Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով», որը նրանց է փոխանցել Կիևը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, News.ru-ի հարցին պատասխանելիս, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցը Կիևի մարզի Բուչա քաղաք:
«Իհարկե, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է, իբր, ռուսական բանակին, որ այդ մարդկանց սպանել է ռուսական կողմը։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը՝ հայկական պաշտոնական պատվիրակությունը, այդ մարդկանց ցուցակով կկիսվի ռուսական կողմի հետ: Երկու տարի է՝ չենք կարողանում հասնել նրան, որ որևէ մեկը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, մեզ տվյալներ տրամադրի այնտեղ իբր զոհված մարդկանց ցուցակի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։
Նա հայտարարել է, որ «չի կարելի սպասել ոչ մի լավ կամ կառուցողական բան» արևմտյան պետություններից՝ ի տարբերություն Երևանի ներկայացուցիչների։
«Մենք կապ ենք պահպանում հայկական կողմի հետ, հուսով ենք, որ այնտեղ (Բուչայում) իբր զոհվածների ցուցակը մեր հայ ընկերները կփոխանցեն»,- եզրափակել է ԱԳ նախարարության խոսնակը։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ճգնաժամի մեջ: Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ միջազգային լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունը պայմանագրային-իրավական հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, թեև այսօր այդ հարաբերությունները, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ դրանք ամբողջությամբ կամ էապես խաթարված են։
Չնայած՝ մենք շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն համապատասխան պայմանագրային պայմանավորվածությունների մակարդակին և նորմալ հունի մեջ դրվեն»,- նշել է Գալստանյանը։
Նա նշել է, որ մեր հարաբերությունները պահանջում են չափազանց խորը երկխոսություն և փոխըմբռնում։
«Այս փուլում մենք հարաբերությունների բացակայության վիճակում ենք գտնվում։ Խնդիրները շատ են, բայց մենք պետք է պատրաստ լինենք այդ բոլոր հարցերը լուծել փոխըմբռնման ու երկխոսության մակարդակով»,- ասել է Սրբազանը։
«Ազգային Ճկատա» թելեգրամյան ալիքը գրում է․ «Այսօր մեզ շատ հետաքրքիր օր է սպասվում։
Հատկապես երեկոյան։
Ինչպես նախօրեին հայտարարեց Բագրատ Սրբազանը, երեկոյան տեղ ենք գնալու։ Գերաշնորհ Հայրը չի ասել, թե կոնկրետ որտեղ ենք գնալու։
Այսօր ժամը 19։00-ին կհանդիպենք սուրբ Աննա եկեղեցու բակում։
Մնացածը կիմանանք տեղում։ Շատ հետաքրքիր տեղ ենք գնալու»։
Բարև ձեզ...
Այսօրվանից սկսում ենք մի շարք, որը կոչվում է երկրաբուժություն...
Բոլորին հայտնի է, որ երկրներն էլ կարող են հիվանդանալ, ու ամեն երկիր իր հիվանդությունների և հիվանդանալու տարբերակներն ունի. Քանի որ մյուս երկրների հիվանդություններն այնքան էլ ձեզ հետաքրքիր չեն, անցնենք մերին...
Նախ, պետք է հաստատել վարակի ախտորոշումը...
Լաբորատոր զննումները ճշտեցին, որ վերջին քառասունինը տարում մեր երկրում առաջացել է մի բջիջ, որը կոչվում է <<նիկոլախտ>>, որոշ հետազոտություններից հետո պարզել են, որ այս բջիջը ներկրվել է մեր այն ժամանակվա հարևան երկիր ադրբեջանից։
Այս բջիջը տեղակայել և պահպանել են Տավուշի մարզի Իջևանի շրջանում...
Նշեմ, որ ինքը երբեք անվտանգ չի եղել, նույնիսկ նոր առաջացած ժամանակահատվածում...
Հիմա, սրա աճման կարգի մասին խոսելը ավելորդ համարելով, անցնեմ միանգամից ակտիվացման շրջանին։
Բջիջի ակտիվացումը նկատվեց 1988 թ.֊ին սկսված Հայոց համազգային շարժման ժամանակ։ Քանի որ այն ուղարկված էր հիմա արդեն մեր թշնամի երկրից, սկսեց վիրուսի ճառագայթներ տարածել շարժման առաջնորդների վրա, որոնք հետո դարձան պետական գործիչներ և զորավարներ, թե՜ պատերազմի, թե՜ երկրի կառուցման...
Երկրավիրուսն ակտիվացավ հատկապես մեր երկրի հաղթանակից հետո, սովացավ կպած բջիջներին իր բջջաքարոզով համախմբեց և մեզ վերացնելու մեծ ցանկություն ունեցող ադրբեջանի ցուցումով մեր երկրում հեղաշրջում արեց, ավելի լուրջ ակտիվացնելով իր դերը երկրի հիվանդության մեջ...
Տված վնասների մասին ևս մեկ անգամ խոսելն ավելորդ համարելով` անցնենք երկրաբուժման հնարավոր տարբերակները հանրայնացնելուն...
Քանի որ այս բջիջն ինքը զրկված է արտաքին աշխարհի ինֆորմացիաներից, այսինքն` տգետ է, բացի վտանգավոր վիրուս լինելը, ոչ մի հարցում կայացած չի, ասել է թե թույլ, տկար, չար, ինչպես նաև անսեր,
երկրաբուժումը պետք է սկսենք երկրաբժիշկ փնտրելուց, որն ի տարբերություն մեր վիրուսի բջիջին, պետք է օժտված լինի խելացիությամբ, ուժով, կրթվածությամբ և սիրով։
Կարծես թե երկրաբժշկի փնտրումն արդեն հաջողվել է, հիմա պիտի անցնենք հաջորդ փուլին...
Այս վիրուսի վերջին ակտիվության պատճառով երկրամաշկի վրա առաջացած զոմբաբշտիկների վերացման փուլին։
Ուրեմն` ի՞նչ է նշանակում <<զոմբաբշտիկ>>. սա շատ նման է իրեն ծնող վիրուսի բջիջին, երկուսն էլ ստանձնել են մարդու կենսաբանական մարմին, ինչը շատ դժվարացնում է բուժման ելքը, այսինքն, եթե մենք փորձենք պայթեցնել այս բշտիկներին, նախ երկրաբժիշկը չի թողնի, հետո երկնաբժիշկն էլ մեղք կհամարի, դրա համար մեր բժիշկը նոր ելք է գտել։Ուրեմն` ինչ է առաջարկում նա. վիրուսի բջիջի և զոմբաբշտիկների դեմ պայքարին պետք է մի դեղամիջոց. մարդկային արժեքներով օժտված մարդկանց համախմբվածությամբ էներգիա, որը արագ կլուծի երկրաբուժման հարցը...
Երկրի վիրուսը կհեռացվի, իսկ զոմբաբշտիկները կլքեն առողջ երկիրը, քանի որ նրանց հիվանդությունն էր սնում, սովից կհեռանան...
Իսկ մնացածը` հետո...
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյան
Կուսակցությունները, անհատները կարող են ռեալ վտանգ ստեղծել ՀՀ վարչապետի կյանքի համար․
ՔՊ-ական
2018թ.-ից ողբերգություն է. նախ դագաղներ էին պարացնում, 2020թ. հետո ոսկորների վրա են պարում. Մկրտչյան.
Տեսանյութ
Դատավորը մտածում ա՝ ավելի լավ ա Ալենի ուզած ակտը տամ, քան ԲԴԽ նախագահի ու նախարարի ձեռքն ընկնեմ.
Տեսանյութ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների եւ նախարար Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է: ՔՊ-ական պատգամավորներն այլեւս անթաքույց եւ առողջապահական ոլորտը նախկինում ղեկավարող Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, արտահայտում են իրենց դժգոհությունն Անահիտ Ավանեսյանից:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցնող շաբաթ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բավականին սառն են ընդունել ու ճանապարհել Ավանեսյանին՝ ի տարբերություն մյուս նախարարների, որոնց հետ նիստից դուրս նույն իշխանական պատգամավորները շատ ջերմ զրուցել են:
Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարի միջեւ այնքան ակնհայտ է, որ անգամ Ավանեսյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, չկարողացավ կտրուկ հերքել դա, ինչպես նախկինում էր անում: Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում ՔՊ-ականների քննադատություններն իր եւ իր ղեկավարած նախարարության հասցեին, նախարարն ասել էր.
«Մի քիչ հասկանալի չէր, թե ինչն էր խնդիրը, որովհետեւ կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակը, իրականացնում է, եւ մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է», – փորձել էր արդարանալ Ավանեսյանը եւ վերջում էլ որպես ինքնարդարացում՝ գովեստի խոսքեր հնչեցրել ինքն իր հասցեին, թե՝ ինքը «լավ նախարար է»: Նրա այս խոսքերը «մեմ» էին դարձել՝ հայտնի հումորային սյուժեի երգի նման՝ «ես լավ տղա եմ»։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների եւ նախարար Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է: ՔՊ-ական պատգամավորներն այլեւս անթաքույց եւ առողջապահական ոլորտը նախկինում ղեկավարող Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, արտահայտում են իրենց դժգոհությունն Անահիտ Ավանեսյանից: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցնող շաբաթ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բավականին սառն են ընդունել ու ճանապարհել Ավանեսյանին՝ ի տարբերություն մյուս նախարարների, որոնց հետ նիստից դուրս նույն իշխանական պատգամավորները շատ ջերմ զրուցել են:
Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարի միջեւ այնքան ակնհայտ է, որ անգամ Ավանեսյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, չկարողացավ կտրուկ հերքել դա, ինչպես նախկինում էր անում: Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում ՔՊ-ականների քննադատություններն իր եւ իր ղեկավարած նախարարության հասցեին, նախարարն ասել էր. «Մի քիչ հասկանալի չէր, թե ինչն էր խնդիրը, որովհետեւ կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակը, իրականացնում է, եւ մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է», – փորձել էր արդարանալ Ավանեսյանը եւ վերջում էլ որպես ինքնարդարացում՝ գովեստի խոսքեր հնչեցրել ինքն իր հասցեին, թե՝ ինքը «լավ նախարար է»: Նրա այս խոսքերը «մեմ» էին դարձել՝ հայտնի հումորային սյուժեի երգի նման՝ «ես լավ տղա եմ»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի՝ ընդ որում, ավելի լկտի և հանդուգն։
Անիմաստ պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն, մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է։
Հակառակ ուղին մեկն է՝ Հայաստանի խելամիտ համատարած ռազմականացումը և պետություն-ամրոցի կերտումը, որն ունակ կլինի կոտրելու հանդգնացած ու լկտի այն բարբարոսի ձեռքը, որը համարձակվում է բռունցք թափ տալ մեզ վրա։
Այո՛, Հայաստանը պետք է դառնա ամրոց, այլ ոչ թե գինարբուքների կազմակերպման մառան, քանզի հակառակ դեպքում՝ Երևանի կենտրոնական փողոցներով կհոսի մեր արյունը, այլ ոչ թե գինին»։