Print this page

Խոզնավարում այս գիշեր նույնպես կրակոցներ են լսվել

By Մայիսի 31, 2025 3

Այս գիշեր նույնպես Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնել են համայնքից։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը կրակում է, երբեմն նաեւ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Ըստ ՊՆ–ի՝ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews