ArmNews
Հունիսի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Խորհուրդը, որ մեծամասամբ կազմված է ՔՊ-ական պատգամավորներից, մերժեց խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների միջնորդությունը։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ։ Գործընթացների վերաբերյալ զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ:

-Արտահերթ նիստ հրավիրելու համար ընդդիմությունը քանի՞ ձայն ունի: Այսօր գրվեց, որ ընդդիմությանը չի հաջողվել ստանալ ընդդիմադիր 2 պատգամավորների հավանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը սկսելու համար եւ այդ պատգամավորներից մեկը Իշխան Զաքարյանն է։ 

-Մեզ նվազագույնը 27 ձայն է անհրաժեշտ եղել, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ գումարվի ընդդիմության հռչակած օրակարգով, մենք ունենք 33 ձայն։ Խնդիր չէր էլ դրվել, որ 35 պատգամավորների ձայներ է պետք, մեզ պետք էր, որ 27-ից պակաս չլինի։ Բայց դա դեռ բավարար չէ, ԱԺ խորհուրդը պետք է հավանություն տար՝ մեր հռչակած օրակարգով նիստ անելու առաջարկին, չի տվել։ Մերժելուց հետո իրավունքի ուժով ուրբաթ օրն է նիստ լինելու։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները իրենց դաշտում գտնվող գնդակը նետել են մյուս դաշտ։ 

-Գրվեց, որ Իշխան Զաքարյանը չի միանում ընդդիմության գործընթացներին, նրան չեն կարողանում անգամ գտնել։ Թեեւ մենք այսօր զրուցել ենք նրա հետ, ասել է, որ իրեն չեն էլ դիմել:

-Երբ խոսում ենք 35 պատգամավորների մասին՝ Իշխան Զաքարյանը նրանց մեջ չի մտնում։ Մենք խոսում են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների մասին։

-Իսկ հետագայում Իշխան Զաքարյանին չե՞ք դիտարկելու: Համարում եք, որ նա արդեն իշխանության հե՞տ է։

-Ես չեմ կարող նրա փոխարեն որեւէ դիրքորոշում արտահայտել, այլ իրավիճակում իրեն ոնց կպահի, միայն գիտեմ, որ ժողովրդի ճնշումը շատերի դիրքորոշման վրա կարող է ազդել։ 

-Սրբազանը հայտարարել է անվստահության գործընթաց սկսելու մասին, ինչո՞վ է այն տարբերվում իմպիչմենտի գործընթացից, եւ խորհրդարանական այս եղանակով հնարավոր կլինի՞ հեռացնել այս կառավարությանը։

-Երկու գործիք կա խորհրդարանական ճանապարհով իշխանությանը հեռացնելու՝ իմպիչմենտ եւ անվստահության գործընթաց։ Իմպիչմենտի դեպքում պարտադիր է նոր թեկնածուի անունի ներկայացումը։ Անվստահության գործընթացի ժամանակ ընդդիմությունը հիմնավորում է անվստահության հիմքերը եւ առաջարկում, որ ԱԺ-ն հայտարարություն կամ ուղերձ ընդունի՝ կառավարության փոփոխման մասին։ Այս ամենից հետո կարող ես կառավարության կազմի վերաբերյալ բանակցել, անուն նշելը պարտադիր չէ։ Մեր բոլոր հայրենակիցները պիտի իմանան, որ իշխանափոխության գործընթացը որ ճանապարհով էլ լինի, անցնում է խորհրդարանով, ցանկացած կետում, լինի դա նոր վարչապետի ընտրություն, թե այլ բան։ Երբ շատ հաճախ ասում են՝ ընդդիմության մանդատները այս գործընթացում ինչի համար են պետք, պետք են հենց այս ամենի համար։ Սակայն այստեղ որոշիչ դերակատարություն ունի փողոցի ճնշումը, եթե այն բավարար ուժեղ է՝ կհաջողվի, արդյունք կլինի, առանց մեկը մյուսի անհնար է։ 

Մանրամասն՝ տեսանյութում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կազմակերպիչների հորդորով հետ քաշվեցին Բաղրամյան պողոտայից, որտեղ ոստիկանական ուժեր են կուտակված, ու որտեղ րոպեներ առաջ միջադեպ եղավ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ։

Այդ հատվածով անցնող ՀՌՀ նախագահին տեսնելով` քաղաքացիները սկսել էին սուլել` նրան անվանելով «դավաճան», «թուրք», «թուրքի զավակ»։

«է՞շ եք, ա՛յ անասուն»,–ի պատասխան ասաց Հակոբյանը` շրջվելով քաղաքացիների կողմը։

Մեծագույն պատիվ է ձեզ ծառայելը, երանի այն անձին, որ ձեր նման զավակներ ունի.

Սրբազանը` ժողովրդին

ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին»։

Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։

Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:

Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,-գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին»։

Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։

Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:

Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,-գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկեղծ մի բան եմ ուզում հասկանալ՝ մինչ այդ մի քանի դրվագ հիշեցնելով.

*Հայրենիքի փրկության շարժում - Վազգեն Մանուկյան. չհաջողեց: Լայն զանգվածներ չեկան փողոց. Վազգեն Մանուկյանը երիտասարդ չէր, «Գետաշեն հանձնող էր», և այլն, և այլն:
Արդյունքում՝ խունտան վերարտադրվեց, և սկսվեց Արցախ-ՀՀ ադրբեջանիզացիայի նոր փուլը:

*Դիմադրության շարժում - Իշխան Սաղաթելյան և նախաձեռնողներ. չհաջողեց: Ուժերը չհերիքեցին. Իշխան Սաղաթելյանը «զբոսանքի էր կանչում», «դիտավորյալ ձախողեց», «կտրուկ գործողությունների չդիմեց» և այլն, և այլն:
Արդյունքում՝ խունտան Ադրբեջանի զորքերը «հրավիրեց» Ջերմուկ ու Վարդենիս, նոր կոտորածներ կազմաքանդված առաջնագծում, հաջողությամբ ամփոփվեց Արցախի դավաճանական հանձնումն ու ավարտին հասցվեց արցախահայության ցեղասպանությունը: Լայն թափով սկսվեց ՀՀ-ի ադրբեջանականացումը:

*«Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան») շարժում - Բագրատ Սրբազան. ընթացքում է: Չնայած լայն կոնսոլիդացիային՝ կրկին լսում ենք. «մեր սրտով չի», «անփորձ է», «Ռուսաստանի թեկնածուն է», «ծրագիր չունի», «միամիտ հոգևորական է», «կողքը մի օր տեսա մեկին քայլելով՝ դուրս չեկավ», «չգիտեմ՝ իր կառավարության կազմում ովքեր են լինելու» ու հրապարակ չգալու նման պատճառներ՝ ինչքան ուզեք:

Բայց նաև բոլորը գիտեն, որ Բագրատ Սրբազանը.

- ռուսի լրտես չի՝ հերքվեց,
- երեխաներ չունի՝ չի խաբել մարդկանց ու Եկեղեցուն,
- բիզնեսմեն չի՝ հերքվեց,
- Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի մարդը չի՝ բոլորը հասկացան,
- արտաքին ու ներքին խնդիրներին լավագույնս տիրապետող է,
- միավորող է,
- վերկուսակցական է,
- իշխանատենչ չէ,
- ազգային բարձր արժեքների կրող է,
- արիստոկրատ է,
- խարիզմատիկ է,
- ուժեղ կամքի տեր է,
- պինդ ու համառ է՝ դրական իմաստով,
- չափազանց ուժեղ և ոչ մի բանից չընկրկող է՝ ոստիկանապետի հետ «առերեսման» վերջին դրվագը վկա,
- Եկեղեցուն չի տալու պետության ղեկը,
- պետականությունն ու ազգն ամեն ինչից վեր դասող է,
- բարոյական բարձր արժեքներ կրող ու քարոզող է:

Էսքանից հետո՝ ինձ համար արդեն անհասկանալի է՝ Բագրատ Սրբազանին էլ «պոզ ու պոչ կպցնող» ժողովրդի մի լայն հատված իրականում Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ, ԿԱՄ ՈՒ՞Մ Է ՈՒԶՈՒՄ:

Բագրատ Սրբազանն ու Շարժումն, անշուշտ , կարող են ունենալ բացեր, թերություններ՝ իսկ ո՞վ է բացարձականացնում ամեն ինչ: Բայց արդյո՞ք պետք է տանը կամ աշխատանքային կաբինետներում նստել ու անխնա որոնել չմիանալու պատճառ, թե՞ գալ ու օգնել՝ շտկելու դրանք:

Արդյո՞ք պարզ չի՝ եթե այս փուլում էլ չհաջողի Շարժումը, ապա.

*Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածելու է տոտալ բռնատիրության ու ծառայեցնելու է մի կլանի շահերին,
*Արագորեն հանձնվելու են «անկլավները», և թշնամին նորովի է մխրճվելու երկրի խորքը,
*հանձնվելու է Սյունիքի պարանոցը՝ իբրև «տարանցիկ ուղի», իրականում՝ թուրանիզացիայի հերթական պրոյեկտ,
*լայնորեն սկսվելու է ադրբեջանցիների վերադարձը ՀՀ,
*փոխվելու է ՀՀ Սահմանադրությունը, մերժվելու է Անկախության Հռչակագիրը, վերանալու է այդ հռչակագրով ստեղծված Հայաստանի ներկայիս Հանրապետությունը, նոր Սահմանադրությամբ «հանրապետությունն» իրականում լինելու է թուրք-ադրբեջանական նախագիծ,
*ՀՀ-ն ամբողջովին մերժելու է Հայոց ցեղասպանության իրողությունը, խզվելու է կապն ավանդական Սփյուռքի հետ, հայրենազրկված բազմամիլիոն հայերի գոյությունն ամբողջովին իմաստազրկվելու է, և վերջիններս ուղղակի ձուլվելու, վերանալու են,
* Լայն թափով սկսվելու է Ադրբեջանի ներկայացրած միլիարդավոր դոլարների հասնող ռազմատուգանքների (ռեպարացիաների) վճարման գործընթացը, որը վերջ չի ունենալու, ինչի արդյունքում ՀՀ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՔԻՆ, ԱՅԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ՝ առաջիկա տասնամյակներին: Սա՝ լավագույն դեպքում:
* Նախորդ կետի փոխարեն կարող է տեղի ունենալ հետևյալը (նայած՝ Ադրբեջանն ու Թուրքիան ինչպես կցանկանան). ՀՀ-ն կարճ ժամանակում դառնա թուրք-ադրբեջանական պլացդարմ, մասնատվի, լուծարվի պետությունը, ազգաբնակչության մի մասը ճողոպրի Եվրոպա (Ֆրանսիան նավեր կուղարկի Տրապիզոն կամ Բաթում), մնացյալ մասը ստրկացվի և վերջ:

Եվ այս ամենը ոչ թե ցնորամիտ երևակայություն է, այլ՝ ամիսների, անգամ՝ շաբաթների ընթացքում տեղի ունենալիք իրողություն. ցեղասպանված Արցախը վկա:

Էսքանից հետո թող մարդիկ որոշեն՝ փողոց դուրս գա՞լ, թե՞ ոչ:

Հ.Գ. Ու եթե շատերին թվում է՝ Թուրքիան տասնամյակներ նախապատրաստվելով՝ չէր կարող գնել մի փոքր պետության իշխանություն, ապա նրանք չափազանց սխալվում են: 

Աղբյուրը` Վահե Սարգսյան

<<Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք։ Վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան, իսկ այսօր գիշերը մեծ թվով մարկանցով կմնանք այստեղ։ Ինչպես մարտի դաշտում են խրամատներ փորում, այդպես էլ մենք վրանում տեղավորվենք: 

Մեզ համար չափազանց կարևոր է, որ շատ թվով մարդկանցով ամսի 12-ին այստեղ գտնվենք, քանի որ լրանում է 96 ժամը, սակայն չեմ ասի, թե ինչ ենք անելու>>- այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Վրանային հանգրվանը մնալու է այստեղ, բայց ամիսներով  չի մնալու։

Վաղն առավոտից տարբեր վայրերում գործողություններ կիրականացվեն, այօսր որևէ գործողություն տեղի չի ունենա։

Ամսի 12-ը մեզ համար չափազանց կարևոր է այստեղ գտնվելու համար։

Եթե հունիսի 12-ին շատ ժողովուրդ լինեն՝ մեր բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են։

Ամսի 12-ին՝ երեկոյան ժամերին, մենք շատ կարևոր անելիք ունենք․ իմ խնդրանքն է, որ ամեն մեկդ ձեր շուրջը եղած մարդկանց ուղորդեք, որ ներկա լինեն։

Ամսի 12-ին՝ ժամը 15։00-ին, հավաքվում ենք այստեղ։

Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ին` ժամը 15:00-ին, բոլորս պետք է այստեղ լինենք, եթե պետությունը մեզ համար արժեք է. Սուրեն Պետրոսյան.

Տեսանյութ

 

Ադրբեջանը երբևէ չի կարողացել ապացուցել, որ Խոջալուում ցեղասպանություն է եղել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Անհետ կորածների թվեր են կրակում, որոնք իրականությանը մոտ չեն։ Ադրբեջանը սա շահարկում է որպես քաղաքական թեմա»,- նշեց Վիտալի Բալասանյանը։

«Նիկոլը սկսել է մի այնպիսի գործընթաց, այս մոլորակի վրա առաջին անգամ Նիկոլը Ադրբեջանի հետ ինչ-որ սահմանազատում, սահմանագծում է սկսել։ Ցույց տվեք աշխարհում մի այդպիսի փորձ, այդ փաստաթուղթը վաղը շպրտելու են, դա որևէ մեկը չի վավերացնելու, չեն էլ լսելու ու նայելու»։

Անդրադառնալով իշխանության այն դիրքորոշմանը, որ Արցախի իշխանություններն են հանձնել Արցախը, Բալասանյանն ասաց, որ եթե հիմքեր ունեն, ապա թող քրեական գործեր հարուցեն:

«Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր,- նշեց նա:

Հարցին՝ այժմ Հայաստանում ինչո՞վ է զբաղվում ինքը, Բալասանյանն ասաց․

«Ազատ քաղաքացի եմ։ Ես թոշակ էլ չեմ ստանում, որ Նիկոլը վաղը չասի՝ ՀՀ բյուջեի հաշվին Վիտալի Բալասանյանը թոշակ է ստանում: Ես բացառում եմ այս իշխանությունների հետ աշխատելը»,-նշեց նա:

Ֆոտո

Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Լևոն Տեր-Պետրոսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառին, խստիվ դատապարտելով Հայոց Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը. Մայր Աթոռ

Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ենթադրյալ կասկածյալին վնասազերծել են

Անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք

Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում. Արմեն Մինասյան

Մասկը ջնջել է թվիթը, որում Թրամփին կապում էր Էփշտեյնի գործի հետ

«Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա». Դավիթ Խուդաթյան