ArmNews
Օգոստոսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

 Լիանա Գրիգորյանը հետախուզվում է

 

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, նա Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։

Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար։

Իհարկե, սպասում եմ նաև համեղ տոլմայի և լավաշի»,-իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման:

ԵՄ երկրների ղեկավարները հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդես կգան Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի լիազորությունները երկրորդ հնգամյա ժամկետով երկարացնելու օգտին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի շարք դիվանագետների ու պաշտոնատար անձանց։

Նշվում է, որ Բրյուսելում երեկոյան կայանալիք մասնավոր ընթրիքի ընթացքում ԵՄ 27 երկրների ղեկավարներն իրեն քաղաքական աջակցությունը կհայտնեն ֆոն դեր Լայենի լիազորությունների երկարաձգմանը, և իսկ արդեն հունիսի 27-28-ին կայանալիք պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի։

Այնուհետև Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է ստանա նորընտիր Եվրախորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը, որպեսզի մնա իր պաշտոնում։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպմանը նաև կքննարկվեն Եվրամիության խորհրդի ղեկավարի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի թեկնածությունները։ Աղբյուրները որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշում են Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։

65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովը ղեկավարում է 2019 թվականից։ Նա առաջին կինն է այս պաշտոնում։ Մինչ այդ նա զբաղեցրել է Գերմանիայի ընտանիքի գործերի նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնները։ ԵՀ-ում ֆոն դեր Լայենի պաշտոնն ընտրովի է, նրա առաջին ժամկետն ավարտվում է այս տարի։

 
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական ​​այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն, այնուհետև՝ Վիետնամ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ԿԺԴՀ Պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսի 18-19-ը բարեկամական պետական ​​այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն», – ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այնուհետև՝ հունիսի 19-20-ը Պուտինը պետական ​​այցով կմեկնի Վիետնամ։

«Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով 2024 թվականի հունիսի 19-20-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետություն», – հաղորդել է Կրեմլը:

Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Դեռևս վաղ է այս մասին խոսել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։

Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտում և միտված են համագործակցության կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն։

Մարդիկ կառչած չեն մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ լինի։

Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մանդատները դնելը խորքում նշանակություն չունի, իրենք («պատգամավորները», - խմբ․) էլ են բազմաթիվ առիթներով ասել, մանդատները դնելու հարցը օրակարգում է․ դա անելու արդյունավետությունն է կարևոր, քաղաքական գործընթացները ևս որոշիչ են, մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի», - նշեց արքեպիսկոպոս Գալստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը.

Գառնիկ Դանիելյան.

Տեսանյութ

 

Ասում են՝ դավաճան ա… Ես էնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում.

Նիկոլ Փաշինյան.

Տեսանյութ 

#ՀԻՄԱ․

Բագրատ Սրբազանի այցը՝ Եռաբլուր

Անի Սամսոնյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին:

Նա Facebook-ի իր էջում գրել է.

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:

Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:

Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու:

Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»:

Հիշեցնենք, որ Անի Սամսոնյանը 2018 թվականին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Ֆոտո

Ամերիկյան կործшնիչը պшյթել է Մալայզիայի օդանավակայաններից մեկում

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին

Վրաստան այցելող քաղաքացիների թվով ՀՀ-ն երրորդ տեղում է

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար․ շվեդ վերլուծաբան

Ծեծկռտուք և կրшկոցներ՝ Կոտայքի մարզում

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա

«Ավելի գեղեցիկ, քան երբևէ». Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու

Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված

ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի

Թրամփը Պուտինի հետ իր լուսանկարը համեմատել է Նիքսոնի և Խրուշչովի հանդիպման լուսանկարի հետ

Լիբանանը հայտարարել է փախստականների ճամբարներում պաղեստինյան խմբավորումների զինաթափման մեկնարկի մասին

Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մի դեպքում. Լավրով

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև

Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի․ Ալիև