ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ 

«Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ 

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է իր պաշտոնը Կիևում գրեթե երեք տարի աշխատելուց հետո՝ խաղաղ բանակցությունների վերաբերյալ անորոշության ֆոնին, հաղորդում Է AP-ն:

Պետդեպարտամենտում հաստատել են` Բրինքը մոտ ապագայում կհեռանա պաշտոնից։ Դիվանագետը պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մայիսից, այսինքն՝ նա դեսպան Է դարձել Կիևում նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

«Նա Կիևում դեսպան է եղել երեք տարի, դա երկար ժամանակահատված է ռազմական գործողությունների գոտում։ Եվ, անկեղծ ասած, պատերազմը չափազանց երկար է շարունակվում», - նշել են պետդեպարտամենտում։ «Հարցն այն է` արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստ են անել անհրաժեշտ ամեն ինչ հակամարտության դադարեցման համար», - ընդգծել են այնտեղ:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է իր պաշտոնը Կիևում գրեթե երեք տարի աշխատելուց հետո՝ խաղաղ բանակցությունների վերաբերյալ անորոշության ֆոնին, հաղորդում Է AP-ն:

Պետդեպարտամենտում հաստատել են` Բրինքը մոտ ապագայում կհեռանա պաշտոնից։ Դիվանագետը պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մայիսից, այսինքն՝ նա դեսպան Է դարձել Կիևում նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

«Նա Կիևում դեսպան է եղել երեք տարի, դա երկար ժամանակահատված է ռազմական գործողությունների գոտում։ Եվ, անկեղծ ասած, պատերազմը չափազանց երկար է շարունակվում», - նշել են պետդեպարտամենտում։ «Հարցն այն է` արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստ են անել անհրաժեշտ ամեն ինչ հակամարտության դադարեցման համար», - ընդգծել են այնտեղ:

Իրան-Հայաստան զորավարժությունները մեղմ, բայց հստակ պատասխան են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աճող լարվածությանը, Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ, այս մասին, ըստ Lurer-ի,ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ:

«Մենք կփշրենք սիոնիստների և բրիտանացիների պատրանքները, որոնք երազում են պարտադրել իրենց սցենարը։ «Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել միայն այն դեպքում, եթե Իրանի պայմանները կատարվեն և այն գտնվի նրա ռազմավարական վերահսկողության ներքո:

Սա միայն տարածաշրջանային խնդիր չէ, այլ  Հրվ. Կովկասում աշխարհաքաղաքական ինքնիշխանության և ուժերի հավասարակշռության հարց։ Իրանը թույլ չի տա, որ այս միջանցքը վերածվի արտաքին ազդեցության և ապակայունացման գործիքի», -ասվում է հաղորդագրության մեջ:

Հաագայի դատարանը չի դատի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի դեռ նա մնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնում, գրում է Euronews-ը։

Աղբյուրը նշում է, որ նույնը վերաբերում է երկրի ողջ բարձրագույն ղեկավարությանը։ Նշվում է, որ հեռակա կարգով դատավարությունը կարող է անցկացվել այն ժամանակ, երբ Պուտինը կլքի պաշտոնը:

Իտալական Prada նորաձեւության տունը 1,4 միլիարդ դոլարով Capri Holdings-ից ձեռք կբերի Versace ապրանքանիշը, ասվում է Capri Holdings-ի մամուլի հաղորդագրության մեջ։ 
 
«Capri Holdings Limited-ը՝ շքեղ նորաձեւության համաշխարհային խումբն այսօր հայտարարեց, որ վերջնական համաձայնագիր է կնքել՝ Versace-ն 1,375 միլիարդ դոլարով Prada SpA-ին վաճառելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ակնկալվում է, որ վաճառքը կավարտվի տարվա երկրորդ կեսին։
 
Capri Holdings-ը Versace ապրանքանիշի սեփականատերն է 2018 թվականից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։

Մասնավորապես, 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել էր ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում եւ առաջադրվել էր շուրջ 138.1 մլն դրամ տուգանք։ Իսկ 6 խոշոր հարկ վճարողների շրջանում արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ եւ առաջադրվել էր շուրջ 7.8 մլն դրամ տուգանք։

Այս հարկատուների շարքը գլխավորում է «Էվրիկա գրուպ» ընկերությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից՝ e-register-ից, տեղեկացավ, որ «Էվրիկա գրուպը» պատկանում է Թեմուր Ուսուբովին։ Համաձայն իրական շահառուների մասին բաժնի՝ Թեմուր Ուսուբովը ընկերության 100% բաժնետերն է։

«Էվրիկա գրուպը» տուգանվել է եւս 20 մլն դրամ։ Հարկ է նշել, որ նախորդ տարի ընկերությունը եւս նույնքան տուգանվել էր։

Տուգանվածների շարքում է նաեւ «Ֆլեշ» ընկերությունը, որի տուգանքը 10 մլն դրամ է կազմել։ Սակայն արձանագրենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երեւանում եւ ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի եւ հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում թիրախավորեց Երեւանի պետական համալսարանը՝ հայտարարելով․ «Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն` կընկնեն հետեւիցդ»։ ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ սա նշանակում է՝ նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։

 Հիշեցնենք, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը տարեվերջին այցելել էր ԵՊՀ` հանդիպել Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների, ուսանողների հետ, դասախոսություն կարդացել` Խորենացու «Ողբից» ընթերցելով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, թե վարչապետի կինն արդեն համալսարանականներին է կրթում:
 
 Պարզվում է` Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ մայր բուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել, եւ ԵՊՀ-ն «կրթելը» դարձել է տիկնոջ չիրականացած երազանքը։

Ըստ այդմ, ԵՊՀ դասախոսական կազմի համար Փաշինյանի երեկվա հայտարարությունն անակնկալ չի եղել, նրանք ավելի վաղ են սպասել, որ իրենց «հանդուգն» մերժումն անպատասխան չի մնալու»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչքան հնարավոր է` շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ: Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձից ստացված տեղեկություններից, հրավիրում են չեզոք, անկուսակցական անձանց` հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել, ստատուսներ չեն գրել Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժի դեմ: Ինչ-որ անձ զանգահարում է, նախապես զրուցում, հարցնում` կցանկանա՞ք հանդիպել պարոն Փաշինյանի հետ, ապա հաջորդ զանգով հրավիրում են հանդիպման:

 Մեզ տեղեկատվություն փոխանցած անձը պատմեց, որ հանդիպումը կայացել է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի, թեյի սեղանի շուրջ: Մի քանի հոգի են եղել հրավիրվածները: Փաշինյանը հանդիպման ներկայացել է կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ինչ-որ անորոշ հարցեր է տվել` ի՞նչ եք մտածում այս թեմայի մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:
 
 Հանդիպումը մեկ ժամից ավելի է տեւել: Մեր զրուցակիցը շեշտեց, որ ո՛չ ինքը, ո՛չ հանդիպմանը մասնակցած մյուս անձինք չեն հասկացել, թե որն էր իրենց հրավիրելու նպատակը, ինչ էր իրենցից ուզում իշխանական զույգը: Դուրս գալուց նկատել են, որ էլի մարդիկ են սպասում միջանցքում, որոնք, հավանաբար, իրենցից հետո մտնելու էին հանդիպման»:

ԱՄՆ-ի հետ մաքսային դիմակայության սրման ֆոնին Չինաստանի իշխանությունները մտադիր են սահմանափակել ամերիկյան կինոֆիլմերի ցուցադրությունը երկիր. հայտնում է ՉԺՀ կինեմատոգրաֆիայի գործերի պետական վարչությունը։

«Չինաստանի նկատմամբ անազնիվ մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ կառավարության սխալ գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն ամերիկյան ֆիլմերի նկատմամբ լսարանի հետաքրքրության հետագա նվազմանը», – հայտարարել է Չինաստանի կինեմատոգրաֆիայի պետական վարչությունը: «ԱՄՆ-ի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ամերիկյան ֆիլմերի նկատմամբ: Մենք կհետևենք շուկայի կանոններին, կհարգենք հանդիսատեսի ընտրությունը և չափավոր կկրճատենք ԱՄՆ-ից ներմուծվող ֆիլմերի թիվը», – ասել է նա։

Չինաստանը ժամանակին Հոլիվուդի ամենամեծ միջազգային շուկան էր: Սակայն երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին վերջին տարիներին չինական կինովարձույթում ամերիկյան ֆիլմերի թիվը նվազում է։

Ֆոտո

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի ավիահարվածների

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի. Կալաս

Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել

Ռուսական մամուլում Խաչատուր Սուքիասյանի ընկերության վերաբերյալ հերթական կեղծ լուրն է տարածվել. խոսնակ

Մոսկվայում ձերբակալել են «Ալռոսայի» ադամանդների գողության մասնակիցներին. Շահառուն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնողների համար

Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել. Իրանը հրթիռներ է արձակել

Երևանում պայթյnւն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. կան տուժածներ

Կրեմլը հաստատել է Պուտին-Արաղչի այսօր կայանալիք հանդիպումը

Կրшկոցներ՝ Երևանում. կա տուժած

Հունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին.Փեզեշքիանը Մակրոնին

Ուրվագծվել են Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկները»․ Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ