Print this page

Միրզոյանը մեկնում է Վիլնյուս, սպասվում են հանդիպումներ, փոխըմբռնման հուշագրի ստորագրություն

By Հունիսի 19, 2024 297

Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: 

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 21:25

Latest from ArmNews