ArmNews
Հունիսի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը:

Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և օգուտ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական է առաջիկա ամիսներին կամ նույնիսկ տարիներին։

«Հին աշխարհակարգը կարծես այլևս գոյություն չունի։ Այնպես որ, թե ինչպիսին կլինի միջազգային հանրության փոխգործակցության նոր կոնֆիգուրացիան, ոչ ոք չգիտի։ Տարբեր կարծիքներ կան։ Բայց այն, ինչ բացարձակապես ակնհայտ է, այն է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ավելի կենտրոնացած լինի իր սեփական հնարավորությունների վրա, չհիմնվի որևէ օգնության կամ նույնիսկ չհիմնվի միջազգային իրավունքի վրա»,-պարզաբանել Է Ադրբեջանի նախագահը:

«Շուրջ 30 տարի է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել հրադադարի համաձայնագիր, որը ձեռք է բերվել 1994 թվականի գարնանը, սակայն դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։ Իրավիճակը պարզապես փոխվել է։ Իսկ պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ դուք ունեք խաղաղության համաձայնագիր», – ընդգծել է Ալիևը։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը տասնամյակներ շարունակ առճակատման և թշնամանքի մեջ է եղել և այսօր կարևոր է պաշտպանել տարածաշրջանը շրջապատող ցանկացած ճգնաժամից։

Այժմ մենք համեմատաբար հանգիստ ժամանակաշրջաններ ունենք, ուստի մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որպեսզի ստեղծենք անվտանգության համապարփակ մեխանիզմներ, վերացնենք նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք և փորձենք ապրել հարևանությամբ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- ասել է նա։

Խոսելով Հայաստանի հետ Բաքվի հարաբերությունների ներկա վիճակի մասին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ կայունությունը ձեռք է բերվում միայն համաձայնագրի միջոցով։ «Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, այստեղ կայունություն չի լինի», – եզրափակել է Ալիևը:

Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները։

Ի պատասխան վերոգրյալի ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։                                                                            
Այն 2 կետերը, որոնք չէին համաձայնեցվում, դրանք վերաբերում էին սահմանին երրորդ երկրի ներկայությանը և միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը:
24News-ը թեմայի առնչությամբ իրականացրել է հարցում Երևանում, պարզելու, թե քաղաքացիները տեղյա՞կ են համաձայնեցումից և ի՞նչ կարծիք ունեն դրա մասին։

Մանրամասները 24News-ի տեսանյութում:

Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ  և Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ուրբաթ օրը  երդում է տվել և պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ։ Այս մասին հայտնում է  CBC-ն։

Երդման արարողությունը տեղի է ունեցել Կանադայի գլխավոր նահանգապետի պաշտոնական նստավայրում՝ Ռիդո Հոլում։

59-ամյա Քարնին դարձել է Կանադայի առաջին վարչապետը՝ առանց քաղաքական կամ կառավարական փորձի, նախկինում աշխատելով Կանադայի և Բրիտանիայի կենտրոնական բանկում և որպես Թրյուդոյի անկախ խորհրդական:

Քարնիի կառավարությունը նույնպես երդվելու է։ Նախարարների մեծ մասը պահպանել են իրենց պաշտոնները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Բիլ Բլերը և արտգործնախարար Մելանի Ջոլին:

Կառավարություն է վերադարձել նաև Քրիստիա Ֆրիլանդը, ով հրաժարական է տվել՝ ի նշան Թրյուդոյի տնտեսական քաղաքականության դեմ բողոքի։ Նա կգլխավորի տրանսպորտի և ներքին առևտրի նախարարությունը։

Մարկ Քարնին ստանձնում է Կանադայի վարչապետի պաշտոնը Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի ժամանակ: Նա ավելի վաղ ասել էր, որ Կանադան երբեք չի դառնա Միացյալ Նահանգների մաս և խոստացել է պահպանել մաքսատուրքերը ամերիկյան ապրանքների վրա, քանի դեռ ամերիկացիները «հարգանք չեն ցուցաբերել»:

Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և միջպետական ​​հարաբերությունների հաստատումը: Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերով»,- նշել է նա։

Նրա խոսքով, ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև շփումների համար՝ երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը կարգավորելու, ինչպես նաև խաղաղության պայմանագիր կնքելու համար։

«Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,- նշել է  Զախարովան։

Արարատ Միրզոյանը թող հրապարակի Ադրբեջանի հետ բանակցած համաձայնագրի ամբողջական տեքստը, և մարդիկ կորոշեն, թե հերթական անգամ ինչպիսի աղետալի լուծումներ են բերել Հայ Ժողովրդի համար։ Այս մասին գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Կապիտուլյացիոն կառավարության արտաքին գործերի կառավարիչ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում մուննաթ է եկել ընդդիմության վրա՝ ասելով հետևյալը․ «Երեկվա ցայտնոտը և իրարանցումը պայմանավորված էին նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց լուծում բերել ենք՝ մի քիչ լավ, մի քիչ՝ վատ, մի քիչ՝ այս կողմ, մի քիչ՝ այն կողմ, կարող էր ավելի լավը լինել: Բայց մենք լուծման փորձ ենք անում»: Խոսքն այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին է։

Տարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկել։ Դա նշանակում է, որ եթե Հայաստանի կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան՝ իրենք ընդամենը դեմ չեն։ Չմոռանանք, որ այդ ողջյունները վերաբերում են նաև Ադրբեջանին, ով արտաքին հարաբերություններում շատ ակտիվ աշխատում է ընդդեմ Հայաստանի։

Թե ի՞նչ է նշանակում կրկնակապիտուլյացիայի հեղինակների կարծիքով «լուծման փորձ անելը» մենք տեսել ենք Արցախն ամբողջությամբ հանձնելու օրինակով, տեսել ենք ՀՀ սահմանների սահմանազատման գործընթացում, տեսնում ենք Բաքվում գտնվող գերիների դեմ հակահայկական դատ բացելու օրինակով, տեսնում ենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու օրինակով և այսպես շարունակ։

«Մի քիչ լավ, մի քիչ վատ» լուծումներից խոսող Արարատ Միրզոյանը թող հրապարակի Ադրբեջանի հետ բանակցած համաձայնագրի ամբողջական տեքստը, և մարդիկ կորոշեն, թե հերթական անգամ ինչպիսի աղետալի լուծումներ են բերել Հայ Ժողովրդի համար։ Կամ գուցե հայ ժողովուրդը ևս ողջունի իր երկրի ստանձնելիք նոր պրոբլեմները»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում։  Այս մասին նա հայտնել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։

Ռյուտեն նաև նշել է, որ լավատեսորեն է գնահատում այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում անմիջականորեն մասնակցել Ուկրաինայում հրադադարի ապահովմանը, եթե այն կայանա։

Սա այնպիսի հայտարարություն է, որով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղության հաստատումը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է «օկուպացված» տարածքների համար փոխհատուցում տա, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ, միանշանակ, չի կիսում Հաջիևի կարծիքը, ավելին, եթե պետք լինի կարող է տասնյակ կետեր ասել, որտեղ նրանց կողմից ոտնահարվել են մարդու իրավունքները, նյութական վնասներ են եղել։

Նա հիշեցրեց, որ այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած հայցերը և միևնույն ժամանակ պարտավորություն կստանձնեն ապագայում ևս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Այսինքն` բոլոր այն վեճերը, որոնք մենք ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով կողմերը պետք է գնան հաշտության»,- ընդգծեց Միրզոյանը։

 

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ, ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։

«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», – հայտարարում է պաշտոնական Վաշինգտոնը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը երեկ հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ քարտուղարությունը նաև հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։

«Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

Ֆոտո

Իրանը հարվածել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Իսրայելի ռազմական կենտրոններին

Պակիստանն առաջարկել է Դոնալդ Թրամփին առաջադրել 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի

Օդի ջերմաստիճանը  կբարձրանա. եղանակը Հայաստանում

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան