ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Եվրոխորհրդի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը»,- ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը:

«Երկու օր առաջ Ալիևը իդեալական անգլերենով հայտարարություն արեց։ Պետք է նշեմ, որ ես լսել եմ՝ դա ուղղված է ներքին լսարանին։ Ես չգիտեմ, թե արդյոք անգլերենը պաշտոնական լեզու է Ադրբեջանում, չեմ հավատում, որ դա պաշտոնական լեզու է։ Դա ավելի շուտ նախատեսված էր ոչ թե ներքին լսարանի, այլ բոլոր, հատկապես Եվրոպայի խորհրդի համար։
Նա ցինիկ կերպով ասաց, որ ինքը թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա, և կարծում է, որ մենք նրա կարիքն ավելի շատ ունենք, քան ինքը՝ մեր, որ աշխարհը փոխվել է։ Նա կեղծ լուրեր է տարածել՝ հայտարարելով, որ Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի և իր երկրի հաղթած պատերազմի պատճառով: Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել ենք Ադրբեջանի իշխանություններին առաջին հերթին թույլտվություն տալ, որպեսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղ։ Հետո մենք Ադրբեջանի իշխանություններին խնդրել ենք մեր դիտորդներին թույլ տալ հետևել երկրում տեղի ունեցող ընտրություններին։

Մենք նաև խնդրել ենք թույլ տալ զեկուցողներին այցելել Ալիևի քաղաքական ընդդիմախոսներին, որոնք գտնվում են բանտում։ Ալիևը, ինչպես գիտեք, սովորություն ունի բանտարկել իր քաղաքական ընդդիմախոսներին։ Եվ նրանք երբեք չեն պատասխանել մեր կոչերին, նրանք միշտ մերժել են մեզ։

Այսպիսով, երկու տարի շարունակ օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները հարգելուց հրաժարվելուց հետո (թեև դա շատ ավելի երկար է շարունակվում), հրաժարվելով կատարել Եվրոպայի խորհրդի պահանջները, Վեհաժողովն արդարացիորեն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Քանի որ Ալիևը հայտարարել է, որ թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա, սա իր կարծիքն է: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դա: Ես պատրաստվում եմ այս հարցը բարձրացնել հաջորդ չորեքշաբթի դեսպանների, գլխավոր նախարարի առաջ, ինչպես նախկինում եմ արել: Ես մեծ ջանքեր եմ գործադրել ադրբեջանցիներին վերադարձնելու համար, խոսել եմ օրենքի գերակայության պահպանման, ժողովրդավարական ընթացակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք դա չարեցին:

Սկզբում նրանք պատասխանեցին, որ միջոցներ կձեռնարկեն, ինչը մենք երբեք չտեսանք։ Նրանք ազատ արձակեցին մեկ ձերբակալվածի, բայց հետո ձերբակալեցին մյուսներին: Այսպիսով, Վեհաժողովը կատարեց իր աշխատանքը: Եվ միանգամայն պարզ է, որ Վեհաժողովն արդարացիորեն չի վավերացրել պատվիրակության լիազորությունները,և դա հաստատվում է այսօր Ալիևի այս հայտարարություններով:Մենք չենք զղջում դրա համար և կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել»,- նշել է նա։

Խոսելով Ալիևի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելուց հրաժարվելու վերջնագրի մասին, Ռուսոպոլոսը նշել է.

«Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին, Եվրոխորհուրդը չի վախենում նման հայտարարություններից, քանի որ ԵԽ-ն իր վեհաժողովում ընդունել և ընդունում է որոշումներ՝ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան։
Հունվարյան նստաշրջանից հետո ես դիմեցի նախարարներին, Նախարարների կոմիտեին, ես հատուկ հիշատակեցի Վրաստանն՝ ասելով, որ սա ակումբ չէ, որտեղ ընտրովի մոտեցումն ընդունելի է, որովհետև վաղը, և դա հենց այն է, ինչ ես ասացի դեսպաններին, մենք կարող ենք ունենալ որոշ պետություններ, որոնք կհրաժարվեն Մարդու իրավունքների դատարանից։ Երեք ամիս էլ չանցած՝ Ալիևը հաստատեց իմ մտահոգությունները։

Փակագծերում դրեք «վախեր» բառը, որովհետև մենք ոչնչից չենք վախենում, չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, ով իրեն բռնապետի պես է պահում։ Այսպիսով, հիմա սա մի հարց է, որը ես հույս ունեմ, որ Նախարարների կոմիտեն պետք է որոշի: Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել, որ ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից»։

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը Քիթ Քելլոգը հերքել է Times-ի հոդվածը Ուկրաինան մասնատելու իր առաջարկի մասին։

«Times-ի հոդվածը խեղաթյուրում է իմ ասածը: Ես խոսում էի Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող հետհրադադարի պահպանման ուժերի մասին: Բաժանման քննարկումների ժամանակ ես հղում էի անում դաշնակից ուժերի (առանց ամերիկյան զորքերի) տարածքների կամ պատասխանատվության գոտիների:

Ես նկատի չունեի Ուկրաինայի մասնատումը»,- գրել է նա։

ԱՄՆ-ն չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինչպե՞ս կարելի է մեզնից ակնկալել, որ կգնանք Հարավային Աֆրիկա՝ մասնակցելու  G20-ին, երբ հողերի բռնագրավումը և ցեղասպանությունը խոսակցության հիմնական թեման են այնտեղ լինելու։

Նրանք վերցնում են սպիտակամորթ ֆերմերների հողերը, ապա սպանում նրանց և նրանց ընտանիքներին։ Լրատվամիջոցները հրաժարվում են լուսաբանել դա։ ԱՄՆ-ն դադարեցրել է Հարավային Աֆրիկային տրամադրվող բոլոր նվիրատվությունները։ Արդյո՞ք մենք սա ենք ուզում տեսնել G20-ին։ Ես այդպես չեմ կարծում»,- գրել է նա։

Ուկրաինայի հակամարտությունում կրիտիկական պահ է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, նրա խոսքը, Լուրերի փոխանցմամբ, մեջբերում է The Independent-ը։

«2025 թվականը կրիտիկական տարի է Ուկրաինայում պատերազմի համար», - կարծում է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Պարբերականի տեղեկություններով՝ Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության հարցերով նիստի ժամանակ նա դիմել է հավաքվածներին՝ կոչ անելով ուժեղացնել Կիևի աջակցությունը։ 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմպիչմենտի միջոցով իշխանափոխություն սկսելու գործընթացը կարծես ավարտվեց այն օրը, երբ հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հնչեցվեց այդ մասին։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին կհեռացնեն իմպիչմենտի միջոցով, սակայն գործընթացը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ թվով պատգամավորական ձայներ չկային:

Թերթի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային» կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը պարզաբանել է, թե ինչպես պետք է իրականացվի այդ գործընթացը։

«Իմպիչմենտը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը հաջողելու դեպքում՝ համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և նոր վարչապետն ընտրվել է։

Պատգամավորների 1/3ը՝ 36 պատգամավոր, պետք է ներկայացնի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուն։

48-50 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստերում:

Ներկայացվելուց 48-72 ժամ հետո նախագիծը դրվում է քվեարկության։

Որոշումն ընդունվում է անվանական փակ քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ ձայնով։

Եթե նախագիծը չի ընդունվում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, և նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո»,- իրավական մեխանիզմները ներկայացրեց Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ավարտին մնացել է մոտ 2-3 ամիս ժամանակ, ու եթե ընդդիմությունը հիմա սկսի իմպիչմենտի գործընթաց, մեծ դժվարությամբ կհասցնի ավարտին ոչ միայն այն պատճառով, որ ՔՊ-ական 20 պատգամավորների միանալու հեռանկարն է դժվար պատկերացնելի, այլ նաև ժամկետների իմաստով:

Անգամ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի միանալու դեպքում այն չի իրականացվի։

Ստացվում է, որ ժամկետից շուտ խորհրդարանական ընտրություններ կարող են արվել 2 դեպքում․ կա՛մ իշխող խմբակցության պատգամավորներից 20-ը պետք է միանան իմպիչմենտի գործընթացին, կա՛մ պետք է իշխող խմբակցության նախաձեռնությամբ նախաձեռնվի խորհրդարանական արտահերթ ընտրություններ»։

ՀՀ նախագահի հրամանագրով Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա Սիմոնյանին նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- նշված է հրամանագրի մեջ։

Կիևը էներգետիկայի օբյեկտներին հարվածելու 30-օրյա մորատորիումի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո այն խախտել է ավելի քան 60 անգամ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Կիևի ռեժիմն իսկապես չարամտորեն խախտում է էներգետիկ օբյեկտներին հարվածների 30-օրյա մորատորիումը, որը մարտի 18-ին համաձայնեցվել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների կողմից, այնուհետև ստացել Զելենսկու աջակցությունը», – նշել է ռուս դիվանագետը:

Նրա խոսքով՝ օրական մի քանի անգամ ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելու փորձեր են արվում։

«Հրապարակը» գրում է. «Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջին հայացքից: Իհարկե, գործող տնօրենը` Արման Հովակիմյանը, գլուխը կախ դիմում գրեց: Բայց ո՛չ առողջապահության նախարարն է այս նշանակմամբ ոգեւորված, ո՛չ էլ ԲԿ աշխատակազմի մի մասը:

Երեկ առավոտյան տեղեկացանք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց` կոլեկտիվի հետ հանդիպելու: Ավելի ուշ տեղեկացանք, որ հանդիպումն անցել է բուռն, նյարդային մթնոլորտում։ Գրել էինք, որ բուռն կրքեր են բորբոքվել, քանի որ հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանի ազատվելուց հետո Ավանեսյանը փորձում է Հովակիմյանի ընկերուհուն՝ բավականին երիտասարդ` 30-ը չբոլորած Երանուհի Սարգսյանին նշանակել ԲԿ աշխատակազմի ղեկավար, մինչդեռ նման հաստիք մինչ օրս չի եղել ԲԿ-ում, եւ նոր հաստիքը բացվել է կոնկրետ անձի «վրայով»: Տնօրենի ԺՊ նշանակված Պետրոս Մանուկյանին էլ պարտադրել է նշանակում անել այդ պաշտոնում, որպեսզի իրենց մարդը «ռուլիտ անի» հիվանդանոցում եւ հատկապես վերահսկի նոր ղեկավարին։

ԲԿ-ից մեզ պատմեցին, որ օրերս Երանուհին մինի ժողով է հրավիրել եւ միամտորեն խոստովանել, որ ոչ թե իրենք պետք է համակերպվեն նոր տնօրենին, այլ առաջիկայում նոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Զեյնալյանը պետք է համակերպվի իրենց։ Ինչ վերաբերում է Զեյնալյանի նշանակմանը, չնայած լուրեր կային, որ ապրիլի 1-ով նրա հրամանը պետք է լինի, սակայն այն, կոլեկտիվի համար անհասկանալի պատճառներով, ուշանում է։ Խոսակցություններ կան, որ նախարարը փորձում է իր վաղեմի ախոյանի ժամանումից առաջ «կարգի բերել» հիվանդանոցը, նաեւ՝ իր կադրերով ամրապնդել, որպեսզի Զեյնալյանը շատ ինքնուրույն չլինի, եւ Հովակիմյանի նշանակած կադրերը շատ չտուժեն այս նշանակումից: Բանն այն է, որ չնայած Հովակիմյանն այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ձեռամբ է այստեղ, սակայն Թորոսյանի հեռանալուց հետո հարմարավետ տեղավորվել է Անահիտ Ավանեսյանի հովանու ներքո եւ դարձել նրա մտերիմը։ Հովակիմյանի կադրերն էլ իրենց վատ չեն զգացել, վերը նշված Երանուհի Սարգսյանը, օրինակ, զբաղեցրել է բավականին պատասխանատու պաշտոն` համակարգել է գնումների ոլորտը, բայց հավակնելով կարիերայի առաջընթացի, ինչի պատճառով էլ ձեռք է բերել ԲԿ-ի բժշկական համայնքի հակակրանքը։

Երեկվա հանդիպմանն էլ համայնքը միահամուռ բունտ է արել եւ դեմ արտահայտվել նախարարի մտադրություններին, կոլեկտիվի շատ անդամներ քննադատական ելույթներ են ունեցել՝ անթույլատրելի համարելով անփորձ աղջկան իրենց վերակացու կարգելու որոշումը: Երանուհին էլ է ներկա եղել հանդիպմանը, լուռ լսել է, նախարարն առճակատման չի գնացել, սակայն պայման է դրել, որ եթե համաձայնեն իր առաջարկին, հինգ րոպեից նոր տնօրենին կնշանակի։ Թե ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, կոլեկտիվն այդ տրամաբանությունը չի հասկացել: Միայն հասկացել են, որ, հավանաբար, դա Անահիտ Ավանեսյանի համար սկզբունքի հարց է, որ այսպես ուղիղ ու անթաքույց հրապարակայնացնում է նախարարը»։

Ադրբեջանը որոշակի դադարից հետո, կրկին ակտիվացրել է Հայաստանին տեղեկատվական թիրախավորման ենթարկելու գործողությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը երբեք էլ չի կանգնել, այս դեպքում նկատի ունեմ ադրբեջանական կեղծ հաղորդագրությունները` հրադադարի խախտումներ անելու և Հայաստանին վերագրելու գործողությունները:

Սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում:

Առաջին, թեման ծախում միջազգային հանրության վրա առ այն, որ իրենք այնքան կառուցողական են, որ դեռ հանդուրժում են «հայկական սադրանքները»:

Երկրորդ, տեղեկատվական այս օպերացիայով փորձում են լեգիտիմացնել վերջին 3 շաբաթների ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ վախի ու ահաբեկման միջոցառումների իրականացումը:

Երրորդ, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում:

Չորրորդ, այս ողջ պրոցեսը` առաջնագծի իրողություններից մինչև քարոզչական հարձակումներ, ծառայեցվելու են բանակցային գործընթացում` ճնշումներ բանեցնելու և նոր զիջումներ ստանալու ակնկալիքով:

Այս 4 դրույթները միմյանց հետ փոխկապակցված են և տարբեր իրադրություններում դրանք կարող են «աշխատող» գործոններ դառնալ»,- գրել է նա։

Գործող կառավարիչների արտաքին քաղաքականությունը ոչ միայն հենված է դավադիր տգիտության վրա, այլ նաև դարձել է ամբողջովին մերկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը․

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեթոդաբար թուլացնում է եվրոպական տնտեսությունը, որի արդյունքում, ըստ մասնագետների՝ Եվրոպային սպառնում է միլիարդավոր դոլարների կորուստներ։ Գլոբալ փոփոխությունների և առևտրային պատերազմների նման զարգացումները շարունակվելու պարագայում, ԵՄ-ի տնտեսությունն ապահովագրելու շատ տարբերակներ չկան։ Դրանցից մեկը, գուցե նաև ամենաարդյունավետն ու հավանականը Ռուսաստանին դիմելն է՝ նորմալ առեւտրային հարաբերություններին վերադառնալու առաջարկով։ Այլապես՝ շատերն են պնդում, որ ԵՄ-ՌԴ սրված հակադրության ձգձգումը, վաղ թե ուշ կարող է հանգեցնել եվրոպական տարածաշրջանում, ավելի մեծ պատերազմի։։

Վերջին օրերին, Դոնալդ Թրամփն ըստ էության մաքսատուրքերի սկագնային “պատերազմ” է հայտարարել աշխարհին։ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը կարծես թե ռազմա-քաղաքական առճակատումից անցում է կատարում դեպի գլոբալ տնտեսական մրցակցության դաշտ։ Եվ այս քաղաքականությունը, անկնհայտ ամերիկյան պրոտեկցիոնիզմի դրսևորում է, տնտեսական գործիքակազմ, որը, երկար ժամանակ չէր կիրառվում։

Թրամփի գործողությունների հետեւանքներն առավել մանրամասն կգնահատեն տնտեսագետները, երբ պարզ լինեն յուրաքանչյուր երկրի նկատմամբ սահմանված ներկրման տոկոսադրույթները։ Որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի տեսանելի լինի, թե ինչպես են դրանք ազդելու ԱՄՆ-ի և աշխարհի տնտեսությունների վրա։

ԵՄ անդամակցության գործընթաց սկսած (ինչը Նիկոլի հերթական վտանգավոր բլեֆն է) կառավարիչների փոխարեն, արժե մտածել նոր իրողություններում եվրոպական տնտեսության ճակատագրի մասին, քանի որ, որոշակի ժամանակ հետո այն ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենալու նաև մեր երկրի տնտեսական քաղաքականության վրա։

Ենթադրվում է, որ ավելացված մաքսատուրքերից խուսափելու համար ավելի ու ավելի շատ գործարաններ Եվրոպական տարածաշրջանից կտեղափոխեն ԱՄՆ: Սա, անշուշտ, կհանգեցնի Եվրոպայում տնտեսական զգալի ռեսուրսների ու աշխատատեղերի կորստի, և հետևաբար՝ սոցիալական բարեկեցության, տեխնոլոգիական զարգացման, ժողովրդավարական ազատությունների և տնտեսական հզորությունների համաեվրոպական մոդելի փլուզմանը: Այն կարող է նաև էապես թուլացնել Եվրոպայի դերը համաշխարհային քաղաքականության մեջ՝ կախվածության մեջ դնելով ամերիկյան և ռուսական քաղաքականություններից։

Մինչ այդ ԵՄ տնտեսության վրա արդեն իսկ բացասական ազդեցություն են թողեր 2020թ․ համաճարակը, “կանաչ տնտեսություն” ստեղծելու նպատակով եվրոպական արդյունաբերության և գյուղատնտեսության վրա դրված սահմանափակումները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ու էներգետիկ ռեսուրսներից “հրաժարումը”։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմը և դրա արդյունքում հայտարարված սանկցիաները զգալի տնտեսական վնասներ են հասցրել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ տնտեսությանը, ապա ավելի հավանական տարբերակ՝ քան Ռուսաստան-Եվրոպա «պարտադրված» համագործակցությունն է՝ դժվար է տեսնել։ Հատկապես, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ակնհայտորեն ցույց տվեց իր բարձր մակարդակի դիմադրողականությունը։

Այստեղից հարց․ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և որոշմամբ ԵԱՏՄ հիմնադիր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը, որը նույնիսկ Նիկոլի տգետ կառավարության օրոք զգալի տնտեսական օգուտներ է ունեցել ԵԱՏՄ-ից, ի՞նչ հաշվարկներով է պատրաստվում ավելի մերձենալ Եվրոպայի հետ, որի պրոբլեմներն այսօր բազմակի անգամ ավելին են, քան 2017թ-ին, երբ Հայաստանը ստորագրում էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հատկապես, որ այդ համաձայնագրի գլխավոր մեխն այն էր, որ ԵՄ անդամ երկրները, Արցախյան կարգավորման հարցում պաշտոնապես հանձնառություն էին վերցնում նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման հարցում։

Պետք է արձանագրել, որ գործող կառավարիչների արտաքին քաղաքականությունը ոչ միայն հենված է դավադիր տգիտության վրա, այլ նաև դարձել է ամբողջովին մերկ»։

Ֆոտո

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի ավիահարվածների

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի. Կալաս

Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել

Ռուսական մամուլում Խաչատուր Սուքիասյանի ընկերության վերաբերյալ հերթական կեղծ լուրն է տարածվել. խոսնակ

Մոսկվայում ձերբակալել են «Ալռոսայի» ադամանդների գողության մասնակիցներին. Շահառուն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնողների համար

Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել. Իրանը հրթիռներ է արձակել

Երևանում պայթյnւն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. կան տուժածներ

Կրեմլը հաստատել է Պուտին-Արաղչի այսօր կայանալիք հանդիպումը

Կրшկոցներ՝ Երևանում. կա տուժած

Հունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին.Փեզեշքիանը Մակրոնին

Ուրվագծվել են Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկները»․ Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ