ArmNews
Օգոստոսի 26, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հրապարակի» զրուցակիցը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանն է:

- Առաջին ատյանի դատարանը վճռել է Ձեզնից և Ձեր տիկնոջից բռնագանձել 1 միլիարդ 286 միլիոն դրամ, 2 գույք: Պատրաստվո՞ւմ եք վճարել այդ գումարը:

- Իհարկե` ոչ, չեմ պատրաստվում:

- Այսինքն` առաջիկայում պատրաստվում եք բողոքարկե՞լ վճիռը:

- Անպայման բողոքարկելու ենք:

- Իրավապահ համակարգը հաղորդագրություններ է տարածում, որից տպավորություն է ստեղծվում, որ այդ վճիռն արդեն ուժի մեջ է մտել և Դուք գումարը փոխհատուցելու եք:

- Նման բան չկա, Վերաքննիչ, Վճռաբեկ՝ բողոքարկելու ենք, հարկ եղած դեպքում դիմելու ենք ՄԻԵԴ։

- Քանի որ Դուք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան եք, կա տեսակետ, որ այս վճիռն ունի քաղաքական երանգներ: Հնարավո՞ր է, որ իշխանություններն այս քայլով փորձում են իրենց քաղաքական հակառակորդներին չեզոքացնել:

- Ես այս հարցն ընդհանրապես չեմ ցանկանում քաղաքականացնել: Լրատվամիջոցներն են առավել շատ այս հարցը քաղաքականացնում, բայց չեմ հասկանում ինչի՞ համար, ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանն առհասարակ այս գործի հետ: Ասում են, որ 1997 թվականից ապօրինի գույքեր են հայտնաբերել, ի՞նչ կապ կարող է ունենալ Ծառուկյանը դրա հետ: Ես հասկանում եմ, որ բոլորին քաղաքական ենթատեքստ է պետք, բայց 1997-ից տասը տարի անց եմ ես Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամացել:

- Քանի որ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների դեմ էլ են գործեր հարուցվել, հավանաբար դրանով է պայմանավորված:

- Բայց իմ գործը լրիվ առանձին գործ է, ոչ համատեղ գույքի մասին է խոսքը, ոչ էլ ինչ-որ նման բան, ասեմ ավելին` իմ դեմ գործն ավելի շուտ է հարուցվել, քան Ծառուկյանի: Երկու տարի շուտ:

- Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ 1997 թվականին ձեռք բերված գույքի օրինականությունը մինչ օրս չեք կարողացել ապացուցել:

- Դե նայած թե ում կարծիքով չեմ կարողացել ապացուցել: Ես ամբողջովին ամեն ինչ ապացուցել եմ, այնտեղ կա իքս գումար, որին կանդրադառնան փաստաբանները: 2003 թվականին հայրս դրսից մեծ գումար է բերել, որից մի մասն է ընդամենը տրամադրել ինձ, բանկային ողջ գործարքն էլ երևում է: Նոտարով երդում- հավաստագիրը տրված է, դատարանում ամեն ինչ կա:

- Եվ դա որպես ապացույց չի՞ ընդունել դատարանը:

- Այո, չի ընդունել դա որպես ապացույց, եթե ընդունեին, ողջ գործն, այսպես ասած, փլվելու էր:

- Դա նշանակում է, որ հաջորդ ատյաններում, կամ գուցե միջազգային ատյաններում կարողանալու եք հասնե՞լ դատարանի որոշման չեղարկմանը:

- Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում, ինձ համար անհասկանալի է, որ ես թաք (մինուճար) տղա լինելով, ստացել եմ գումարը հորիցս, բայց իրենք չեն հավատում, որ թաք տղա լինելով այդ գումարը ինձ է տվել, այդ ժամանակ, ես 23 տարեկան տղա եմ եղել: Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞ր 23 տարեկան տղան կարող է 3 միլիոն դոլար գումար հայթայթել: Դա հնարավոր է միայն հանցագործություն կատարելու դեպքում, իսկ եթե 3 միլիոնի հանցագործություն արած լինեի, հիմա բերդում մեռած կլինեի:

- Իսկ Ձեր հայրը դատարանում չի՞ տվել վկայություն, որ այդ գումարը տվել է Ձեզ:

- Տվել է:

- Իսկ դատարանն ինչո՞ւ չի հավատում:

- Ասեմ ավելին` երդում- հավաստագիր է տվել անգամ հայրս: Ինչպես գիտենք, կեղծ վկայություն տալն ու սուտ երդում- հավաստագիր տրամադրելը քրեորեն պատժելի արարքներ են: Ասեմ ավելին` այդ ընթացքում ոչ ես, ոչ էլ հայրս չենք ունեցել պաշտոն և շատ լավ երևում է, որ փողը դրսից է եկել:

- Այսինքն, եթե վճիռը մտնի ուժի մեջ, Դուք կկարողանաք միջազգային ատյաններում այս գործը բողոքարկել եւ պետությունն այդ դեպքում ստիպված կլինի մեծ փոխհատուցում վճարե՞լ:

- Չեմ ուզում մեր դատական համակարգին գնահատականներ տալ, գուցե հաջորդ ատյաններում ամեն ինչ հաշվի առնեն: Հույսս չեմ կորցրել:

- Մեզ տեղեկություններ են հասնում, որ ապօրինի գույքի գործով մեղադրյալներին իրավապահները գործարքներ են առաջարկում, ասում են` մի մասը մեզ տուր, մնացած գույքը կդառնա օրինական, Ձեզ նման առաջարկ արե՞լ են:

- Ոչ, ինձ նման առաջարկ չի արվել:

Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը, գրում է պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,-գրել է նա:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի օկուպացված Շուշի։ ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Օրբանի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը։

Նրա խոսքով՝ Օրբանը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը օկուպացված Շուշիում։

«Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու տրանսպորտի, կապի և կլիմայի քաղաքականության միջոցով կայուն ապագայի կառուցումը: Անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Հունգարիան (որպես դիտորդ), հավատարիմ են այդ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Վարչապետ Օրբանը երկկողմ բանակցություններ կվարի նաև գործընկեր երկրների ղեկավարների հետ»,- նշել է նա։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին ահազանգում է՝ խաբեության դեպքերի մասին։

«Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են "ներդրել" ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։

Եվս 246 անգամ հորդորում եմ եւ մորդորում - չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։

Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»,- գրել է Մարտիրոսյանը։

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 27-29-ը, Շենգավիթում և Արաբկիրում՝ հունիսի 29-ին, Նոր Նորքում՝ հունիսի 27-ին և 29-ին։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Շատերն են, հավանաբար, հիշում 2017 թ. ԱԺ ընտրություններից առաջ «ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովը, որի ձայնագրությունն արտահոսեց ու հրապարակվեց «Hayastan 24» կայքում:

Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ընկերության աշխատակիցներին հորդորում խորհրդարանական ընտրություններում «ձայն բերել» Արտակ Սարգսյանի համար, ապա սպառնում, որ «ձայն չբերողների հետ վատ են վարվելու»: Հատուկ քննչական ծառայությունում որոշ ժամանակ անց քրեական գործ հարուցվեց, սակայն հետո կարճվեց: Այս մասին գրում է Հետքը։

Հիմա մեկ այլ պատմություն ներկայացնենք հայտնի օլիգարխի ընկերության աշխատակիցներից մեկի նկատմամբ թույլ տրված ապօրինությունների մասին:

Գևորգ Բրուզյանը 2022 թվականի մայիսի 6-ից աշխատել է «ՍԱՍ-Գրուպ»-ի Հալաբյան 22/5 մասնաճյուղում, որպես անվտանգության աշխատակից։ Այս տարվա մայիսի 21-ին նա ազատվել է աշխատանքից։ Գևորգի պատմելով՝ աշխատանքի ընդունելիս իրեն ասել են, որ աշխատանքային գրաֆիկը 6-օրյա է, աշխատանքային պայմանագրի օրինակ նրան չեն տվել։ Ինչպես հետո պարզվեց «ՍԱՍ-Գրուպի» աշխատակիցների հետ զրույցներից, նրանց առհասարակ չի տրվում աշխատանքային  պայմանագիրը: 

Այս տարվա ապրիլի 15-ին վերադառնալով արձակուրդից՝ Գեւորգը պարզել է, որ ըստ պայմանագրի՝ ինքը 5-օրյա աշխատանքային գրաֆիկ պիտի ունենար, բայց երկու տարի շարունակ աշխատել է շաբաթական 6 օր։ 

Առավել մանարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Սահմանադրության օրվա տոնին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունը որոշել է յուրովի շնորհավորել: Այս մասին իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության պայմանագրի արդեն իսկ հանրահայտ պահանջներին (հրաժարվել Հռչակագրից, զինանշանի պատկերից հանել Արարատը, գրեթե անվերահսկելի միջանցք և այլն) ավելացնելով նորերը՝

- Անհրաժեշտ է ամրագրել փոխադարձ վերադարձի իրավունքը, ընդ որում, Հայաստանի Սահմանադրությամբ պետք է հատուկ ամրագրվի «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցման» իրավունքը, որը պետք է պաշտպանեն ադրբեջանի դաշնակից երկրի, իմա՝ թուրքիայի զինված ուժերը,

- Պետք է Սահմանադրությամբ ամրագրվի «արմտյան ադրբեջանցիների կրթության իրավունքը» և այլն (սրանք հնչել են Կանադայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում):

Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ուժային կենտրոնների միջև սուր մրցակցության և շահերի բախումների պայմաններում։ Իսկ ամենից լարված իրավիճակը Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում է, որն էլ իր հերթին դրսևորվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Սակայն կան միջազգային դերակատարներ, որոնք փորձում են օգտվել այս լարվածությունից՝ իրենց ծրագրերն առաջ տանելու նպատակով։ 

Օրինակ՝ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ավելին, Մոսկվայի հետ համագործակցությունը Անկարայի համար դարձել է հատուկ շանտաժի գործիք Արևմուտքից զիջումներ պոկելու համար։

ԱՄՆ-ի կողմից F-35-ների ծրագրից դուրս գալուց հետո Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ արդյունքում հայտնվելով արևմտյան պատժամիջոցների տակ։ Եթե, օրինակ՝ Գերմանիան, ունենալով ավելի հզոր տնտեսություն, հիմնականում շարժվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կողմից առաջ քաշվող քաղաքականությանը համապատասխան, ապա Թուրքիան իրեն չի նույնացնում Արևմուտքի հետ, բայց դրա հետ մեկտեղ օգտվում է Արևմուտքի ընձեռած հնարավորություններից ու մի ձեռքով էլ առաջ է տանում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Ուկրաինայի հետ՝ ճանաչելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը և զենք մատակարարում ընդդեմ Ռուսաստանի։

Բայց Թուրքիայի արտաքին քաղաքական նախաձեռնողականության հիմնական ուղղությունը կապված է Արևելքի հետ։ Ըստ այդմ, վերակենդանանում են հավակնոտ նպատակներ ընդգրկող թուրքական այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են նեոօսմանիզմը, պանիսլամիզմը և պանթուրքիզմը։ Եթե հանրապետության հիմնադրումից հետո Աթաթուրքը Թուրքիայի հզորությունը տեսնում էր Թուրքիայի ներփակ զարգացման մեջ, ապա Էրդողանը թուրքական պետության հզորությունը տեսնում է արտաքին աշխարհում նրա ազդեցության ընդլայնման մեջ։ Ըստ այդմ, փորձ է կատարվում վերականգնել Օսմանյան կայսրության նախկին փառքը, երբ թուրքական պետությունը խոշոր դերակատար էր միջազգային հարթակում։

Դրա համար էլ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար հատուկ հպարտության առարկա է դարձել այն, որ Թուրքիայի ռազմական ներկայությունն այնպիսի աշխարհագրական տարածք է ընդգրկում, ինչպես Լիբիան, Սոմալին ու Ադրբեջանը։ Միաժամանակ թուրքական պաշտոնական քարոզչամեքենան իդեալականացնում է օսմանյան անցյալը, ներկայացնում այնպիսի գույներով, թե ինչքան հզոր ու կենսունակ էր Օսմանյան կայսրությունը։ 

Մյուս կողմից էլ՝ առաջ է քաշվում պանիսլամիզմի գաղափարախոսությունը, երբ Թուրքիան իրեն պատկերացնում է մահմեդականների իրավունքների հիմնական պաշտպանը և իսլամական աշխարհը միավորող ուժային կենտրոնը։ Դրանով է պայմանավորված, որ Էրդողանը հենվում է Թուրքիայի՝ խիստ կրոնական հայացքներ ունեցող հատվածի վրա ու անընդհատ խոսում է իսլամաֆոբիայի երևույթի, Եվրոպայում մահմեդականների իրավունքների ոտնահարման մասին։

Մի շարք մահմեդական երկրներում նույնիսկ նշում են Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Բայց մյուս կողմից էլ՝ Թուրքիայի՝ իսլամական աշխարհում լիդեր դառնալու ձգտումը բախվում է այլ մահմեդական պետությունների, մասնավորապես Իրանի ու Սաուդյան Արաբիայի դիմադրությանը, որոնք նույնպիսի ձգտումներ ունեն։ Բայց թուրքական վերնախավի ամենամեծ հավակնությունները կապված են պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում է թյուրքալեզու պետություններին միավորել Թուրքիայի հովանու ներքո, ապա կառուցել, այսպես կոչված, «Մեծ Թուրան» անվանումով պետությունը կամ ինտեգրացիոն միավորումը։ 

Մի քանի տարի առաջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հրապարակել էր «Թուրքական աշխարհի քարտեզը» ու այն նվիրել Էրդողանին։ Եվ ուշագրավ է, որ քարտեզում ոչ միայն հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ են ընդգրկված, այլև տարածքներ բուն Ռուսաստանից։ Պատահական չէ, որ Թուրքիան քայլ առ քայլ գնում է իր պանթուրքական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Ներկա փուլում Արցախի թեման ռազմական ճանապարհով փակված է, հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ Իսկ Ադրբեջանի հետ անմիջական կապ հաստատելուց հետո արդեն Թուրքիան կարող է ներթափանցել Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, որտեղ առանց այն էլ իսլամական արմատականության աճ է նկատվում։ 

Ու երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ ինչ-որ մի պահից բնական է, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը անմիջականորեն բախվելու է Ռուսաստանի կենսական շահերի հետ։ Եթե այսօր Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են համագործակցության որոշակի եզրեր գտնել, ապա Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում թուրքական ազդեցության ընդլայնմանը զուգահեռ ջրի երես դուրս կգան ռուս-թուրքական հակասությունները։ Բայց ամբողջ հարցն այն է, թե Ռուսաստանը որքան թույլ կտա Թուրքիային ընդլայնվել նշված տարածքներում, քանի որ ինչքան Անկարան ոտքն ամրացնի հետխորհրդային տարածքում, այնքան դժվար է լինելու նրան այդտեղից դուրս հանելը»:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 1-ին ավարտվեց միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլը:

Ըստ էության, մնացել է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլը, որի ժամանակ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված, բայց միասնական քննություններից դրական գնահատականներ ունեցող դիմորդները կարող են հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա լինեն թափուր տեղեր: Քննությունների ընդհանուր նախնական ցուցանիշները վերլուծելու առիթ դեռ կլինի: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այս տարի ևս մի շարք բուհերում կլինեն ոչ քիչ թափուր տեղեր:

Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ զգալի մեծացել է հետաքրքրությունը ռուսական «ծագումով» բուհերի նկատմամբ: Կրթական համակարգի մեր աղբյուրները նշում են, որ թեպետ նախորդ տարիներին էլ այս բուհերը դիմորդների պակաս չեն ունեցել, բայց այս տարի սպասվում է շատ լուրջ հոսք: Խոսքը մասնավորաբար Հայ-ռուսական համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի մասին է:

Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղն այս տարի աննախադեպ քանակի դիմորդներ է ունենալու: Սա առաջին հերթին ուշագրավ է Հայաստանում վերջին մի քանի տարիներին հակառուսականության առավել սրված քարոզչության ֆոնին, որն իրականացնում են Հայաստանի իշխանություններն ու նրանց արևմտյան աջակիցները: Իսկ թե ինչով է պայմանավորված ռուսական բուհերի նկատմամբ հետաքրքրության նման կտրուկ աճը, դժվար է ասել:


Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանում պետության ղեկավարի մակարդակով զբաղված են «հեծանիվ հայտնագործելով», լավ, համոզեցիք, թեկուզ՝ քշելով, մեր շուրջբոլորը տրանսպորտային լուրջ տեղաշարժեր են նախանշվում, որոնք շատ ավելի հեռուն գնացող հետևանքներ ու նպատակներ ունեն: Նախ՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (ՏՄՏԵ, նշվում է նաև որպես «Միջին միջանցք») գործարկվել է Չինաստանից Թուրքիա առաջին բեռնատար գնացքը՝ բեռնված կենցաղային տեխնիկայով և առաջին անհրաժեշտության ապրանքներով 110 կոնտեյներով: Գնացքը մեկնել է չինական Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանկինից և պետք է ժամանի Ստամբուլ՝ անցնելով Միջին Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով:

Նկատենք, որ ներկայում Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացվում են մի քանի երթուղով, որոնք անցնում են Կենտրոնական Ասիայի երկրներով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Սև ծովով: Այդ հանգամանքը, ինչպեսև Չինաստանի՝ դեպի եվրոպական երկրներ ելնելու, իսկ հընթացս նաև երթուղու երկրների շուկաներ ու ներդրումային միջավայր ավելի մեծ ծավալով ներթափանցելու մղումը նկատի ունենալով՝ Ադրբեջանը ձգտում է ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: Այստեղ նշենք, որ նմանապես Վրաստանն է ձգտում Չինաստանի հետ ավելի սերտորեն համագործակցել՝ համաձայնելով ավելի մեծ խորություն ունեցող նոր նավահանգիստհանգույցի շինարարությունը վստահել ՉԺՀ-ին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն վերջերս Չինաստանի հետ հուշագիր ստորագրեց «Միջին միջանցքի» (ՏՄՏԵ) վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև այդ երթուղի նոր բեռնահոսքեր ներգրավելու, երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Խոսք կարող է լինել Չինաստանի կողմից Ադրբեջանով տարանցիկ բեռնափոխադրումների սուբսիդավորման մասին: Ավելին, նախօրեին «Համագործակցության Շենհայի կազմակերպության» անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցող ՉԺՀ նախագահը Աստանայում մի շարք հայտարարություններ է արել այս առնչությամբ: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը այնպիսի ավանդական ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու տնտեսությունը, նպաստել Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների սպասարկումը բարելավելուն, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կառուցմանը՝ նպատակ ունենալով տրանսպորտային փոխկապակցվածության ճյուղավորված և բարձր արդյունավետությամբ ցանցի կատարելագործումը:

Ձևավորվել է մի իրավիճակ, որի պայմաններում այդ ցանցը կարծես ձեռնտու է բոլորին, բայց առաջին հերթին դրանից կարող են շահել Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրները: Կոնկրետ Թուրքիայի համար հիշատակված «Միջին միջանցքը» լավ հնարավորություն է նշված երկրների ու Ադրբեջանի միավորման, պարզ ասած՝ «Մեծ Թուրանի» ծրագրի համար գետնի վրա շատ կոնկրետ հենք ստեղծելու տեսանկյունից: Գործնականում դա կարող է լինել «պանթյուրքիզմի» «կյանքի ճանապարհը»:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ նախագծի հիմնական շարժիչ ուժը՝ ֆինանսատնտեսական ու բեռների ապահովման տեսանկյունից, հենց Չինաստանն է: Մինչդեռ Չինաստանն ինքը որոշակի խնդիրներ ունի թյուրքախոս փոքրամասնության հետ, մասնավորապես, ույղուրական ինքնավարության մասով: Մյուս կողմից՝ Չինաստանի համար այդ երթուղին ելք է դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Սև ծով, ըստ որում՝ ԱՄՆ վերահսկողությունից դուրս: Գաղտնիք չէ, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ընդգրկուն տարածաշրջանում ԱՄՆ-ն որոշակիորեն վերահսկողություն ունի, ինչը Չինաստանին, մեղմ ասած՝ դուր չի գալիս: Ի դեպ, այս թեմային արդեն իսկ բավական անդրադարձներ կան:

Ի մասնավորի, տելեգրամյան ալիքներից մեկը գրում է. ««Միջին միջանցքը» կարող է անցնել նաև Հայաստանով, սակայն դրա համար պետք է իրագործվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը: Բաքուն և Անկարան Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակումը շաղկապում են նախապայմանների հետ. ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով միջանցքի տրամադրում, անկլավների վերադարձ Ադրբեջանին և այդպես շարունակ: Դա նշանակում է, որ ռազմաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և ռազմավարական առումներով Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են Հայաստանը վերածել «ձախողված պետության» («failed state») ու պարզապես օգտագործել Հայաստանի տարածքը՝ զուտ որպես տրանզիտային գոտի կամ միջանցք՝ Մեծ Թուրան ծրագրի համար, որն ուղղված է Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև՝ ՉԺՀ-ի դեմ»: Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում՝ «խաղաղության խաչմերուկի» մասին ժամկետանց խոսակցություններով:


Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ