Print this page

Ռոնալդուն ակնարկել է «Ալ Նասրից» հեռանալու մասին

By Մայիսի 27, 2025 9

Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության ավարտից հետո  ակնկարկել է «Ալ Նասրից» հեռանալու մասին։

«Այս փուլն ավարտված է։ Պատմությո՞ւնը։ Դեռ գրվում է։ Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Ռոնալդուն X սոցիալական ցանցում։

Նրա պայմանագիրն «Ալ Նասրի» հետ կավարտվի հաջորդ ամիս։ Կողմերը չեն բանակցել համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։

Ռոնալդուն ցանկանում է կարճատեւ պայմանագիր կնքել հունիս-հուլիսին ԱՄՆ-ում անցկացվելիք աշխարհի ակումբային առաջնության մասնակից որեւէ ակումբի հետ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews