Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է նաև լայնածավալ առևտրին, քննարկվել են էներգետիկ նախագծեր. Միրզոյան
Ապրիլի 24, 2025

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է նաև լայնածավալ առևտրին, քննարկվել են էներգետիկ նախագծեր. Միրզոյան

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք երկուսս էլ հասկանում ենք, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և ամբողջ սահմանի բացումը։ Մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը: Խոսքը լայնածավալ առևտրի մասին է: Քննարկել ոնք նաև որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ»,- ասել է ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ իրենք անդրադարձել են միջազգային ֆորումներում համագործակցության թեմային։

«Որովհետև իրականությունը ցույց է տալիս, որ երբեմն, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, մերձավորարևելյան խնդիրներին, մեր հայացքները, մեր ընկալումները ավելի մոտ են, քան կարելի է ենթադրել», - հավելել է նա:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Անկարայի և Երևանի միջև արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «օդային տարածքի օգտագործումը», և երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիկան սահմանային անցակետի և Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ։

Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ որոշ ոլորտներում առաջընթացը կանգ է առել: «Մենք պայմանավորվածություն ունեինք սահմանը բացելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Ցավոք , այս պայմանավորվածությունը դեռևս կյանքի չի կոչվել»,- ասել է նախարարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Հրապարակ». Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Տեսչական մարմինները կմիավորվեն․ «Ժողովուրդ»

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա

Դպրոցներում ոստիկանները կոնֆետանման թմրանյութ են փնտրում

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը

Վեհափառ Հայրապետը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությանը

Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը»

«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին

Պուտինը չի մասնակցի Հռոմի Պապի հուղարկավորությանը. կրեմլ

Աշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի հուղարկավորության օրը

Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան