Վրաստանում անչափահասի մայր է դատապարտվել ցմահ ազատազրկման
Մայիսի 05, 2025

Վրաստանում անչափահասի մայր է դատապարտվել ցմահ ազատազրկման

Թբիլիսիի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի կնոջ, ով տարիներ շարունակ կոծկել է, որ  իր կույր դստրը սեռական բռնության է ենթարկվել խորթ հոր կողմից ։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը, հայտնում է NewsGeorgia-ն։

Գործի հետաքննությունը սկսվել է 2022 թվականի վերջին, երբ 11-ամյա աղջիկը ծեծի ենթարկվելուց հետո փախել է տնից և ոստիկաններին հայտնել, թե ինչ է կատարվում։ Երեխաներին խլել են ընտանիքից, իսկ մորն արգելել են շփվել նրանց հետ։

Շուտով 35-ամյա խորթ հայրը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ ճանաչվելով մասամբ մեղսունակ։ Մայրը ձերբակալվել է 2024 թվականի հունվարին՝ իր դստեր և կրտսեր եղբոր ցուցմունքներից հետո:

«Թեև երեխան կույր էր, նա, ըստ երևույթին, գիտեր, թե երբ է մայրը տանը և օգնություն խնդրեց նրանից: Նա բղավում էր. Մայրիկ, ես գիտեմ, որ դու այստեղ ես, օգնիր ինձ», - ասում է Թամար Գաբոձեն «Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունից, որը ներկայացնում էր երեխաների շահերը:

Կրտսեր եղբայրը նույնպես մորը պատմել է բռնության մասին, սակայն վերջինս պատասխանել է. «Նա պետք է իմանա, թե դա ինչ է, և որքան շուտ, այնքան լավ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչու է անհրաժեշտ խնձոր ուտել

Եթե վիզա ստանալիս ստել եք, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Պուտինը հայտարարել է, որ միշտ մտածում է իրավահաջորդի մասին

Լույս չի լինելու․ հասցեներ

Skype-ն այսօրվանից չի աշխատելու

Պայթյուն Մոսկվայի բնակելի շենքերից մեկում․ կան զոհեր

Ջուրը տարել է 120․000 դոլարանոց Mercedes-ը՝ մինչ վարորդը լողափում հիանում էր մայրամուտով

Չեխիայում 2 զբոսաշրջիկ լեռնագնացության ժամանակ հայտնաբերել են 340,000 դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամների գաղտնարան

Տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է

Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան

Մոսկվայում արգելվել է հրավառությունը

Նոր պայթյուն Իրանում․ գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Սիրեկանների չորս տեսակ. թույլ, չափավոր, ինտենսիվ եւ ցանկասեր

Բրազիլիայի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել Լեդի Գագայի համերգի ժամանակ

Սին հույսեր չեմ տալիս, բայց գալու է նպատակը առաջ տանելու ժամանակը. Սերժ Սարգսյան. Տեսանյութ