Print this page

Պետդեպի տեղակալները եկել են հետևելու, որ Փաշինյանը Սյունիքի ճանապարհի մասին տված խոստումը կատարի. Տեսանյութ

By Հունիսի 19, 2024 407

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալները եկել են Հայաստան «բրիտանաթուրքական թուրանը», որը խաղաղության խաչմերուկ են անվանում, կյանքի կոչելու համար,  այն է՝ ցամաքային սահման ՀՀ-ով թուրքական աշխարհին կապելու համար։ Նրանք ուշի ուշով հետևում են, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթղթի պահանջները կատարվեն։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես իր ազդեցության տարածք, որին դյուրին կերպով կարող է օգտագործել ՌԴ-ի դեմ, հաշվի առնելով, որ  Հարավային Կովկասում Վրաստանը հետ քայլ արեց. այլևս  չի ցանկանում գործիք։ Հիմա հակառուսականության ծանր բեռը Վրաստանից վերցրել, դրել են Հայաստանի վրա։ Արևմուտքը ուզում է մեր անվտանգային ճարտարապետությունը փոխել, այն պետք է դառնա ՆԱՏՕ-ի կողմից կառավարվող պետություն։ Միակ պայմանը դա է, որպեսզի Փաշինյանը իշխանության մնա»,- մեկնաբանեց պահեստազորի գնդապետը։

Մանրամասները` տեսանյութում։ 

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 22:58

Latest from ArmNews