ArmNews
Հունիսի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

 ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։

Մասնավորապես, Լավրովի խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև «3+3» հարթակի շրջանակներում համատեղ գործունեությանը։

Ռուս նախարարը Ֆիդանի հետ հանդիպումը «ընդհանուր առմամբ շատ օգտակար» է անվանել։

Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է որոտացել, տեղական Marseillaise պարբերականին հայտնել է գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել հենց դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքում, այլ ոչ թե դրա կողքին, ինչպես ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես պարզաբանել է Valeurs Actuelles հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին, անհայտ անձինք հարձակվել են հյուպատոսության տարածքի վրա՝ օգտագործելով Մոլոտովի կոկտեյլներ։

«Ըստ ոստիկանության աղբյուրների՝ այսօր առավոտյան երկու Մոլոտովի կոկտեյլ են նետել հյուպատոսության այգին։ Մոտակայքում հայտնաբերվել է գողացված մեքենա»,- նշված է նյութում։

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչության են հիշեցնում. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ Ռուսաստանը պահանջում է, որ ֆրանսիական կողմը համապարփակ միջոցներ ձեռնարկի հետաքննության համար:

«Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ունեն ահաբեկչական հարձակման բոլոր նշանները»,- ասել է դիվանագետը։

Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին՝ 13-16 մ/վ, 25-26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցանկանում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չշարունակել Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններն ուկրաինական հակամարտության շուրջ։

Փոխարենը նրանք կառաջարկեն եվրոպական պարտավորություններ՝ ապահովելու Ուկրաինայի ապագա անվտանգությունը, հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Մակրոնը Վաշինգտոն կժամանի այսօր՝ փետրվարի 24-ին։  Սթարմերը ԱՄՆ կայցելի հինգշաբթի՝ փետրվարի 27-ին:

Հրատարակության համաձայն՝ երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են համակարգել իրենց մոտեցումը՝ փորձելով ազդել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ նախագահի ծրագրի վրա։ Նրանք համոզված են, որ սա «կրիտիկական պահ է» համաշխարհային անվտանգության համար։ Անվտանգության կոնկրետ ինչ երաշխիքներ կարող են տրամադրվել Կիևին, չի նշվում։

The Wall Street Journal-ը գրել է, որ Էմանուել Մակրոնը և Քիր Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում «ԱՄՆ-ի աջակցությամբ»։ Բայց այս պլանի իրականացումը հնարավոր է, եթե Մոսկվան ու Կիևը համաձայնության գան հրադադարի շուրջ։ Պենտագոնը բազմիցս ասել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։

Փետրվարի 18-ին Էր Ռիադում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Փետրվարի 23-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ ԱՄՆ-ն վերանայում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և Ուկրաինային աջակցելու իր մոտեցումը։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Կիև, հայտնում է ուկրաինական Общественное հրատարակությունը։

Նշվում է, որ Թրյուդոյի հետ Ուկրաինայի մայրաքաղաք են եկել Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, ինչպես նաև Էստոնիայի և Իսպանիայի վարչապետներ Քրիստեն Միխալն ու Պեդրո Սանչեսը։

Նաև փետրվարի 24-ի առավոտյան Կիև են ժամանել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Անտոնիո Կոստան։

Ինչպես հաղորդում է «Public» Telegram հեռուստաալիքը, Ուկրաինայում կկայանա դաշնակից պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում կբարձրացվեն խաղաղ կարգավորման հարցերը և կքննարկվեն անվտանգության երաշխիքները։

Անկարայում ընթանում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարարն այնուհետև կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել փետրվարի 23-ի երեկոյան։ Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ծրագրում է ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները Սաուդյան Արաբիայում և Անկարայի հնարավոր ներդրումը տեղի ունեցողին։ Մասնավորապես, Ֆիդանը մտադիր է հայտարարել Թուրքիայի պատրաստակամության մասին՝ ընդունելու հակամարտության կարգավորման բանակցությունները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բղավել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի վրա՝ վերջինիս Կիև կատարած այցի ժամանակ։ Հանդիպմանը, ինչպես հայտնի է, քննարկվել է ռեսուրսների վերաբերյալ գործարք։ Այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրին։

Հրապարակման հեղինակները նշում են, որ այնտեղից եկող գոռոցները այլ բանի հետ շփթոելն անհնար էր։

Ինչպես ընդգծում է թերթը, Զելենսկու գրասենյակում լարվածություն է առաջացել, իսկ ինքը` Զելենսկին, չափազանց զայրացած է եղել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Կիևում ֆինանսների նախարարի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Զելենսկին քնած է մնացել և հասանելի չէր Սքոթ Բեսենտի հետ հանդիպման համար։

«Financial Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի Կիև կատարած այցի ժամանակ բղավել է նրա վրա։ Հանդիպմանը, ինչպես հայտնի է, քննարկվել է ռեսուրսների վերաբերյալ գործարք։

Ըստ կայքի աղբյուրի՝ հանդիպման ընթացքում այնտեղից եկող գոռոցներն անհնար էր շփոթել այլ բանի հետ։

«Financial Times»-ի հեղինակներն ընդգծում են, որ Զելենսկու գրասենյակում լարվածություն է առաջացել, իսկ Զելենսկին չափազանց զայրացած է եղել։

Եվրամիության երկրների արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու դիվանագետների։ Սահմանափակումների նոր փաթեթը ներառում է առաջնային ալյումինի ներմուծման արգելք։

Սահմանափակումները վերաբերում են 13 բանկերի, ինչպես նաև 73 նավերի, որոնք ԵՄ-ն համարում է ռուսական ստվերային նավատորմի մաս։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների կենթարկվեն 35 ռուսական ընկերություններ և 48 ֆիզիկական անձինք, որոնք, ըստ Բրյուսելի, մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Ի թիվս այլ բաների, ԵՄ երկրները կարգելեն քրոմի և որոշ քիմիական նյութերի ներմուծումը, ինչպես նաև նավթի ու գազի վերամշակման գործարանների սպասարկումը։

2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից:

«62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ։

557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։

3 անձ Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել մեր աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան