ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թ․ կատարման արդյունքների մասին զեկույցը։ Ընթացակարգի համաձայն՝ նախ կքննարկվի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստին, որտեղ քննարկվելուց հետո կընդունվի ի գիտություն։ Առաջինը խորհրդարանին հաշվետու կլինի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այսօր:

Ըստ կարգի, նա պետք է այցելի ԱԺ եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնի իր ղեկավարած ոլորտում անցած տարի կատարված աշխատանքները։ «Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային եւ թվային ցուցանիշներ։ Նշեմ, որ զեկույցում ներառված են նաեւ 2024-ին Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաեւ՝ միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք եւս ի ցույց են դնում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- կառավարությունում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մինչդեռ 150 էջանոց զեկույցում սոսկ արձանագրումներ են, թվային վիճակագրություն:

Դիցուք, Արարատ Միրզոյանն այսօր հպարտանալու է անցած տարի Երեւանում կազմակերպված «նախադեպը չունեցող» մի քանի միջոցառումներով: Խոսքը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման ու գործարար համաժողովի, սեպտեմբերի 9-11-ը «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասին է: Հատկապես ողբերգական է հնչում վերջին միջոցառումը` 2023-ին Արցախի էթնիկ զտումների եւ 15 թվի ցեղասպանության քաղաքականությունից հրաժարվելու ֆոնին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ տարածքային հարցեր է քննարկում։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Կարգավորման համատեքստում քննարկվում է Զապորոժիեի ԱԷԿ-ի վերահսկողության հարցը։ Եթե Ուկրաինայում հրադադարի մասին Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք չբերվի, ապա դա մեծ հիասթափություն կլինի ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա։

Խոսելով Պուտինի հայտարարության վերաբերյալ՝ Թրամփը նշել է․ «Պուտինը խոստումնալից հայտարարություն արեց, բայց այն թերի էր։ Ես կցանկանայի տեսնել Ռուսաստանի համաձայնությունը հրադադարի վերաբերյալ»։

Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Բելառուսի հետ իրենց հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն մյուս երկրների համար: Նա բարձր է գնահատել տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:

Բելառուսի նախագահն էլ, մինչև Պուտինի հետ բանակցությունները, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին: Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնն ուկրաինական կարգավորման հստակ ծրագիր դեռ չունի։

«Ինչ վերաբերում է ժամանակավոր՝ 30-օրյա զինադադարի առաջարկին, Մոսկվայի համար այժմ բարդ կլինի գնալ այդ քայլին՝ հաշվի առնելով ռազմաճակատում ունեցած հաջողությունները»,- կարծիք է հայտնել Լուկաշենկոն։

Նա նաև տեղեկացրել է, որ այժմ Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» հրթիռների համար արձակման կայաններ են արտադրվում:

Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար։ Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը։

«Ստեղծված իրավիճակում այս հարցը քննարկելու նախադրյալներ չկան։ Եվ ես դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ հայտնի է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Մեզ համար Ադրբեջանի անվտանգությունը և նրա տարածքային ամբողջականությունը ամենակարևոր գործոններն են։ Խոսելով այս դիրքից՝ մենք ուշադիր հետևում ենք ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Բնականաբար, քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը։ Մենք աշխատում ենք լավագույն լուծումը գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղության մեջ ապրելու ուղղությամբ»,- ասել է նա։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։
Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։

◾️ Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ, որոնք ստանում է՝ երևակայական խաղաղության խոստման դիմաց։ Դա կարող է տևել տարիներ ու երբեք էլ չստորագրվել (եթե Հայաստանում ընտրություններում իշխող վարչախմբին աջակացելու կարիք չլինի)։

◾️ Իր էության մեջ պայմանագրում որևէ հայամետ, Հայաստանի շահերից բխող կետ չկա։
Այն ամբողջությամբ Ադրբեջանին արված զիջումների ամբոջություն է՝ գեղեցիկ փաթեթավորմամբ («կոնֆետի թղթի մեջ գտնվող ռումբ»)։ Հետևաբար այն ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ ու խաղաղության մասին չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է և Հայաստանը էլ ավելի թուլացնող, Ադրբեջանից լիարժեք կախված մարզ դարձնելու իրավական նախապատրաստությունն է։

◾️ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։

◾️ Սուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեր բոլորի համար, որի համեմատ այսօր Բաքվում դատվող մեր գերիների տանջանքները միայն նախերգանք են լինելու։

Այսպիսով, Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է, բայց կա։

«Խաղաղության պայմանագիր» կոչվող թակարդը այդ ժամանակը էլ ավելի է քչացնելու։

Լուծումը՝ նոր, ազգային իշխանության ձևավորում՝ առանց կապիտուլյանտների։ Այլ լուծում չկա»։

Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Վերահաստատում ենք Ադրբեջանի երկարաժամկետ և սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջների վերացմանը, անհրաժեշտ նախապայման է համաձայնեցված տեքստի ստորագրման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Iran թերթին տված հարցազրույցում։ 

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է «պատվի, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքներով բանակցություններ վարելու Թեհրանի կամքը։ Նախարարը շեշտել է, որ Թեհրանն ուղիղ բանակցությունների մեջ կմտնի ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը երաշխավորի սպառնալիքներից զերծ բանակցությունները։ 

«Եթե մենք բանակցություններ սկսենք (ԱՄՆ-ի հետ) այնպիսի պայմաններում, երբ մյուս կողմն առավելագույն ճնշման քաղաքականություն է պարտադրում, ապա ակնհայտ թույլ դիրքերից կմտնենք դրանց մեջ ու ոչ մի արդյունքի չենք հասնի։ Խոսքը համառության կամ իդեալիստական ​​սկզբունքների մասին չէ, այլ մասնագիտական ​​մոտեցման: Պետք է մյուս կողմին ապացուցել, որ ճնշման ռազմավարությունն անարդյունավետ է, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի հավասար պայմաններով նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է միջուկային հարցերի շուրջ հնարավոր բանակցություններին, նախարարը նշել է, որ իրենք ունեն ծրագիր և լավ մտածված ռազմավարություն։ Արաղչիի խոսքով՝ նոր գաղափար է առաջ քաշվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ առկա խնդիրները լուծելու համար։

«Բանակցություններն ընթանում են անուղղակիորեն՝ միջնորդների միջոցով, ստեղծվել են փոխգործակցության ուղիներ եվրոպական երեք երկրների հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), մենք համագործակցում ենք ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի և ԱԷՄԳ-ի հետ, և կա նոր նախաձեռնություն՝ լուծելու այն խնդիրները, որոնց շուրջ մենք մտածում ենք», – նշել է նա։

Արաղչիի այս հայտարարությունից առաջ ԱՄԷ-ի պատվիրակությունը նրան էր փոխանցել կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն՝ ուղղված Այաթոլլա Ալի Խամենեիին։

Թրամփը 2018 թ. մայիսին՝ իր առաջին նախագահության ժամանակ, միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ. հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: Իրանն իր հերթին հայտարարել է, որ ճնշման տակ չի բանակցելու: 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Կրեմլ՝ բանակցություններ վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Հանդիպումն ընթանում է Կրեմլի Մեծ պալատի Կանաչ սենյակում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է վերընտրվելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում։ Լուկաշենկոն Մոսկվա է ժամանել մարտի 13-ին՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու, որից հետո քաղաքական գործիչները մի շարք համատեղ փաստաթղթեր կստորագրեն։

Բացի այդ, հանդիպմանը երկու երկրների ղեկավարները ծրագրել են քննարկել «Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, Միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի թեմաները»։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»:

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը  կբարձրանա. եղանակը Հայաստանում

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան. Տեսանյութ

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին