ArmNews
Հունիսի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Վաղը ժամը 10։00-ին այստեղ սպասելու եմ ձեզ ու բոլորին, ովքեր դիտում են եթերը։

Գնալու եմ մեր կարևոր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի՝ որը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ խոսելով վաղվա անելիքների մասին։ Նա չցանկացավ փակագծեր բացել․ «Մի հատ պիտի բարև տամ, երկու խոսք փոխանցեմ։

Ղեկավարին չենք ասելու՝ իջի, կտեսնենք՝ ինչպես կընթանա, բայց հստակ ուղերձ կա, շատ կարևոր»,- հավելեց նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհասփյուռ միաբանությունն իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Վեհափառ Հայրապետի այցը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու ՀՀ ոստիկանական ուժերի գործողության վերաբերյալ:

Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ դրսևորված ամոթալի ու դատապարտելի գործելակերպը հարված է Հայոց պետականության հիմերին, պետության հեղինակությանը ու ազգային արժանապատվությանը:

Հայոց Եկեղեցու առաքելությունը միշտ ուղղված է եղել Հայոց անկախ պետականության վերակերտմանը և պետության զորացմանը: Հետևաբար, անընդունելի և մերժելի են Հայոց եկեղեցին հայրենի պետությանը հակադրելու բոլոր չարամիտ փորձերն ու գործողությունները:

Մեր պահանջն է ՀՀ իշխանություններից՝ անդրադառնալ և սրբագրել իրենց օրինազանց ընթացքը, դադարեցնել Հայ Եկեղեցու սրբազան առաքելության ճանապարհին արհեստական խոչընդոտներ հարուցել:

Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհը և վերահաստատի համերաշխությունը մեր ժողովրդի զավակների կյանքում:

Աշոտ ջան, որտե՞ղ է եղել «ճակատամարտը»․

Բագրատ սրբազանն՝ Աշոտ Սիմոնյանին

Վաղը Ժամը 10:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը:

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց  Բագրատ Սրբազանը չնշելով, թե կոնկրետ որ պետական մարմին են այցելելու:

«Շատ կարեւոր հաստատություներից մեկին ենք այցելելու, տեսնելու երկու խոսք փոխանցելու:  Գնալու ենք Քանաքեռ կամ Հարավարեւմտյան թաղամաս: Ժողովուրդ ջան, ինչ –որ ասում եմ լսեք, վաղը կասեմ այստեղ, թե ուր ենք գնում, մի քանի օպեր կա հանդիպելու, թող իմանան»,-ասաց նա:

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Արցախը հանձնելու բեռը ուսերին դրած աղդամեցի Ալենը այսօր փորձել է հեգնել, իբրև թե ընդդիմությունն Արցախի հարցը մոռացել է...
 
ժողովրդական ասույթն այստեղ է ասել, գողը տնից չլինի, եզը երդիկից դուրս չի գա:
Ալենը երևի լավ չի պատկերացնում, թե Արցախը հանձնելու հարցում ինչպիսի «հրաշալի» պատասխանատվություն է սպասվում նաև իրեն»,- գրել է Զաքարյանը։ 

«Մեր հայորդիներն այսօր ապացուցեցին, որ Փաշինյանը կարող է աշխատանքի գնալ միայն մեր համաձայնությամբ ու չի կարող հանգիստ նստել այդ շենքում, այլ պետք է տենց ճողոպրի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Եթե խնդիր ենք դնում, հասնում ենք մեր նպատակներին»։

Հիշենենք, որ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կառավարության մոտ անհնազանդության ակցիա էին անում, շրջափակել էին մուտքերը։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Փաշինյանը մեկ այլ մուտքով դուրս է եկել շենքից։

Բա ինչի թռար. Բագրատ սրբազան

 

 

Ոչ մեկի խնայել չկա. պախարակել մինչև վերջ. Սրբազան

 

Հեծանիվով ման եկողը հիմա թռչող գորգեր ա ման գալիս Սրբազանը ՝ Փաշինյանին

 

Հերթագրվելnւ եմ կալանավայրում, հիշի՜ր Սրբազանը ՝ Փաշինյանին

Ֆոտո

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ռուսական կողմը հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Shallowing՝ սեքսուալ միտում, որը խելքահան է անում կանանց

Փակ է լինելու Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Նվազել է ռուսական ցորենի արտահանումը

Ես անչափ հիասթափված եմ Մասկից. Թրամփ

«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի Գալյան

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

Լոնդոնը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է Վրաստանում կառավարությունը տապալելու համար. Ռուսական հետախուզություն

«Պուտինը ծանր հարված է ստացել». Թրամփ

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում