Print this page

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին

By Հունիսի 21, 2024 365

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին։ Այս մասին հայտնում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

ԱԳՆ-ում հանդիպումը վարել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը:

Զուգահեռաբար քննարկվել են երկրների հարաբերություններն ու ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը։

Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ընդգծվել են երկու ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը:

Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա տոնակատարություններին ընդառաջ նշվել է հայ զինվորների ծանրակշիռ ներդրումը երկիրը գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրելու գործում:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Վիլնյուսում հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ինչպես հաղորդում է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ իր հաստատուն դիրքորոշման համար և հույս հայտնել, որ Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի:

Ավելի վաղ Երևանն իր դեսպանին կանչել էր Բելառուսից, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին արգելել է մեկնել Մինսկ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների պատճառով:

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 22:29

Latest from ArmNews