Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Մենք Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
«Այնտեղ Ադրբեջանի ռեակցիաներն են, բառացիորեն օրեր առաջ ենք ստացել, դեռ ոչինչ ասել չենք կարող։ Այն, որ ստացել ենք պայմանագրի 12-րդ խմբագրությունը, արդեն ենթադրում է, որ գործընթացը փակուղու մեջ չէ։
Հիմա պետք է մեր առաջարկները ներակայացնենք, պրոցեսը գնում է։ Մենք առաջարկել ենք լուծում, և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը։ Ես երբ վերլուծում եմ՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի այդ լուծմանը, որը վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը կօգտագործվի Հայաստանի ինքնիշխան տարածքով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, և Հայաստանի տարածքում՝ Երասխից դեպի Մեղրի։ Ես ինչ-որ առումով անհամբեր եմ այդ առաջարկները հրապարակայնացնելու առումով, հիմա չեմ անում, քանի որ համոզված եմ, որ այդ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար լինելու է 100 տոկոսով ընդունելի»,- ասել է Փաշինյանը։
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հանդիպմանը քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ԱՄՆ կառավարությունում հաստատել են, որ սկսվել է հետաքննություն AI-վիդեոյի պատճառով, որտեղ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը լիզում է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի ոտքերը։ Տեսանյութը ցուցադրվել է ԱՄՆ Բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարարության (HUD) շենքում գտնվող հեռուստաէկրաններին։ «Սա հարկատուների գումարների հերթական զուր վատնումն է։ Բոլոր ներգրավված անձինք կենթարկվեն պատասխանատվության», –Lurer.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Քեյսի Լովետը The Hill-ի հետ զրույցում։
Պատահարը տեղի է ունեցել նախարարության աշխատակիցների գրասենյակ վերադառնալու առաջին իսկ օրը։ Վարչակազմը չէր կարող արագ պարզել, թե ինչպես էին հաքերները մուտք գործել համակարգ, ուստի պարզապես անջատել է մի քանի մոնիտոր։ Տեսանյութի հետ միաժամանակ էկրաններին հայտնվել է գրառում. «Կեցցե՛ իսկական թագավորը», ինչը հղում է Դոնալդ Թրամփի սոցիալական ցանց X-ում արված հրապարակումներին, որտեղ նա ինքն իրեն «թագավոր» էր անվանել։ Տեսանյութը շուրջ հինգ րոպե շարունակ կրկնվել է ամբողջ շենքում, ներառյալ սրճարանը։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 27-ին Ստամբուլում կհանդիպեն՝ քննարկելու երկու երկրներում դեսպանատների բնականոն գործունեության վերսկսումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դոհայում լրագրողների հետ զրույցում։
«Նման հանդիպում տեղի կունենա վաղը Ստամբուլում, և ես կարծում եմ, որ դրա արդյունքները ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող ենք շարժվել», – Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
ավրովը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն կողմերի միջև կուտակված խնդիրները։
«Մեր բարձրաստիճան դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ վարչակազմի հակաիրավական գործունեության արդյունքում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի դեսպանատան գործունեության համար, ինչին մենք, բնականաբար, հակադարձել ենք և նույնպես անհարմար պայմաններ ենք ստեղծել Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքը պատրաստ է:
Երկու կողմն էլ պատրաստել են օգտակար հանածոների պաշարների պայմանագրի վերջնական տարբերակը։ Սպասվում է, որ դրա հաստատումը Ուկրաինայի կառավարության կողմից կկայանա այսօր։
Շմիգալը բացատրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է անվտանգության երաշխիքներ ստանալու՝ Ուկրաինայի ջանքերին, կայուն խաղաղության հասնելու համար։
Լրատվամիջոցներում հայտնվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև «պայմանագրի» նախնական տեքստը։
Համաձայնագիրը կոչվում է «Ուկրաինայի վերակառուցման ներդրումային հիմնադրամի կանոնների և պայմանների հաստատման համաձայնագիր»։
Հիմնական կետերը.
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Զրույցի ընթացքում Ալիևը շնորհավորել է նաև Էրդողանի ծննդյան 71-ամյակը:
Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 17-ին փակ նիստ է հրավիրված:
Նիստը տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներկա են նաև կառավարության անդամներ, ԱԽ քարտուղարը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, նա գիտակից է, սակայն երիկամային անբավարարության նշաններ է ցույց տալիս։
Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, հայտնում է ANSA-ն։
Երեկոյան պոնտիֆիկոսը չի ունեցել նոր շնչառական ճգնաժամեր, նրան տրվել է «երկու չափաբաժին արյան խտացված կարմիր բջիջներ՝ դրական ազդեցությամբ և հեմոգլոբինի մակարդակի բարձրացումով», հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ թեթև երիկամային անբավարարությունը ներկայումս վերահսկվում է:
Ֆրանցիսկոսը մնում է Հռոմի Gemelli հիվանդանոցում՝ ստանալով թթվածնային թերապիա։ Այս մեթոդը օգտագործվում է արյան մեջ թթվածնի մակարդակը լրացնելու համար։
Բժիշկները կլինիկական պատկերը բարդ են որակել և նշել, որ թերապիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է սպասել։
Շնչառական վարակի պատճառով 88-ամյա պոնտիֆիկոսը փետրվարի 14-ին հոսպիտալացվել է, իսկ չորս օր անց Վատիկանը հայտարարեց, որ նրա մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել։
Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք ուներ երկարատև ասթմատիկ շնչառական ճգնաժամի պատճառով, և արյան թեստերը «բացահայտեցին սակավարյունությունից առաջացած թրոմբոցիտների քանակի նվազում», պարզաբանել էր Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունները շփման գծի երկայնքով:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի շփման գծի երկայնքով ռազմական գործողությունները չեն դադարելու, քանի որ կան տարածքներ, որոնք «նշված են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ»։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու տարբերակը, այդ մասին ոչ ոք Մոսկվային չի հարցրել:
«Եվրոպան բացահայտ փորձում է խափանել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Մենք սպասում ենք, որ Եվրոպան դադարի ստել, թե Ռուսաստանը խոչընդոտում է բանակցություններին: Պարզ մեխանիկական բաները, ինչպիսիք են զորքերը տեղակայելը, չեն աշխատի»,- ասել է ԱԳ նախարարը
Նրա խոսքով՝ բանակցություններում կքննարկվեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին վերաբերող հարցեր։
Լավրովը հավելել է, որ Ստամբուլի բանակցություններից հետո պարզ կդառնա, թե որքան արագ և արդյունավետ կարող են առաջընթացի հասնել այս ուղղությամբ։