Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
«Դատավարությունները նորմա՞լ են, իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու իրավունքների նորմերի չպահպանմամբ, նոյեմբերի 9-ի խախտմամբ․․․»,- ԱԺ-ում, ի պատասխան՝ գերիների հարցում ոչինչ չանելու մեղադրանքների, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Առաջ է գալիս հարցերի հարցը՝ ձեր գործողությունները։
Դրա դրա կառավարման միակ ձևը շարունակական բանակցություններն են, որոնք, չնայած դժվարություններին, ընդհանուր փոխադարձ հիմքեր են ստեղծում։ Համաձայնագիրը, որի մասին խոսում ենք, փոքր աստիճան կամ փոքր հիմք չէ, այլ հսկայական պատվանդան է, որի վրա կարելի է կառուցել։
Գերիների մասով, իհարկե, տեսնում ենք, թե ինչ է կատարվում, գնահատականներով հանդես ենք եկել, ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող:
Ավելին, մենք տեսնում ենք, որ նույնիսկ միակ ինստիտուտը, որը հնարավորություն ուներ տեսակցելու գերիներին՝ Կարմիր Խաչը, հիմա ստիպված է դադարեցնել գործունեությունն այդ երկրում, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում»,- ասաց Միրզոյանը:
«Այսօրվա քննարկման մեջ մի գիծ է գնում, թե ընդդիմադիրները խաղաղություն չեն ուզում, բայց մեզանից շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում․․․
Պարոն Միրզոյան, պատերազմը դուք եք կերտել»,- ԱԺ-ում, դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ իշխանության արածը բացառապես միակողմանի զիջում է։ «Թուղթ խաղաղության մասին և իրական խաղաղություն հողի վրա, դրանք տարբեր բաներ են»,- հավելեց պատգամավորը։
Ի պատասխան պատգամավորի մեղադրանքի, թե ժողովրդից շատ բան թաքուն է պահվում, Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ իրենք խաղաղության պայմանագրի մասով հայ ժողովրդից ոչինչ չեն թաքցնում։
«Մենք ժողովրդից գաղտնի ոչինչ չենք պահելու, մենք հիմա էլ գաղտնի չենք պահում, տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ երբ պահը գա, կհրապարակեն խաղաղության պայմանագրի տեքստը։
Դեռ վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ներկայումս ակնկալում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։
«Վերջին հարցով երկու պետություններն էլ կարող են դիմել ԵԱՀԿ-ին: Ադրբեջանական կողմն արդեն որոշ ժամանակ է՝ այս առաջարկն է անում՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը լուծված է: Ցավոք, հայկական կողմը դեռ չի արձագանքել համատեղ կոչին: Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին: Հաշվի առնելով Հայաստանում ռեւանշիստական ուժերի գործունեությունը՝ մենք դա համարում ենք լուրջ ռիսկ»,– ասել է նա:
Հանրապետության տարածքում մարտի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ը աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ:
Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից:
Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք»,-գրել է նա։
Իրանը ողջունում և բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳՆ–ից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության ձեռքբերումը անհրաժեշտ և կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 14-ին, ժամը 06:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։
Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Նման հայտարարություն են արել Գերմանիայի ԱԳՆ-ից։
«Կոչ ենք անում երկու կողմին ստորագրել խաղաղության համաձայնագիր»,- նշվում է հայտարարության մեջ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Գյումրիում տեղական իշխանությունները, ըստ լուրերի, օգտագործելով վարչական լծակները՝ տեռոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ: Խոսքը մանկապարտեզների, բժշկական հաստատությունների եւ այլ հիմնարկների մասին է։
Հրահանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել, որպեսզի ՔՊ-ն «գույքագրի» ունեցածը եւ հասկանա, թե ինչ ձեռնարկի չքվեարկողների նկատմամբ։
ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` հնարավոր չէ, որ ՔՊ-ն նման ցուցակագրումներ եւ ճնշումներ բանեցնի․ «Հաստատ, մենք այդ ցուցակների հետ կապ չունենք, այ, որ իմանաք՝ ովքեր են նման ցուցակներ պահանջում, մեզ տեղյակ պահեք, որ զբաղվենք, դա ավելի շատ նախկինների գործելաոճն է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում