Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել.
«Ես չեմ ճանաչում «gg» տաքսի ծառայության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանին։
Բայց ես տեսել եմ այդ մարդու արժանապատիվ գրառումը՝ «եթե հայ ես, եթե ինձ բարեւելուց ուզում ես, որ քեզ հարգեմ՝ քո տեղը Բաղրամյան պողոտայում է»։
Ու այս գրառումից հետո սկսվեց շակալների, անլվա կնիկների, փնթի գյադեքի ու 3 մանեթանոց ֆեյքերի նողկալի գրոհը «gg» տաքսի ծառայության վրա։
Վհուկների մի ինկվիզիցիոն հրաբուխ՝ բոյկոտել «gg» տաքսին, սեփականատիրոջը հրապարակում վառել ու քառատել։
Ու էս ամենը՝ ԱՄՆ դեսպան կնգա ասած՝ ժողովրդավարության փարոս Հայաստանում։
Անլվա եւ հակահիգիենիկ շակալների գրոհով չբավարարվելով՝ ռեժիմը քիչ առաջ հրահանգեց իրավապահներին ներխուժել «gg» ծառայություն եւ առգրավել շենքում առկա բոլոր կոմպյուտերները։
Փաստորեն, նիկոլյան ռեժիմը դե ֆակտո բռնատիրությունից սահուն անցում է կատարում տոտալ ստրկատիրություն. կա՛մ, ինչպես բազմաթիվ գործարարներ, ճագար, ծնեբեկ, մալինա, բազուկ, մեխակ աճեցնող՝ խիղճդ վաճառում ես Նիկոլին եւ ընդամենը ճագար ես պահում ու ֆեյսում ճագարիդ տոլմայի ռեցեպտը բաժանում, կա՛մ, փորձեցիր լինել արժանապատիվ հայ, բիզնեսդ տեղում կխորտակեն։
Ես չեմ ճանաչում «gg»-ի սեփականատիրոջը, բայց վստահ եմ, որ էդ տեսակին չեն սարքի ռեժիմի լաքեյ, ովքեր «քաղաքականությամբ չեն զբաղվում» անգամ այն ժամանակ, երբ թուրքը մոտեցել է իրենց տներին։
Ու մի ամոթալի փաստ. քանի ժամ է «gg» տաքսի ծառայության աշխատանքը պարալիզացված է ու դրանից, ըստ ահազանգերի, արդեն վազելով օգտվել է Yandex տաքսի ծառայությունը՝ գները կտրուկ բարձրացնելով։
Ինչ ասեմ՝ դիշովկեք։
Կանխատեսելի էր, որ օգտվելով իրավիճակից իշխանությունը անցնելու է բռնաճնշումների և սկսի շաժման ակտիվի ձերբակալություններ, քանի որ իշխանապահպանման միակ դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով: Այսինքն իր գործողությունները կարող են հիմնարար ընդհանրություններ չունենալ սահմանադրականության, օրինականության, ժողովրդավարության,մարդու իրավունքների հարգման հետ, ինչը ներքին լեգիտիմության շահ է: Արտաքին լեգիտիմությունը այդ ամենը կարող է համարել երկրորդական և չորրորդական, իսկ առաջնային իշխանության առաջ դրված և օտարի շահերից բխող առաքելությունը:
GG-ի ընկերության ղեկավար Խաչիկ Գրիգորյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել:
Մանրամասները ստորև.
«Հալածանքներ են իրականացվում շարժման աջակիցների նկատմամբ»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով առավոտից մեկնարկած ձերբակալություններին ու խուզարկություններին։
«Սոցցանցերում այլանդակ հարձակումներ են GG տաքսի ծառայության նկատմամբ, քիչ առաջ իմացա նաև խուզարկությունների մասին՝ սոսկ այն պատճառով, որ մարդը քաղաքացիական դրսևորում ունի։
Մեր քաջալերանքն ենք հայտնում ծառայության ղեկավարին»:
Նա հավելեց, որ ահաբեկելով իշխանությունները ոչ մի բանի չեն հասնելու․ «Ձեր յուրաքանչյուր քայլը ստանալու է համարժեք պատասխան:
Սրանով է՛լ ավելի եք մոտեցնում ձեր քաղաքական վախճանը»։
Աղբյուրը` Բագրատ Սրբազան
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․
«2018-ի թրքամետ հեղաշրջումից առաջ էս տեսքն ունեցող սուբյեկտը հիմա տարեկան 183.000 դոլարի եկամուտ ա հայտարարագրում։
Դուք էլ զարմանում եք, թե ոնց կարան սրանք նիկոլ պաշտպանեն։
Սրանց փող տուր, թուրքական շահ չէ, աբդուլհամիդյան շահն էլ կպաշտպանեն։
Ու սրանց բոլորի դեպքում ա տենց. կամ շանտաժ են անում, կամ փողն են տալիս։
Վերջ»։
Մեզ անընդհատ տեղեկություններ են հասնում գործադրվող բռնությունների ու հալածանքների մասին, որոնք կիրառվում են սրբազան շարժման աջակիցների նկատմամբ։ Արձանագրում եմ, որ հունիսի 12-ը այս արյունարբու իշխանության դեմքը վերջնականապես բացահայտեց, և միայն շարժման ղեկավարների սթափության կոչերն ու ձեռնարկած միջոցները կանխեցին զոհերը, ամեն բան դիտավորությամբ է արվել։
Մենք հավատում ենք և համոզված ենք, որ ամբողջ հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանելու բոլոր գործարարներին, անհատներին, կազմակերպություններին, կուսակցություններին, ովքեր ենթարկվում են բռնաճնշումների»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քիչ առաջ Քննչական կոմիտեի դիմացից ձերբակալեցին ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին և տեղափոխեցին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերասիմ Վարդանյանը ներկայացել է Քննչական կոմիտե:
«Շուրջ երեք օր է՝ մամուլում հայտնված ձայնագրության հետ կապված ինչ-որ ձերբակալություններ են իրականցնում՝ ինձ հետ կապելով դրանք: Տասնյակից ավելի մարդկանց են արդեն 72-ժամյա ռեժիմով ձերբակակել՝ նրանց թվում նաև երկու կնոջ: Իբր թե իմ դեմ քրեական գործի շրջանակներում է, նույնիսկ մեկին այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ գործ չի հարուցվել, ինձ ծանուցում չի եկել: մարդկանց ձերբակալել են, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն, ցուցմունք կորզեն»,-Քննչական կոմիտեի բակում, լրագրողների հետ զրույցում ասել էր Գերասիմ Վարդանյանը՝ շեշտելով, որ իր նկատմամբ հարուցված գործ չկա:
Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը «Կենտրոն»-ի եթերում խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին և պատասխանելով հարցին՝ օբյեկտիվ ձևավորված շարժո՞ւմ է, թե՞ ինչ-որ տեղերից գեներացված, նախադրյալներ կա՞ն, որ խնդիրը կհասնի հանգուցալուծման, ասել է․
«Ինձ համար կա գլխավոր խնդիր, որ Փաշինյանը դավաճան է ու պետք է հեռանա։
Ցանկացած շարժում՝ լինի արհեստական սարքած, թե բնական ու խորքային դժգոհությամբ ձևավորված, ես ողջունում եմ։
Դավաճանը պետք է հեռանա, մնացածը երկրորդական է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրող, խմնագիր Սևակ Հակոբյանի գրառումը․
«Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ.
Հովհաննիսյանը վստահ է, որ համաներման տա՞կ կընկնի
Ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 3-ին, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։
Եթե բաց եք թողել, դե բռնվե՛ք․
2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանությունը հեղափոխական նիկոլենց նկատմամբ կիրառել էր հատուկ միջոցներ՝ 8 հատ «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ։ Երանոսյանի վրա դրվեց իշխանությունը չարաշահելու հոդվածը։
Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, առաջացրել ծանր հետևանքներ։
Այս դատավճռի կայացումից ընդամենը 9 օր անց՝ 12․06․2024թ․, Բաղրամյան փողոցում խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների և իրենց գործն անող լրագրողների վրա ոստիկանությունը կիրառեց նույն լուսաձայնային նռնակներից՝ «Զարյա-3»։ Ասում են՝ ժամկետանց, ինչի նաև արդյունքում, ի տարբերություն 2018 թվականի, եղան շատ ավելի լուրջ վնասներ, ընդհուպ մինչև երկու քաղաքացի կորցրեց ձեռքը։
Ո՞վ էր հրաման տվողը․ տարածքում գտնվող ամենաբարձր պաշտոնյան ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էր։
Արամ Հովհաննիսյանն այս որոշումը կայացնելուց առաջ ուներ թարմ դատավճիռ ու պետք է որ իմանար, որ այդ արարքը մի օր պատժվում է, նախադեպն էլ կա։
Լևոն Երանոսյանի՝ այդ միջոցը կիրառելու համար դատախազությունը պահանջում էր 11 տարվա ազատազրկում, իսկ Արամ Հովհաննիսյանի պարագայում դեռևս ծպտուն չի հանել։ Նշեմ, որ Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ:
Կրկնեմ՝ շատ ավելի լուրջ վնասվածքներ են ստացել քաղաքացիները, լրագրողները, քան 2018-ին այդ երկու օրվա ընթացքում։
Ինչ-որ կասկած ունեմ, որ Աննա Վարդապետյանը ձայն է հանելու. ու Արամ Հովհաննիսյանը շարունակելու է նռնակներ կիրառել, երբ պետք լինի, որ Փաշինյանը մի դռնից դուրս գա ու ճողոպրի տուն, գործի և այլն:
Վարդապետյանը բան չի անի, մինչև իշխանափոխություն, ու Հովհաննիսյանի դեմ քրգործը կհարուցվի լայն փաթեթով։
Սույն ոստիկանապետի գործը, սակայն, էականորեն տարբերվում է Երանոսյանի գործից, որովհետև եթե նա դատարանում արդարանում էր, թե մեղավոր չէ, քանի որ ոստիկանության գործողությունների արդյունքում հնարավոր է եղել իշխանությունն անցնցում փոխանցել, ապա Արամ Հովհաննիսյանը ցնցումներով պահել է իշխանությունը, հնարավոր է՝ նաև դրանով մասնակիցն է եղել մեր հայրենիքի հողերի դավաճանությամբ հանձնմանը թշնամուն։
Մի բան էլ՝ Լևոն Երանոսյանը ազատվեց պատժի կրումից համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով: Արամ Հովհաննիսյանը որքանո՞վ է վստահ, որ նույն կերպ Նիկոլը վաղը-մյուս օր չի հեռանա, կամ հեռացնեն, բայց ինքը համաներվելու է և իր պատասխան տալու ժամանակ անցած է լինելու վաղեմության ժամկետը։
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մեր ոստիկանությունը մաթեմի դասերին չի նստել, չի կարողանում հաշվել, որ առավելագույնը Փաշինյանի իշխանությանը մնացել է 2 տարի, մինչ 2026 թվականի հունիս։
Ու խնդրում եմ (ոստիկանապետին) քաղաքագիտական վերլուծություններ չանել, թե հնարավոր է վերարտադրվի, էլի մնա. ահավոր «կհիասթափվեմ» ձեզանից, մաթեմի մակարդակը լրիվ հերիք ա»։
Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման համար, դժվար է պատկերացնել ավելի մեծ խոչընդոտ, քան նման դեմքերով դա ներկայացնելը։
Իմ ընկալումներով սա պարզապես հակաքարոզչություն է Եվրոպական միության դեմ։
Այս որակի գործիչները Եվրոպական որևէ երկրում ամենափոքր համայնքի գյուղապետից բարձր քաղաքական կարիերա ունենալ չէին կարող»։
Աղբյուրը` Էդգար Ղազարյան