Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Այսօր Հայ Առաքելական Սբ. եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Տոնի առիթով, Թալին քաղաքի Սբ.Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ:
Պատարագին ներկա գտնվեցին Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, գլխավորությամբ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, համայնքի բնակիչներ, հավատացյալներ:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):
Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո Որդին է:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով, yst 24news-ի, Եվրասիական տնտեսական միության գրանցման և փորձաքննության կանոններին դոսյեի համապատասխանեցման ընթացակարգով գրանցել է երաշխավորված 1 դեղ` «Իբուպրոֆեն Մեդանա» անվանումով։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պայծառակերպւթյան տոնը:
Հիսուս պայծառակերպությամբ իբրև լույս երևաց աշակերտներին: Նրա ճառագած լույսը ողջ մարդկության փրկության լույսն է: Իսկ այդ լույսը տեսնելու համար Հիսուս պատասխանել է` ասելով. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք պիտի տեսնեն Աստծուն» (Մատթեոս 5.8):
Եվ ուրեմն, մաքրենք մեր սրտերը չար մտքերից, միասնականորեն, ազգովի բարձրանանք մեր ազգի Թաբոր լեռը՝ Հայոց Եկեղեցի՝ աղոթելու, բացենք մեր հոգին Աստծու առաջ և մաքրագործվենք` փառաբանելով. «Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա և ուրախություն տվեց մեր սրտերին» (Սաղմոս 4.7):
Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Շարժական այս տոնը նշվում է 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:
Այս տարի այն նշվում է հուլիսի 7-ին:
Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպ երևումն է, որն, ըստ քրիստոնեական հավատալիքների, մաքրագործված-աստվածացած մարդու իրական կերպն է. Քրիստոսի պայծառափայլ կերպն անմեղ մարդու աստվածանման մաքրության այն գագաթն է, դեպի որը բարձրանում է մարդը հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհով:
Վարդավառ բառը տարբեր ստուգաբանություններ ունի. բոլորն էլ բնութագրում են տոնի բազմահազարամյա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն` տոնի հիմնական սովորույթը: Կարծիք կա, որ տոնի հիմքը «վառ» բառն է, և տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել: Հնարավոր է` այդ երկու իմաստների զուգակցումն է. հուլիսին՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, հուրը մեղմելու համար մարդիկ ջրով են զովանում, ջուր են ցողում բակերում, առատորեն ջրտուք անում դաշտերում: Տոնի մյուս խորհուրդը պտղաբերությունն է. ոմանք կարծում են, թե տոնը նվիրված է եղել Անահիտ դիցուհուն: Ըստ հետքրիստոնեական ավանդության`ջրցողումը կապված էր Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրն էր: Ամեն դեպքում, տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է:
Հարթավայրային շրջաններում մաքրագործումը հիմնականում դրսևորվել է ջրցանությամբ: Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցրել բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Ջուր են շփել չխոսկան հարսները տան ավագների վրա, ու ոչ ոք չի դժգոհել կամ վիրավորվել. դա նաև ապացույցն է այն խոնարհության, որով հայ մարդը ցույց է տվել, որ պատրաստ է ընդունել սեփական սխալներից մաքրագործումը` ում ձեռքից էլ այն լինի:
Իսկ լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է, ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ առավել փոքր դեր է ունեցել: Այստեղ տոնի խորհուրդը նշվել է հեռավոր ուխտագնացություններով`ազգատոհմով կամ գյուղերով բարձրանացել են լեռնալանջերին կառուցված մեր երկնահուպ եկեղեցիները, հատկապես`Մշո սուրբ Կարապետ վանքը: Առավել լավ բերքի հույսով իրենց հետ եկեղեցի են տարել հացահատիկի հասկեր` խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն»:
Միմյանց վարդեր են նվիրել: Որոշ ուսումնասիրողներ, հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկը անվանվում էր «Վարդամատն», Վարդավառ բառը կապում են վարդ արմատին: Ասում են` վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հրածին Վահագնը, մշտապես պայքարելով վիշապների դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը: Ահա այդ մասին մի նրբահյուս պատում. «Մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին նա անգիտորեն վարդենիներ է տրորում, և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են: Այսպես էլ առաջանում է ինքնամոռաց նվիրումի-սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը»:
Սիրահար երիտասարդներն աղավնիներ են թռցրել, ու թե աղավնին երեք անգամ պտտվել է սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության են տարել նրան: Տարվա մեջ այս օրն առաջին անգամ խնձոր են կերել. մինչ այդ այն արգելված միրգ էր:
Ջրցողումով ու լեռները մագլցելով սկսված օրը սովորաբար ավարտվել է խարույկների շուրջը` երգ ու պարով, խնջույքով, խաղերով:
Վարդավառյան տոնակատարության մյուս խորհուրդը սերն է` Վահագնի ու Աստղիկի սերը` մարմնի երկնային գեղեցկություն, նվիրում ու վայելք, իսկ քրիստոնեական շրջանից` Քրիստոսի սերը` ինքնազոհաբերվող աստվածային նվիրում Իր արարած աշխարհին, աստվածակերպության ներուժը կրող մարդուն: Եկեղեցական այլաբանության մեջ բազմաթերթ ու անուշաբույր վարդը կրում է Քրիստոսի կերպարը:
Վարդավառը միավորելու, ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի, և այդ օրը սովորաբար հայրենի գյուղ, ծնողների տուն են գնում հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական-պապական հարկի տակ, օրը տոնում միասին:
Թող որ ձեզ համար իրականանա Վարդավառն իր բոլոր խորհուրդներով. շնորհավոր ձեր տոնը` սրբագործման, սիրո, միավորման ու պտղաբերության:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները թունավորումով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։․ 4-ամյա աղջիկը բուժկենտրոն է ընդունվել ընդունվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ։
Ողբերգական դեպքի մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին մանրամասներ է հայտնել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը
«Դեպքը երեկ է տեղի ունեցել, 7 հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։ Մյուս երեխաները շարունակում են բուժում ստանալ «Գորիս» ԲԿ–ում։ Հայրն արդեն դուրս է գրվել, մայրն էլ վաղը դուրս կգրվի»,– նշել է Ծատրյանը։
Նախնական տվյալներով` սննդային թունավորում է եղել, սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, քանի որ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմեիային հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։
«Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել, մասնագետները տեղում են։ Այս պահին աշխատանքներ են տարվում։ Անջատումները «շրջանայինից» մինչև Բաղրամյան ընկած հատվածում են»,– ասաց Սարջանյանը։
Նա ընդգծեց, որ մասնագետները ներկայում փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։
Իրանի իրավապահները Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ձերբակալել են ութ ահաբեկիչների։
Այս մասին հայտարարել է հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի նախընտրական շտաբի ղեկավար Ռեզա Շարիֆին։
«Ընտրություններին նախորդող երեկոյան ութ ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր», – ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ «ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամները կապեր ունեին արտասահմանում և պայթյուններ էին պատրաստում նահանգի տարբեր շրջաններում»։
Շարիֆին ընդգծել է, որ «իրավապահ ուժերի շնորհիվ նահանգում 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցավ լիակատար ապահով պայմաններում»։
Բուրյաթիայի բնակչուհին, ով միայնակ գնացել է գետափ` ձկնորսության, մահացել է արջի հարձակումից, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, արջը հարձակվել է, որովհետև կամ վախեցել է, կամ էլ ցանկացել է խլել կնոջ որսը:
Նշվում է, որ տեսուչներն ու որսորդները կրակել ու սպանել են արջին։ Այլ կենդանիների հետքեր չկան։