Print this page

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Մոսկվա

By Մայիսի 27, 2025 8

Այսօր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած  պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի անվտանգության համաժողովին:

Անվտանգության հարցերով եռօրյա խորհրդաժողովը տեղի կունենա Մոսկվայում՝ տարբեր երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կողմերը կքննարկեն ռազմավարական հարաբերությունների զարգացման վերջին ձեռքբերումները:

Անվտանգության հարցերով ներկայացուցիչների միջազգային հանդիպումն անցյալ տարի տեղի է ունեցել Պետերբուրգում, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ։

 

 

 
 
Rate this item
(0 votes)

Latest from ArmNews