Print this page

43-ամյա իջևանցու տանը թմրաբույսերի լաբորատորիա է հայտնաբերվել (տեսանյութ)

By Մայիսի 29, 2025 9

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը: 

Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր: Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews