Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող անձանց նկատմամբ իրականացվող ճնշումները անընդունելի են ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը։
«Մենք խոր մտահոգությամբ ենք հետևում այն բացասական տեղեկատվական մթնոլորտին, որն այսօր ձևավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։
ՀԱԵ-ն մեր Եկեղեցու հետ ունի երկարամյա քույրական հարաբերություններ։
Եկեղեցու Գերագույն Պատրիարքին ու Կաթողիկոսին ուղղված հարձակումները միջամտություն են նրանց ներքին գործերին, ինչը աշխարհիկ պետության իշխանությունների կողմից անթույլատրելի է»: