, ոչ մի խնդիր չի եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ գիշերը Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան, Վիեննա-Երևան, Հռոմ-Երևան չվերթների ինքնաթիռները չեն կարողացել ժամանակին վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը նույնիսկ փոխել էր թռիչքի ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։
Ավելի ուշ բոլոր չվերթների ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոցում»։
Հունիսի 23-ին, ժամը 15.55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին. Արին Բերդի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել պարեկային ծառայողի:
Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից;
«Հունիսի 23-ին, ժամը 14-ին, Արշակունյաց պողոտայում ծառայող պարեկները նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի ապակիները մգեցված էին: Ոստիկանները բարձրախոսով հրահանգել են վարորդին կանգնել, սակայն վարորդը ճանապարհը շարունակել է դեպի Թամանցիների փողոց: Այստեղ «Նիսանը» կանգ է առել, և պարեկային ծառայողը փորձել է մոտենալ մեքենային: Այդ պահին «Նիսանի» վարորդը կտրուկ տեղից պոկվել ու դիմել է փախուստի, ինչից հետո պարեկային ծառայողները ռադիոկապի միջոցով հավելյալ կարգախումբ են խնդրել:
Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` «Նիսանի» վարորդը հասնում է Արտաշատի խճուղի, հետո փոխում ուղղությունը դեպի Արին-Բերդի փողոց, որտեղ էլ դիտավորյալ հարվածում է օգնության հասած պարեկային մեքենային ու կրկին դիմում փախուստի:
Այստեղից էլ վնասվածք ստացած 33-ամյա պարեկը տեղափոխվում է բուժօգնության, իսկ մյուս կարգախումբը շարունակում է կարգազանց վարորդի հետապնդումը: «Նիսանի» վարորդի անհամարժեք վարքի և անկանոն երթևեկի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով հետապնդող պարեկը իրեն ամրակցված ատրճանակով կրակ է արձակում «Նիսանի» անվադողի ուղղությամբ, սակայն նախազգուշական այս միջոցն էլ չի օգնում:
Դարձյալ անկանոն վարելով` «Նիսանի» վարորդը մտնում է Մանթաշյան փողոց, որտեղ հարվածում է մի «Օպելի» և ստիպված կանգ առնում: Ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը խոչընդոտելու, ոստիկանության և քաղաքացիական մեքենային դիտավորյալ հարվածելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ժամը 14.45-ին վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժին:
Պարզվել է նրա ինքնությունը` Մանթաշյան փողոցի բնակիչ, 23 տարեկան: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ «Նիսանը» տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի հանգամանքները պարզվում են»: