Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Ադրբեջանցի քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովը, ով հայտնի է իր հայատյաց հաղորդաշարերով ու ելույթներով, այս հարցազրույցում հստակ ասում է, որ հայկական կողմը փաստացի հրաժարվում է խոսել Արցախի հայերի իրավունքների մասին, մինչդեռ Ադրբեջանը օրակարգային է դարձրել ադրբեջանցիների~ Հայաստան գալու հարցը։ Սա շատ կեղծ օրակարգ է և անհիմն։
Սրա պատճառն այն է, որ Երևանում ոմանք իրենց հարմարավետ կաբինետներում նստած որոշում էին, որ եթե ձեռք քաշեն 120,000 հայի իրավունքներից, ապա արդյունքում՝ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի։
Բայց ժամանակը ապացուցում է՝ ամեն անգամ, երբ մենք մեր ձեռքով հրաժարվում ենք մեր կենսական իրավունքից, Բաքուն ի պատասխան հորինում է իր համար իրավունքներ՝ մեր հաշվին ու համառորեն սկսում դրանք առաջ մղել․․․»:
Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Գագաթնաժողովին հրավիրված է նաև Ադրբեջանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան սպասվող այցի մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար:
Նա նաև կհանդիպի տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:
«Փաստինֆո»-ն գրում է․ Խորհրդարանական ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը վերաբերում է հավաքներին մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, այդ թվում՝ նյութապես շահագրգռելուն։
Այս հոդվածով քրեական հետապնդում էր իրականացնում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ՝ դեռևս 2022թ,։ Դեռևս այդ գործի շրջանակներում պաշտպանության կողմը բարձրացնում էր հոդվածի՝ սահմանադրականության հարցը, սակայն վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունները մերժվել են, դիմում այդպես էլ չէր ներկայացվել ՍԴ։
Հոդվածի կիրառելիությանը նոր թափ է հաղորդվել բոլորովին վերջերս՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ։ Մասնավորապես, Գերասիմ Վարդանյանի և մի շարք դաշնակցականների նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցության համար իբրև քաղաքացիներին նյութապես շահագրգռելու մեղադրանքով, մինչդեռ, պաշտպանության կողմը պնդում է՝ հետապնդումներ իրականացվում են սահմանադրականության հետ խնդիր ունեցող հոդվածով, որը խնդրահարույց է՝ թե՛ իրավական որոշակիության, թե՛ համաչափության տեսակետից, թե հավաքների ազատության սահմանադրական ու կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից։
Այժմ, Խորհրդարանական ընդդիմությունն այժմ դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «նյութապես շահագրգռման» մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ ՍԴ-ն որոշել է գործն ընդունել քննության և դատաքննությունը սկսել 2024թ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։
Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է ժամանակավորապես մնալ իր պաշտոնին այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։Վա
րչապետ Ատալը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում կմնա իր պաշտոնում, մինչև նոր կառավարության ձևավորումը, և հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 8-ի առավոտյան։ Մակրոնը, սակայն, Ատալին խնդրել է մնալ կառավարության ղեկավար՝ «երկրի կայունությունն ապահովելու համար»։
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ամենամեծ թվով ձայները (182 տեղ) հավաքել է «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որին, սակայն, չի հաջողվել 577 տեղանոց Ազգային ժողովում ստանալ մեծամասնություն։
Նախագահ Էմանուել Մակրոնի«Միասին» կենտրոնամետ կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» երրորդ տեղում է՝ 143 մանդատով։
Ֆրանսիայում քաղաքական անորոշություն է տիրում․ երկիրը պետք է նոր կառավարություն ձևավորի Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից առաջ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերընտրվելուց հետո իր առաջին օտարերկրյա ուղևորությունը կատարում է դեպի Ռուսաստան։
ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնում է, որ Մոդիի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։
Հնդկաստանի վարչապետ Մոդիի պաշտոնական այցը կտևի 2 օր՝ հուլիսի 8-9-ը․ սա նրա առաջին ուղևորությունն է Ռուսաստանի Դաշնություն հինգ տարվա ընթացքում:
Ինչպես նշել են Կրեմլում, երկու պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-հնդկական «ավանդական բարեկամական» հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր:
Կրեմլում նշել են, որ այցի օրակարգը կլինի «հարուստ, եթե ոչ՝ գերծանրաբեռնված»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հունիսի 8-ին Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին կհանդիպեն և ոչ պաշտոնական շփում կունենան։ Իսկ հուլիսի 9-ին կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված ձևաչափերով:
Թռիչքից առաջ Մոդին լրագրողներին հայտնել էր, որ սպասում է ՌԴ ղեկավարի հետ հանդիպման հնարավորությանը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողնելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով:
ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:
Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` քպ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:
Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան