Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է ինքը, կուսակիցների համար անակնկալ փոխել է քննարկման օրակարգը։ Նախապես պայմանավորված են եղել՝ քննարկել առողջապահական հարցեր, սակայն նիստի սկզբում Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը՝ Եվրոպա՞, Ռուսաստա՞ն, թե՞ տարածաշրջանային զարգացումներ՝ «Ռուսաստան-Իրան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան» ֆորմատով։ Եվ հիմնավոր բացատրություն չի տվել, թե ինչու են շեղվում օրակարգից։ Շատերը սկսել են ենթադրություններ անել, վարկածներ քննարկել։
Երեկ էլ ԱԺ ամբիոնը գրաված արեւմտամետներն ու սորոսականներն իշխանություններից պահանջում էին ԵՄ-ին անդամակցության հարցը դնել հանրաքվեի։ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ այս փակ քննարկումները վերսկսելով՝ փորձում է կրկին ակտիվացնել այն թեզերը, թե Հայաստանը չպետք է շտապի ԵՄ անդամության հարցում։
Բայց, ի վերջո, կատարելով արեւմտամետների պահանջը՝ կարդարանա, որ ոչ թե իշխանությունն է Ռուսաստանից պոկվում, այլ Արեւմուտքի գիրկը նետվելու որոշումը կայացրել է հայ ժողովուրդը՝ հանրաքվեով։
Իսկ նախօրեի նիստում ՔՊ-ականների մոտ 90 տոկոսը պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում են տարածաշրջանային ֆորմատում, պետք չէ շտապել ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցում։ Մի քանի հոգի են միայն կողմ արտահայտվել՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ՀՀ ԱԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղարն է։ Ինքը՝ Փաշինյանը, լռել է, կարծիք չի հայտնել»:
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգում է` դիմելով Քննչական կոմիտեին և ՄԻՊ-ին․
«Ուրեմն երբ արցախցին հավաքի ժամանակ դատարկ պլաստմասե շիշ է նետում, ապա նրան նույն օրը տեսախցիկներով իդենտիֆիկացնում են, 15 ոստիկանի տուժող ճանաչում,մարզի հեռավոր գյուղից խուլիգանության կասկածանքով նրան ձերբակալում և նույն օրը կալանավորում։
Բայց երբ Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող, 65 և 51 տարեկան արցախցիներին ուսով հրում, իբրև թե ճանապարհ չտալու պատճառով նրանց վիրավորում և տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև ավտոմեքենայից հանված բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկում, ապա մի քանի մետր հեռավորության վրա գտնվող քննչական կոմիտեն ծեծի ենթարկողին հայտնաբերել չի կարողանում, հիվանդանոցում գտնվող արյունլվա շորերը առգրավել չի հասցնում, արցախցիներին տուժող ճանաչելու հարցում չի շտապում, աշխատանքային օրն ավարտվելուց հետո էլ վարույթով զբաղվելու ժամանակ չի ունենում։
Սա էլ այն դեպքում, երբ ծեծի ենթարկող քաղաքացու տրանսպորտային միջոցն ու համարանիշները հայտնի են, իսկ նրա դեմքը՝ ֆիքսված տարբեր տեսախցիկներով։ Փոխարենը տարբեր անձինք հասցնում են հորդորել այդ նույն արցախցիներին որևէ տեղ չբողոքել՝ «ամեն ինչ լավ է լինելու» խոստումով։
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Նրանք գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Ծեծողը ձերբակալվա՞ծ է։ Իհարկե՝ ոչ։ Քննչական կոմիտեն քաղաքական հետապնդումներով է զբաղված։
Որտե՞ղ է սխալվել Բագրատ սրբազանը.
Աջապահյանը՝ շարժման խնդիրների և «մակաբույծների» մասին․
Տեսանյութ
Սուրեն Պետրոսյանի ասուսիլը չեղարկվելուց հետո Սրբազանը հանդիպել և քննարկում է ունեցել իր հետ.
Տեսանյութ
Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ ընդգծելով, որ դա Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։
ԱՊԼ-ն կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։
ԱՊԼ-ն ընդգծել է երկու պետություն ստեղծելու բանաձևի կյանքի կոչման կարևորությունը։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել. «ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից հրավիրված «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» թեմայով արտահերթ նիստին զուգահեռ, որին ՔՊ-ն, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, հրաժարվեց մասնակցել, փոխարենը ԱԺ քննարկման օրակարգ բերեց «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելու հարցը:
Մեր կարծիքով, այս հարցը ներկայում օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղելու հանրության ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման իրական օրակարգից:
Կարծում ենք, որ իշխանությունների կողմից այս օրակարգի առաջ բերման իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ հանրաքվեով: Սա արվում է այն պարզ պատճառով, որ ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով բավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը։
Իշխանությունները և նախագծի հեղինակները նախ և առաջ պետք է ազնվորեն հանրությանը իրազեկեն և պատասխանեն հետևյալ հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է։ Նկատի ունենալով ՀՀ ձևավորված առևտրատնտեսական հարաբերությունները, տնտեսության և արտաքին առևտրի կառուցվածքը, նման քայլը կարող է խիստ վնասակար լինել Հայաստանի տնտեսության համար:
ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Հանրաքվեի միջոցով անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ ԵՄ կողմից դրական արձագանքի հնարավոր բացակայությունը լրջագույն հարված կլինի երկրի հեղինակությանը։ Պատահական չէ, որ ԵՄ անդամակցության թեկնածու ԱՊՀ նախկին պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, հայտ ներկայացնելու համար հանրաքվեներ չեն անցկացրել։
Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակելու է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների՝ հակառուսական, հակաեվրոպական, պիտակավորումներով»:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ծիպա ակցիա ա անում, բայց վերջում Եվրոմիության դրոշը կոխում ա ռուսի սապոգի տակ»:
Սիրելի երիտասարդներ, հիշեցնում ենք, որ հունիսի 22-ին, ժամը 20։00-ին, Բագրատ Սրբազանը սպասելու է ձեզ Երևանի Մանկական այգում։
Մասնակցությունն ազատ է։
«Սիրելի երիտասարդներ, մասնակիցների մոտավոր թիվը նախապես իմանալու և ըստ այդմ, հանդիպումը ճիշտ կազմակերպելու համար խնդրում ենք գրանցվել ներկայացված հղումով բացվող էջում»,- ասվում է հայտարարության մեջ։