Print this page

Որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստան-Ուկրաինա հաջորդ հանդիպումը

By Մայիսի 27, 2025 6

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը խաղաղության նախաձեռնությունները քննարկելու համար կարող է տեղի ունենալ Ժնևում։ Ինչպես տեղեկացնում է  Fox News-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Կիտ Քելլոգը։

«Մենք կարծում ենք, որ հաջորդ հանդիպումը հավանաբար կկայանա Ժնևում: Մենք կցանկանայինք այն անցկացնել Վատիկանում և գրեթե պատրաստ էինք դրան, բայց ռուսները չցանկացան գնալ այնտեղ: Հետևաբար, կարծում եմ, որ հաջորդ տարբերակը կլինի Ժնևը», – ասել է Քելլոգը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews