Print this page

Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է. Aysor.am

By Հունիսի 21, 2024 353

Aysor.am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, այսօր Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցով։ Էրդողանն է Փաշինյանին հորդորել, որ Հայաստանը ճանաչի Պաղեստին պետությունը, ՀՀ վարչապետը երկու օր չանցած, ի կատար է ածել Թուրքիայի նախագահի առաջարկը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ ՀՀ ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչից հետո Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվեց Իսրայելի ԱԳՆ։

Քիչ առաջ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն տարածեց՝ հաստատելով Aysor.am-ի տեղեկությունը։

«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-նշված է հայտարարությունում:

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 20:05

Latest from ArmNews