ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երեկ գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը եւ Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, որոնք կասկածվում են ինչպես Երևանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել եւ խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից:

Այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին եւ Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձիք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:

Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի, տունը։

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քիթ Քելլոգը «բացարձակ վստահություն» է հայտնել, որ ամերիկացի առաջնորդը կկարողանա շուտով համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։

«Ես նրա նկատմամբ բացարձակ վստահություն ունեմ, որ այս պատերազմը շուտով կավարտվի»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը, իսկ ամերիկյան կողմից՝ Ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Մայք Վալցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի փոխանցել և չի նախատեսել ԱՄՆ-ից իրանական կողմին որևէ հաղորդագրություն փոխանցել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Fars գործակալությունը։

Դիվանագետի խոսքով, Լավրովը Թեհրանին ներկայացրել է Վաշինգտոնի հետ ունեցած իր բանակցությունների մանրամասն հաշվետվությունը, սակայն չի փոխանցել և չի ծրագրվում փոխանցել Սպիտակ տնից որևէ հաղորդագրություն։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային հարցերի շուրջ՝ ներառյալ իրավիճակը Սիրիայում, Կովկասում, Աֆղանստանում, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Կասպից ծովի հիմնախնդիրը և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերաբերող հարցեր։

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ գաղտնի տվյալների հասանելիությունից զրկվել և աշխատանքից հեռացվել են հետախուզական գործակալությունների այն աշխատակիցները, որոնք անպարկեշտ առցանց զրույցների են մասնակցել Անվտանգության ազգային գործակալության (NSA) ներքին հարթակում: Տեղեկությունը հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հետաքննություն է սկսվել առցանց զրույցների մասին տվյալների արտահոսքից հետո. աշխատակիցները քննարկել են վիրաբուժական սեռափոխության, արհեստական սեռական օրգանների, հորմոնալ թերապիայի, պոլիամորիայի և դերանունների օգտագործման հետ կապված թեմաներ: Ըստ «Manhattan Institute»-ի` այդ զրույցներին մասնակցել են ԱՄՆ ռազմական հետախուզության գործակալության (DIA), ԱՄՆ ռազմածովային ուժերի և NSA-ի աշխատակիցներ:

Նամակագրության հրապարակումից հետո NSA-ն հայտարարել է, որ ակտիվ հետաքննում է հնարավոր չարաշահումները: Գաբարդը հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ հետաքննությունը նոր է սկսվում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ հետախուզական հանրության նկատմամբ վստահությունը վերականգնելուն ուղղված ավելի լայն քաղաքականության մաս է կազմում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնի համար Գաբարդին առաջարկել էր 2024 թվականի նոյեմբերին։

Փետրվարի 4-ին ԱՄՆ Սենատի պրոֆիլային կոմիտեն խորհուրդ էր տվել Գաբարդին հաստատել որպես Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար: Նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությանը կողմ էր քվեարկել հանձնաժողովի 9 անդամ, դեմ` 8-ը։

Ռուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում այս կամ այն ​​ձևով Ուկրաինայում խաղաղապահ ուժերի առկայությունը, սակայն այդ առաքելության ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։

Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսազրույց դեռ չի նախատեսվում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է օպերատիվ կազմակերպվել:

Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության կենտրոնի փորձագետ, «Վատֆոր» նախագծի համահիմնադիր Դմիտրի Ստեֆանովիչն ասել էր, որ Ուկրաինայում երրորդ երկրների խաղաղապահները կարող են ձեռք տալ և Ռուսաստանին, և Արևմուտքին, իսկ առավել կայուն տարբերակներից մեկը կարող է լինել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող զորակազմը:

Փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​Երևանում փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում փետրվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելու համար «ռազմական տարբերակ» կարող է պահանջվել. երկիրն օգնություն է խնդրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ասել է արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Բրյուսելում POLITICO-ի հետ զրույցում Սաարն ընդգծել է, որ ժամանակը սպառվում է, քանի որ Իրանը բավականաչափ ուրան է հարստացրել «մի քանի ռումբ ստեղծելու» համար և միջոցներ է որոնում՝ իր հարստացված միջուկային նյութը սպառազինության վերածելու համար: Իսկ դա, ըստ իսրայելցի պաշտոնյայի, դա ահռելի ապակայունացնող ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի վրա:

«Ուստի մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է նա։ Սաարի խոսքով՝ թեև Իսրայելը ցանկանում է դիվանագիտական ​​ճանապարհով առաջ շարժվել, սակայն նման մոտեցման հաջողության հնարավորությունները «մեծ չեն»: Ըստ Իսրայելի ԱԳ  նախարարի՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցման ձախողումը «աղետ կլինի Իսրայելի անվտանգության համար»:

«Կարծում եմ՝ Իրանի միջուկային ծրագրի՝ նախքան դրա սպառազինության վերածվելը, կասեցման նպատակով հուսալի ռազմական տարբերակը պետք է սեղանին դրվի»,- ասել է նա՝ պատասխանելով Թրամփի նախագահության օրոք հարվածների հնարավորության մասին հարցին։ Դա չկատարելու դեպքում «միջուկային մրցավազք կսկսի Մերձավոր Արևելքում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ», հավելել է նա: 

Սաարի մեկնաբանությունները համընկնում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոստման հետ՝ Թրամփի օգնությամբ «ավարտելու գործը»՝ ձախողելու Իրանի միջուկային հավակնությունները:

Թրամփն ասել էր, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, այլ ոչ թե «ռմբակոծել», սակայն անվտանգության հարցերով նրա գլխավոր խորհրդական Մայք Ուոլցը վերջերս շեշտել էր, որ «բոլոր տարբերակները» մնում են սեղանին։

«Երկրորդ ընթերցման ժամանակ կառավարության կողմից եղել են մի քանի առաջարկներ, որոնք բովանդակային չեն, տեխնիկական որոշակի փոփոխություններ են»,-ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝  ներկայացնելով ՀՀ պետական օրհներգի փոփոխության նախագիծը։

«Առաջին, երկորդ ընթերցմանը մենք էլ ավելի ենք հստակեցրել օրհներգի կատարման կարգը և ձևեր: Մենք ունեինք մեկ հավելված օրենքում և ասում էր, որ հենց այդ հավելվածին համապատասխան պետք է լինի, բայց նույն օրենքը սահմանում էր, որ օրհներգը կարող է կամ երաժշտական կատարմամբ հնչել, կամ ակապելլա, կամ երկուսը միասին, և մենք այս բոլոր երեք դեպքերի համար առանձին հավելվածներ ենք նախատեսել: Միայն երաժշտության համար տվել ենք երկար տարբերակի  նոտաները, երգչախմբի դեպքում տվել ենք տեքստը և նաև այս նույն երեք տարբերակները կարճ տարբերակով ենք սահմանել:

Առաջին ընթերցման ժամանակ էլ ես ասացի, որ աշխարհի բոլոր օրհներգները տարբեր միջոցառումների ժամանակ, կախված միջոցառման տևողությունից, բնույթից կատարվում են կարճ տարբերակով և այստեղ էլ, իմ կարծիքով, անհրաժեշտություն կա միասնական ստանդարտ ունենալու, որպեսզի Հայաստանի օրհներգը տարբեր միջոցառումներում նույնը լինի։ Այսինքն, ունենք 6 հավելված՝ երկար տարբերակի երեք ձևերը, նույնը՝ կարճ տարբերակով։

Օրհներգի 6 տարբերակները հրապարակվելու են կառավարության կայքում, եթե դրանից շեղվեն, չեմ կարծում անարգանք կլինի, միգուցե որոշակի սանկցիայի կիրառման կարիք լինի թեկուզ Վարչական օրենսգրքով, սրա շեղումն ինչի է հանգեցնելու»,- մանրամասնեց Ս.Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորնոր  Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն առաջարել են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:

Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում և 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել:

Ուկրաինայի հետ ԱՄՆ գործարքը հազվագյուտ հողերի հանքանյութերի վերաբերյալ կարող է հասնել 1 տրլն դոլարի:

Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սա շատ խոշոր գործարք է: Սա կարող է լինել 1 տրլն դոլարի գործարք»,-ընդգծել է ԱՄՆ առաջնորդը՝ խոսելով Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ ուկրաինական հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի մասին։

«Մենք 350 մլրդ դոլար ենք ծախսել Ուկրաինային օգնելու համար, որովհետեւ Եվրոպան իրենց գումարը վերադարձրել է որպես վարկ, իսկ որ մենք նրանց պարզապես տվել ենք 300 կամ 350 մլրդ, իրականում ոչ ոք չգիտի: Նրանք նույնիսկ չեն կարող պատասխանել այս հարցին, բայց, ամենայն հավանականությամբ, այդ գումար ավելի մեծ է: Այսպիսով, հիմա մենք ասում ենք, որ այդ գումարը հետ ենք ուզում»:

Թրամփը հնարավոր է համարել, որ Զելենսկին փետրվարի 28-ին կմեկնի Վաշինգտոն՝ համաձայնագիրը ստորագրելու։ 

Ֆոտո

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական

Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. Վարդան Ոսկանյան

Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ի՞նչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը

Սամվել Կարապետյանի տեսակցությունները արգելվել են. փորձում են լիակատար մեկուսացնել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

Իրանը հարվածել է Իսրայելում Microsoft-ի գրասենյակին

Հիմա էլ հանդես է գալիս որպես գլխավոր գլխավոր ուխտոլոգ. Տեր Գաբրիել Վարդանյանը՝ Փաշինյանի մասին

«Հրապարակ». ՔՊ–ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել