Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ բանակցություններում. CNN
Ապրիլի 22, 2025

Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ բանակցություններում. CNN

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ոչ միայն հարթակ տրամադրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար, այլ նաև միջնորդի դերում հանդես գալ բանակցություններում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

Սաուդցի պաշտոնյան ասել է, որ երկիրը կանի «ավելին, քան պարզապես հյուրընկալելը» և «կզբաղվի միջնորդի դերով»: Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կգլխավորի երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, նրա անունը չի նշվում։

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպմանը չի հրավիրվել։ Ինչպես հաղորդում է NBC News-ը, ԱՄՆ իշխանությունները նախատեսում են նախ բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ առանձին, և միայն դրանից հետո անցկացնել համատեղ գագաթնաժողով։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՎլադիմիրՊուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ իր և ՌԴ նախագահի առաջին հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը

Վեհափառ Հայրապետը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությանը

Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը»

«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին

Պուտինը չի մասնակցի Հռոմի Պապի հուղարկավորությանը. կրեմլ

Աշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի հուղարկավորության օրը

Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան

Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP

Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել. Թրամփ

Ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ. Զելենսկի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում. ՔՊ-ականները քաշքշում են Գեղամ Մանուկյանին. Տեսանյութ

Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»