Print this page

«Հայաստանը պետք է հրաժարվի մեր նկատմամբ տարածքային պահանջներից»․ Ալիև

By Հունիսի 21, 2024 235

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում նշել է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու» կարևորությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի նախագահը նշել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարևորությունը, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ, համապատասխան օրենքներում և ներքին նորմատիվ իրավական ակտերում։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն և Երևանը շարունակում են կարգավորման շուրջ ջանքերը և առաջ են տանում խաղաղ օրակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 12:16

Latest from ArmNews