ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 392.74  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.91 դրամ (նվազել է 2.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  508.83 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 418-424 դրամով, վաճառվում է 429-435 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.31-4.48 դրամով, վաճառվում է 4.59-4.80 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390-391 դրամով, վաճառվում՝ 394-394.5 դրամով:

Եվրոն գնվում է 424 դրամով, վաճառվում է 429 դրամով:

Ռուբլին գնվում է 4.45 դրամով, վաճառվում է 4.53-4.55 դրամով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա:

Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» միջազգային օդանավակայանում:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է». հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե Հայաստանն արդեն տեղեկացրել է մնացած վերջին երկու կետերի ընդունման մասին. «Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է նա:

«Տեքստի վրա աշխատանքն ավարտվել է»,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով,- «Հաջորդիվ Բաքուն սպասում է, որ Հայաստանը փոփոխություններ կանի իր Սահմանադրության մեջ»:

Բաքվի Գլոբալ ֆորումին մասնակցում է շուրջ 400 տարբեր ներկայացուցիչներ, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ նոր աշխարհակարգը գլխավոր հարցերից մեկն է։

«Ադրբեջանը ցույց է տվել իր դիրքորոշումը Հարավային Կովկասում նոր իրողություններ ստեղծելու հարցում»,– ասել է Հաջիևը։

Նա նաև Հայաստանին մեղադրել է, իբր թե, Ադրբեջանի դեմ «հանցագործություններ» կատարելու մեջ և շեշտել, թե դա «չի մոռացվի»։

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Նման բան արդեն գործնականում եղել է։ Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության Սահմանադրության մեջ»,– ասել է Ալիևի օգնականը։

Անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների նկատամամբ իրականացվող շինծու «դատավարությանը»՝ նա նշել է, թե «Հայաստանը ներկայումս անիմաստ քարոզչական արշավ է իրականացնում այդ դատարավության դեմ»։

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության, ադրբեջանցի ժողովրդի դեմ, նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,– պնդել է Հաջիևը։

Նա նշել է, թե Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևով ազդել Ադրբեջանի կամքի վրա. «Հայաստանն ու նրա հովանավորները սխալվում են»։

«Փոխհատուցման հարցը նույնպես քննարկման փուլում է։ Նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա «օկուպացիայի» ընթացքում մեր քաղաքների և գյուղերի ավերածությունների, մեր նյութական և մշակութային ժառանգության ոչնչացման և թալանի հետևանքով հասցված վնասները։ Այս հարցը նույնպես առանձին քննարկման թեմա է տարածաշրջանում խաղաղության լիարժեք ապահովման համար»։

Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 74 խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Գնել Խ․-ն է, ով անծանոթ անձանց կողմից է դանակահարվել:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Կանադայի ապագա վարչապետ Մարկ Քարնին մարտի 14-ին երդում կտա և կստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ արարողությունը տեղի կունենա Օտտավայի ժամանակով ժամը 11:00-ին Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնի նստավայրում: Քարնիի հետ միասին երդում կտան նրա կաբինետի անդամները, սակայն դեռ պարզ չէ, թե ով է ընդգրկվելու դրանում։

Հեռուստաալիքի աղբյուրները հավելել են, որ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական կտա մինչ արարողությունը։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունը նոր ղեկավար ընտրեց։ Քարնին կլինի նոր վարչապետը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք ներկայումս նշանակված են հոկտեմբերի 20-ին։

Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել էր, որ կթողնի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը և կհեռանա վարչապետի պաշտոնից, բայց միայն լիբերալների նոր առաջնորդի ընտրությունից հետո։

Թրյուդոն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։

Մարտի  13-17-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի  13-17-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Այս իշխանության հետևողականությունը քրեական հետապնդումներ իրականացնելու և քաղաքացիների ազատությունը «օդում կախելու» տեսանկյունից միշտ էլ աննախադեպ է եղել»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, դրանք օգտագործվել են ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելիս` ընթացիկ հեղինակության, լոկալ ընտրություններ, այլ ռազմավարական ուղենիշների ապահովման համար`իշխանության վերարտադրման։

«3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքի առաջադրմանը նախորդել էր հայտնի «դիզելի գործի» փլուզումն ու 42 մլն դոլարանոց ՌԷՊ համակարգերի գործը ոչ արդյունավետ որակելու ֆարսը, որի ձեռքն իրավապահները կրակն են ընկել։

Սրա շրջանակներում, իշխանությունը նույնիսկ նախագահ Սարգսյանին արդարացնող դատավորին ապօրինի հեռացրեց համակարգից:

Նախագահին նոր մեղադրանքի առաջադրման հիմքում պաշտոնական քարոզչության տապալման քողարկումն ու ընթացիկ տեմպը պահելն է` հատկապես որ իշխանության ռեյտինգն աննախադեպ ցածր է, իսկ առջևում էլ` իշխանության համար կենաց-մահու ընտրություն է:

Գիտակցելով, որ հին մեթոդն արդեն բավականին մաշված է` «գրոհը» ուղեկցվեց ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկելու գործընթաց նախաձեռնելով և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելով:

ՀԳ. Իշխանության անբարո գործողություններից հետ չեն մնում ընդդիմադիր դաշտում տեղավորված առանձին քաղաքական վարձկաններ, որոնք վերջին շրջանում, գործող ռեժիմի հետաքրքրությունների շրջանակներում, 24-ամյա ռեժիմով, հրապարակային «դանոսներ» են անում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի առանձին դեմքերի դեմ»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհաքաղաքական զարգացումները ոգեւորել են նաեւ արցախցի քաղաքական գործիչներին։ Մոտ 2 ամիս է՝ Արցախի ԱԺ-ն հաճախակի նիստեր է անում Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում:

Անգամ հանձնաժողովների նիստեր են անում, որոշումներ ընդունում, միջազգային կառույցների հետ են շփվում՝ հույս ունեն, որ կկարողանան միջազգային օրակարգ մտցնել արցախցիների վերադարձի հարցը։ Նաեւ քննարկում են Արցախի նախագահի ժամկետը լրանալուց հետո նոր ընտրություն չանելու, բայց լիազորությունների շարունակականությունն ապահովելու հարցը` իրավական ճանապարհներ են քննարկվում, եւ մոտ են լուծմանը:

Ասացին, որ կա քաղաքական  կոնսենսուս, որ նախագահը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի ոչ պրոֆեսիոնալ, դանդաղկոտ, բյուրոկրատական գործունեության արդյունքում, պարզվում է, տուժել է նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը։ Շատերը նկատած կլինեն, որ վերջին ամիսներին վերանորոգման նպատակով փակ էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետնամասում գտնվող այգին, իսկ շրջակա շենքերը քանդված էին։

Շատերը, հավանաբար, նկատած կլինեն, որ շինարարական աշխատանքների մասին ազդարարող տեղեկատվական պաստառ էր տեղադրվել, համաձայն որ՝ վերանորոգումն իրականացվում էր USAID կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ։

Սակայն օրեր առաջ պաստառի վրայից հանվել -ջնջվել են USAID-ի տարբերանշանները։ Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն այնքան է ձգձգել շինթույլտվության տրամադրման գործընթացը, որ վերանորոգումը չի արվել, իսկ Թրամփի` իշխանության գալուց հետո USAID-ն եւ նրա ծրագրերը փակվել են՝ կիսատ թողնելով նաեւ այս այգու կառուցումը»:

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը  կբարձրանա. եղանակը Հայաստանում

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան. Տեսանյութ

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին