ArmNews
Օգոստոսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն եւ Ալբերտ Արզումանյանները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը վերացնի:

Հիշեցնենք, որ 2022 թվականին կալնավորվել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար: Միքայել Արզումանյանը սակայն չի ընդունում մեղադրանքը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 388.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.60 դրամ (աճել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.26  դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ):

 Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387  դրամով, վաճառվում է 390-393 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 409-413 դրամով, վաճառվում է 421-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.38 դրամով, վաճառվում է 4.50-4.89 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30 դրամով, վաճառվում է 4.40-4.42 դրամով:

Եվ եթե դուք կրկին համառորեն չեք հասկանում Հայաստանում սկսված պրոտեստի ո՛չ անատոմիան, ո՛չ «սև կարապի էֆեկտը», ո՛չ պրոտեստի ձնագնդի հեռանկարը, ո՛չ չմարման հիմքերը և ո՛չ էլ «թիթեռի թևի շարժի կանոնը», այլ նույն պրիմիտիվ համառությամբ շարունակում եք.

?Սպասել մարման ու քիչ թվով մարդկանց

? Իսկ մարման փոխարեն բախվում ակտիվ պարոտեստի շարժիչ դարձած տասնյակ հազարին մոտեցող կայուն թվին, որը տասով բազմապատկվելու որևէ էական խնդիր չունի
?Հոգևորական լիդերի վրա դնում ձեր աշխարհիկ քիմքի և իբր պահանջների չհամապատասխանումը
? Իսկ իրականում չեք տեսնում սև կարապի քաղաքական էֆեկտը և նրա կողմից իր նկատմամբ սև PR-ի ջարդուփշուրը
? Մտածում եք, որ վախով ու բռնությամբ էլի կոտրեցին
? Իսկ իրականում չեք խորանում, որ դրա արդյունքում դարձան սևից ավելի սև ու զեղծարար և պրոտեստանտ ձնագնդի մեջ մեծ չափով ներառվեցին իրենց նախկինում հավատացողներն ու վստահողները, իսկ կայուն հական չպակասեց, այլ ավելացավ:
? Կարծում եք, որ մարեց ու վերջացավ
? Կրկին չընկալելով , որ միացվել է դանդաղ գործարկման ռումբ՝ թիթեռի թևի շարժով`
Ուրեմն ցավակցում եմ, որ ձեր մտավոր և վերլուծական ունակությունների և քաղաքականության ընկալման ռեսուրսը մի քիչ է բարձր այս իշխունության հավաքական քաղաքական IQ-ից: Շարունակեք մտածել, խոսել այնպես, ինչպես ցանկանում և թելադրում են ձեր կողմից ատվածներն ու անընդունելիները: Նրանք ձեր աչքերին ցուցադրում և ականջներին լսեցնում են այն, ինչը դուք ավտոմատ արտաբերում և իբր տեսնում եք դառնալով հիասթափման և մարման ոչ կամավոր «քաղաքական լոբբիստ»:

P.S. Հեզաճկուն հիասթափվողներ և համառ չհասկացողներ՝ քիչ մը #համբերատար և պասիվ զբաղվեք հականիկոլականությամբ, թե չէ ձեր լատենտ պրոնիկալականության ականջները տեսանելի են: Դուք ձեր գործին, մենք` մեր:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

«Freedom House»-ը հրապարակել է Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի երկրորդ փաստաթուղթը։

Այս մասին տեղեկացնում են «Freedom House-Armenia»-ի գրասենյակից։

Տվյալ համառոտագիրը անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը:

Քաղաքականության համառոտագիրը ընդգրկում է մի շարք կարևոր ոլորտային առաջարկություններ:

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախօրեին վերջապես հայտնի դարձավ Շուռնուխի 13 տան շինարարության ավարտի եւ բնակիչներին հանձնելու մասին: Անկասկած շատ լավ տեղեկություն է: Բնակիչները թող վայելեն իրենց տները առողջ եւ խաղաղ: Մի բան միայն հետաքրքիր է՝ ծրագիրը կազմել է 1,21 միլիարդ դրամ: Դա ըստ էության 3 միլիոն դոլար է:

Հարց է առաջանում՝ 13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ:

Նշվում է, որ առանձնատան հետ մեկտեղ, բնակիչները կստանան նաեւ անասնագոմ: Անգամ անասնագոմի պայմաններում, 13 տուն ու անասնագոմ 3 միլիոն դոլարո՞վ: Դրա՞ համար էին 13 տունը գրեթե 3 տարի կառուցում:

Հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը»:

 
 

IMG_6129.jpeg (84 KB)

 

Բրիտանացի լուսանկարիչ Ջեկ Բրիջլենդի ֆոտոսեսիայի ժամանակ երգչուհին ցուցադրում է տպավորիչ կազմվածքը եւ ձիգ իրանը։

IMG_6130.jpeg (70 KB)

39-ամյա երգչուհին սպիտակ բիկինիով եւ DU CIEL-ի վարտիքով ցուցադրել է իր շքեղ կուրծքը: Ինքնատիպ ներքնամասի շնորհիվ նա կիսով չափ ռոբոտի էր հիշեցնում։

IMG_6131.jpeg (138 KB)

 

Փերին ազդարարել է Woman's World իր նոր երգը, որն առաջին անգամ կներկայացվի հուլիսի 11-ին։ Սա նրա նոր ալբոմի առաջին սինգլն է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Քեթի Փերին ներկայացել է սեքսուալ կիբորգի կերպարով՝ ազդարարելով նոր ալբոմի իր առաջին սինգլի մասին։

«Մենք դեմ չենք սահմանազատմանը և սահմանագծմանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արարատի մարզի՝ Նախիջևանի հետ սահմանին ամենամոտ Երասխի գյուղի բնակչուհին։

Ըստ նրա՝ մեկ բան է դե ֆակտո սահման, մեկ այլ բան՝ դե յուրե, բայց ժողովրդի կասկածամտությունը տեղին է։

«2020-ից էս կողմ զիջում ենք, նվիրում։ Դուք լսե՞լ եք, որ Ադրբեջանը կես քայլ հետ է գնացել, զուտ նրա համար, որ դա հայկական տարածք է, ես չեմ հիշում նման բան, որովհետև չի եղել։ Ալիևը ճիշտ ա անում, որովհետև Ղարաբաղը նվիրեց, պարզ չի՞, որ հիմա Հայաստանն է ուզելու»,- MediaHub-ին իր մտահոգությունն է հայտնում սահմանամերձ գյուղի բնակիչը:

Մեր զրուցակիցը կլքի Երասխը, եթե Տիգրանաշենի հանձնման լուրերը համապատասխանեն իրականությանը։ 

«Ես չգիտեմ՝ ձեզ ինչ կասեն Երասխի մյուս բնակիչները, նրանք մի պաշտոնյա են տեսնում, գնում, ոտքերն են ընկնում, բայց ես ասում եմ՝ ինչ Ադրբեջանի դրոշը կախվել է մեր դիմացի բլրից, էստեղ արտագաղթի տրամադրություններ են։ Գոնե ես ամեն օր լսում եմ այդ մասին։ Ամերիկան գործարան բացեց, Ալիևի սրտով չէր, Նիկոլը դա նորից քանդել տվեց ու տեղափոխեց։ Սրանից հետո էստեղ մնալը համարո՞ւմ եք անվտանգ»,- հարցնում է նա, ապա մտահոգվում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս իրականությանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանն օգտվում է իր քայլերը լեգիտիմացնող անգրագետ ու սահմանի տեղը չիմացող հասարակությունից։ 

«Ես ադրբեջանցիներին հիշում եմ դեռ առաջին պատերազմից առաջ, երբ հայերի ունեցվածքն էին գողանում, մարդկանց առևանգում, ավտոբուսներին քարերով հարվածում։ Չեմ հավատում, նախ, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի և երկրորդ, որ խաղաղություն կլինի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է մանիպուլացնող հրապարակումներով կասկածելի ինչ-որ դրվագներ չփորձել փնտրել կարևորագույն ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրություններում։

Բանն այն է, որ մամուլում հրապարակումներ են հայտնվել, ըստ որոնց՝ իբր ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի և Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի կենսագրականներում որոշ տարեթվերի բացակայում են տվյալները, թե այդ ժամանակահատվածում նրանք ինչով են զբաղվել:

Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ: Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքի էջում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանավանի շրջակայքում և Լոռու մարզի Արմանիս գյուղում ևս պտտահողմեր էին դիտվել:

Ֆոտո

Կալասը ծուղակ է համարում Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքներ զիջելը

Երևանում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան, պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանում հաստատված խաղաղ կյանքը

Աժ-ում մի խումբ պատգամավորների հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա․ «Հրապարակ»

Մոսկվան էլ արցունքներին չի հավատում․ «Հրապարակ»

Ամերիկյան կործшնիչը պшյթել է Մալայզիայի օդանավակայաններից մեկում

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին

Վրաստան այցելող քաղաքացիների թվով ՀՀ-ն երրորդ տեղում է

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար․ շվեդ վերլուծաբան

Ծեծկռտուք և կրшկոցներ՝ Կոտայքի մարզում

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա

«Ավելի գեղեցիկ, քան երբևէ». Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու