ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, մարտի 3-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում ևս մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում գարնան առաջին օրվա ցերեկային ժամերին կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկայն կգրանցվի -1....-3 աստիճան։

Զելենսկին մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ բանակցելու եվրոպական առաջնորդների հետ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Հիշեցնենք՝ այսօր Թրամփ-Զելենսկի հանդիպումը թեժ է անցել, նրանք վիճել են՝ անգամ անցնել ծաղրանքի և վիրավորանքների։ Զելենսկին չի համաձայնել հրադադարին, նշելով, որ այն անիմաստ է լինելու։ Բանակցությունները, ըստ էության, տապալվեցին, չի ստորագրվել նաև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։

Սպիտակ տնից հեռանալուց հետո Զելենսկուն իրենց աջակցությունն են հայտնել եվրոպական մի շարք առաջնորդներ։

Ռուս-չինական հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Այս մասին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Սերգեյ Շոյգուն նշել է, որ Վլադիմիր Պուտինը հատուկ հսկողության տակ է պահում Ծինփինի հետ ոլորտների լայն շրջանակի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը․

«Ձեզ եմ փոխանցում Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները, որը բարձր է գնահատում Ձեզ հետ ձևավորված վստահելի, բարեկամական և աշխատանքային հարաբերությունները և հսկողության տակ է պահում հարցերի լայն շրջանակի շուրջ Ձեզ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», – ասել Է Շոյգուն:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և բալիստիկ հրթիռների ծրագրերի վրա՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա։

Նոր պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Չինաստանում գործող վեց ընկերություն, որոնք ներգրավված են Իրանի ԱԹՍ-ների և բալիստիկ հրթիռների ծրագրերի համար կարևոր բաղադրիչների մատակարարման մեջ։

Այս պատժամիջոցները նախագահ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության մի մասն են։ Միացյալ Նահանգները մտադիր է օգտագործել իր բոլոր հասանելի գործիքները՝ Իրանի կողմից ԱԹՍ-ների և հրթիռների զարգացման ու տարածման ջանքերը բացահայտելու և կանխելու համար։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Բրոնխոսպազմը հանգեցրել է շնչառական համակարգի վատթարացման: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Վատիկանի աղբյուրները նշում են, որ 24-48 ժամ կպահանջվի հասկանալու համար, թե այսօրվա սպազմը որքանով կարող էր վատթարացնել ընդհանուր կլինիկական պատկերը, որը շարունակում է մնալ բարդ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու իր ծրագիրը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աղբյուրները։

«Պետդեպարտամենտը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ նախաձեռնությունը, որը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել Ուկրաինայի էլեկտրացանցը վերականգնելու համար», - ասվում է զեկույցում։

Աջակցման ծրագրի ավարտից հետո Ուկրաինայի էներգետիկ ցանցը կմնա խոցելի, ըստ USAID-ի պաշտոնյայի:

Դեռևս 2024 թվականի օգոստոսին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտնել էր, որ Ուկրաինան կորցրել է ձմռան համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պաշարների գրեթե կեսը։ Դրանից հետո իրավիճակը շարունակում է վատթարանալ։

2024 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը խոստովանել էր, որ գարնանից սկսած երկիրը կորցրել է 9 ԳՎտ էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչը կազմում է հզորության մոտ կեսը։ Դրա հետ կապված Կիևը պահանջել է էներգակիրներ ներմուծել ԵՄ հինգ երկրներից։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Վլադիմիր Զելենսկին դեռ չի հասկանում, թե ինչ սխալ է արել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես վստահ չեմ, որ մենք սխալ բան ենք արել»,- ասաց նա։

Զելենսկին նաև հրաժարվել է ամերիկյան հեռուստատեսությամբ ներողություն խնդրել Սպիտակ տանը իր գործողությունների համար, սակայն խոստովանել է, որ տեղի ունեցածը «ձեռնտու չէր» կողմերից ոչ մեկին։

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են ուրբաթ օրը Վաշինգտոնում, և այն վերածվել է թեժ վեճի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը Զելենսկիին «դուրս է շպրտել» այն կոնֆլիկտից հետո, երբ ամերիկացի առաջնորդն իրեն անհարգալից է զգացել։ Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվել է։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի

Թույլ չենք տա այլ երկրներին օգտագործել մեզ, հայտարարել են Սպիտակ տանը Զելենսկիի հետ բանավեճից հետո, փոխանցում է Риа Новости-ն։

Հաղորդվում է նաև, որ Սպիտակ տան պաշտոնյաները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին փոխանցել են, որ ուկրաինական պատվիրակությունը խնդրել է նոր էջից սկսել շփումը, սակայն Ռուբիոն և Ուոլթսը հորդորել են հեռանալ և վերադառնալ խաղաղությանը պատրաստ լինելու դեպքում։

Նշվում է, որ ԱՄՆ պաշտոնյաները խիստ վիրավորված են եղել Օվալաձև սենյակում Զելենսկու վարքից, խոսքից ու տոնայնությունից

Մենք բոլորս սպասում ենք այս պատերազմի արագ ավարտին, մենք չենք խոսում անվտանգության երաշխիքների մասին: Այս մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը։

«Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։ Մենք համաձայնության կգանք, և Ուկրաինան այլևս չի վերադառնա ռազմական գործողությունների։ ԱՄՆ-ն չի ցանկանում շատ զենք ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնը ցանկանում է, որ հակամարտությունը դադարեցվի»,- ասել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են, և որ բանակցողներն արդեն սկսել են քննարկել Ուկրաինայի հարցով ապագա համաձայնագրի մանրամասները։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը.

«Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Lydian-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը Հայաստանում վերսկսելու Ամուլսարի հանքարդյունաբերության լայնածավալ ծրագիրը՝ միլիոնավոր ԱՄՆ դոլարի ներդրումով տնտեսության մեջ, որը կստեղծի աշխատատեղեր և բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։

Հայաստանը բաց է ԱՄՆ-ի բիզնեսների համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցելու համար, երբ մենք միասին աշխատում ենք դեպի ավելի բարեկեցիկ ապագա»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ֆոտո

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության թեստերն ու պատասխանները

Զարմանալու փոխարեն համախմբվել է պետք․ Էդուարդ Շարմազանով

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Իրավապահ ներն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ձերբակալություններ. հայտարարություն

Դոլարն ու եվրոն թանկացել են

Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան

Թուրքիային դարձնում են Հարավային Կովկասի «նայող», նաև` ՀՀ իշխանության ձեռամբ. Աբրահամյան

Բեկում քվանտային կապի մեջ. Գիտնականները մշակել են ապագայի քվանտային ինտերնետի հիմնական տարրը

Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ․ Բիլ Քլինթոն

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Փաշինյանի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանը Մարաշում կիրառել է «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը. փորձագետ

Նիկոլա Պելցի ընտանիքը մեղադրում է Բեքհեմներին «ժլատության» մեջ

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան. փաստաբան

ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ