ArmNews
Հունիսի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս Արցախի բլոկադայի վերջին ժամանակաշրջանում  Սամվել Բաբայանը հրապարակավ խոստովանեց, որ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, փոխանակվել են սկզբունքների փաթեթով, որպեսզի հնարավոր լիներ Արցախը պահել ադրբեջանական մանդատի ներքո։ Վերջերս նրան «պատին են դեմ տվել» արցախյան որոշ շրջանակներ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել, որպես կանոն` ադրբեջանցիները պատահական մարդկանց չեն ընդունում։

Բաբայանը տվել է այն մարդու անունը, որն իր եւ ադրբեջանցի որոշ պաշտոնյաների միջեւ միջնորդի դեր է ստանձնել, փաստաթղթերն ինչ-որ պարբերականությամբ տարել է Կարմիր Շուկայի ադրբեջանական անցակետ, փոխանցել, ապա իրենցը վերցրել:

Խոսքն արցախցի Ռազմիկ Աղասյանի մասին է՝ միջին տարիքի մի տղամարդ, որի մասին շատ բան հայտնի չէ, սակայն կասկած չկա, որ նա երկարատեւ կապի մեջ է եղել ադրբեջանցիների հետ, հակառակ դեպքում նրան չէին վստահի։ Ստացվում է, որ Սարգիս Գալստյանի նկատմամբ ՀՀ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում լրտեսության մեղադրանքով, սակայն աչք են փակում մեկ այլ անձի` Բաբայանի միջնորդ Ռազմիկ Աղասյանի վրա։

Ի դեպ, պատմում են, որ ռուս խաղաղապահները հերթական փոխանակման ժամանակ բռնել են Ռազմիկ Աղասյանին եւ կոշտ զրույց ունեցել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե` մեր թիկունքում սեպարատ բանակցում եք ադրբեջանցիների հետ, իսկ մեզնից անվտանգության ապահովում պահանջում»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր  Մինասյանի հրաժարականից րոպեներ անց իշխանական շրջանակներում տարբեր անուններ սկսեցին շրջանառել, թե ով կարող է փոխարինել նրան։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Վարդանյանն է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որի նշանակմանն են անգամ ՔՊ խմբակցությունում դեմ:

Երեկ կատակում էին՝ Վլադիմիրին նշանակեն, մի ստորագրահավաք էլ նրա դեմ կկազմակերպենք: Բանն այն է, որ Վարդանյանը, ըստ ՔՊ-ականների, նույնպես զտարյուն ՔՊ-ական չէ, իսկ հեղափոխության առաջամարտիկ Արփի Դավոյանն ասել է, որ Գրիգոր Մինասյանի փոխարեն պետք է ՔՊ թիմի ներկայացուցիչը նշանակվի նախարար։

Փաստաբան Տիգրան Եգորյանի թեկնածության մասին էին խոսում, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների գործող պաշտպան Անահիտ Մանասյանի: Իհարկե, Մանասյանը թուղթութամասով ՔՊ-ական չէ, բայց հոգով-սրտով այդպիսին է։

ՔՊ-ում երեկ փակագծեր չէին բացում, միայն վստահեցնում էին, որ հաջորդ նախարարը կին է լինելու։

Ի դեպ, Մինասյանի հետ համակարգից կհեռանան նրա կադրերը, հատկապես՝ աղմկահարույց Պրոբացիայի ծառայության պետը, իսկ Քրեակատարողական ծառայության պետն արդեն ժամեր անց դիմումը ներկայացրեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է: Կորոնավիրուսի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով անցնողները առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք են:

Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: 2020-2022 թվականներին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Երեւանի փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս, որից հետո ազատ արձակվեց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) պետք է անհապաղ միջամտի, որպեսզի թույլ չտա մերձավորարևելյան հակամարտությունը վերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի: Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։

«Իրանը վերահաստատում է Անվտանգության խորհրդին ուղղված իր կոչը՝ շտապ և վճռականորեն միջամտելու՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան և պատերազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և թույլ չտալ իրավիճակի վերածումը լայնածավալ տարածաշրջանային պատերազմի», - ասվում է նամակում, որը իրանական դիվանագիտական ​​ներկայացուցչությունը փոխանցել է լրագրողներին։

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Հատկապես Քյարամյանի նկատմամբ ՔՊ-ում աննկարագրելի հակակրանք ունեն ու կարծում են, որ պաշտոնն օգտագործում է բացառապես անձնական շահերի համար։

ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախաձեռնությունը նույն պատգամավորների խմբինն է լինելու։ Առայժմ դոսիեներ հավաքելու փուլն է, ինչպես արել են Գրիգոր Մինասյանի դեպքում: Այս հարցում էլ ՔՊ-ականների հույսն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն է, որը պաշտոնի սրընթաց աճ ունեցավ՝ շնորհիվ Փաշինյանին մատուցած անուրանալի ծառայությունների, եւ հիմա էլ ԱԱԾ տնօրենի կամ ՔԿ նախագահի պաշտոնին է ձգտում։

Իսկ Վահե Ղազարյանին ՔՊ-ում համարում են ոչ կոմպետենտ, թույլ պաշտոնյա, որը կառույցը «բրախել» է եւ ստվերային կառավարման հանձնել սորոսականներին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե դիտարկենք պաշտոնական վարկածը, ապա Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի 79-րդ՝ «Ապագայի գագաթաժողով» վերտառությամբ անցկացվող Գլխավոր ասամբլեային մասնակցելու, այնտեղ ելույթ ունենալու նպատակով: Բայց հարցեր ծագում են ու՝ բազմաթիվ: Դեռ մի կողմ, որ Նյու Յորքում իր սիրելի «խաղալիքը»՝ հեծանիվը, վարելու ընդմիջումներին ում բռնում, պատմում էր «խաղաղության դարաշրջանի» մասին՝ անկախ նրանից՝ դիմացինին դա որքան է հետաքրքրում: ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանում ելույթն էլ հազիվ թե կարելի է նրա օգտին գրանցել: Թեպետ, ելույթը առանձին քննարկման նյութ է, և դրան դեռ կվերադառնանք: Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու առանցքային նպատակներից մեկը: Ինչպես հայտնի է, նշված օրը Նիկոլ Փաշինյանը ԱՅՑԵԼԵԼ է թշնամական Թուրքիայի նախագահ Էրդողանին և հանդիպում ունեցել նրա հետ:

Դժվար չէ կռահել, որ «այցելել» բառը հատուկ ենք ընդգծել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը գնացել են Նյու Յորքում գտնվող երկնաքեր շենքերից մեկը, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, «Թուրքիայի տունը»: Այն այդպես է կոչվում, քանի որ այնտեղ են գտնվում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և Նյու Յորքում Թուքիայի հյուպատոսությունը: Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ում հակահայկական քայլերը, ծրագրերը, գործընթացները թուրքական հատուկ ծառայությունները համակարգում են նշված վայրից: Եթե ավելի պարզ ու կոնկրետ ասենք, ապա Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող անձինք Էրդողանի հետ հանդիպել են թուրքական տարածքում, Թուրքիայի «դաշտում»՝ այսպես ասած, ինչը հատուկ շեշտադրվում է թուրքական լրատվամիջոցներում: Սխալ է կարծել, թե դա պատահականություն է կամ, առավել ևս, մանրուք: Նման հարցերում, այն էլ՝ Թուրքիայի հետ կապված, չեն կարող մանրուքներ լինել:

Իսկ թուրքական կողմը հանդիպումն իր տարածքում կազմակերպելով, կարող եք չկասկածել, ցանկացել է դրան հավել յալ՝ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ՝ ցավոք նաև Հայաստանն ու հայությանը նվաստացուցիչ վիճակի մեջ դնելու իմաստ հաղորդել: Թեպետ, թուրքերը կարող էին և չչարչարվել դրա համար, քանի որ այդ հանդիպման կադրերը, լուսանկարները ինքնին խոսուն են. Փաշինյանը սիրահոժար արել է իրենից պահանջվածը: Հենց միայն այն պատկերը, որտեղ երևում են Էրդողանն ու վերջինիս գիրքը խանդաղատանքով, կարելի է ասել՝ ջերմորեն կրծքին սեղմած ու երջանկությունից ուղղակիորեն փայլատակող Նիկոլ Փաշինյանը, հազարավոր մեկնաբանություններից ու վերլուծություններից խոսուն է: Կրակի վրա լրացուցիչ յուղ է լցնում այն, թե երբ տեղի ունեցավ այդ հանդիպումը: Իսկ այն տեղի է ունեցել հենց նույն Թուրքիայի, նույն Էրդողանի ու նրա տրամադրած «բայրակթարների», «F-16»-երի, թուրքական զինվորականության ներգրավման միջոցով Արցախի ու Հայաստանի դեմ սկսած պատերազմի 4-րդ տարելիցի նախաշեմին:

Ավելին, դա տեղի է ունեցել ընդամենը 1 տարի անց այն բանից հետո, երբ նույն Էրդողանի գործադրած ջանքերով ևս իրականացվեց Արցախի աննախադեպ ու ամբողջական հայաթափումը, պարզ ասած՝ Արցախի հայության դեմ ցեղասպանությունն ու հայրենազրկումը: Եվ ահա, այդ ոճրագործությունից ընդամենը 1 տարի անց Նիկոլ Փաշինյանը, երջանկություն ճառագելով, «Թուրքիայի տանը» հանդիպում է Էրդողանին, նկարվում՝ նրա գիրքը կրծքին սեղմած, ու ընդհանրապես... Հիմա՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի «ելույթի» մասին: Հայաստանի այսօրվա իշխանության ղեկավարը, որ իր պաշտոնավարմամբ, ընդունած որոշումների ու դրանց հետևանքով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին անթիվ աղետներ, կորուստներ ու նորանոր սպառնալիքներ է բերել, գնացել, հասել է Նյու Յորք, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարում է, թե եկել է ասի, որ... «ապագա կա, կա ապագա»: Ավելի մեծ ծաղր հազիվ թե կարելի էր հորինել, ընդ որում՝ ոչ միայն հայերիս հանդեպ, այլև բանականության, իրականության նկատմամբ:

Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից «հիշեց», որ «ապագա կա»-ն եղել է իր նախընտրական կարգախոսը: Այո, 2021-ի ամռանը, արտահերթ ընտրություններով վերարտադրվելիս, նա հենց այդ կարգախոսն էր առաջադրել: Ըստ որում, հիշեցնենք, որ նա հայտարարում էր նաև, թե՝ Արցախի համար էլ կա՛ ապագա: Ինքն էր հայտարարում, այլ ոչ՝ «նախկինները», «դաշնակիցները», ՀԱՊԿ-ը կամ այլմոլորակայինները (սա հատուկ նիկոլապաշտների համար ենք նշում): Դրանից անցել է ավելի քան 3 տարի: Արցախը Փաշինյանը ոչ միայն բացեիբաց ուրացել է, այլև մատնել ծանրագույն, հնարավոր է, անգամ անդառնալի աղետի: Հիմա Ադրբեջանը զավթել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, հիմա Ադրբեջանի բանտերում պահվում են հայ գերիներ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այդ ամենի մասին ՄԱԿ-ի ամբիոնից որևէ բան ասա՞ց Փաշինյանը: Իհարկե, ոչ...

Փոխարենը նա Թուրքիայի նախագահի հետ երջանիկ ժպտում է: Իսկ երբ Փաշինյանը ուրախ-ուրախ ժպտում է, դա նշանակում է, որ հայերս շատ շուտով տխրելու առիթների պակաս չենք ունենալու... Հ.Գ. - Ի դեպ, գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը: Իմացեք, եթե չգիտեք. «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է, և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը՝ ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն»: Ավելորդ մի՛ չարչարվեք՝ հեղինակին պարզելու համար: Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է, կոնկրետ՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին (այո, 44-օրյայի 5-րդ օրը) արված գրառումն է: Մեկնաբանություններն, իրոք, ավելորդ են:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիացի պաշտոնյաները՝ հատկապես նախագահ Մակրոնը և ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոնը այս օրերին ցուցադրում են քաղաքական պոռնկության մաստեր-կլասս...

Հետաքրքիր է, սրանք որքա՞ն են անասունի տեղ դնելու հայ ժողովրդին...

Ի գիտություն Ժան-Նոել Բարրոնի, հայերի բռնի տեղահանման թիվ ԵԿՐՈՐԴ մեղավորը (առաջինը Նիկոլ Անհողն է) Ֆրանսիայի հայատյաց նախագահ Մակրոնն է, ում ամնիջական հովանավորությամբ և քավորությամբ է Նիկոլը 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս...

Ու հիմա, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ինչ-որ հայամետ բաներ է մկկում՝ հույսը դնելով քաղաքականապես անգրագետ և հիմարություններով հրճվող հայության, օրինակ՝ «արիզի քաղաքապետարանը ճանաչեց Արցախի անկախությունը և նմանօրինակ զուգարանի թղթից ավելի էժան արժեք ունեցող փաստաթղթերի ընդունման համար հրճվող որոշ զանգվածի վրա...

Տականք Մակրոնն էլ, ով ջանք չի խնայում Հայաստանում հակառուսական հիստերիա հրահրելու մեջ՝ նպատակ ունենալով դուրս բերել ՌԴ ռազմաբազան Հայաստանից ու դրան փոխարինող ոչինչ չառաջարկելով, հիմա էլ զառանցում է Ադրբեջանի կողմից Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելուց... Հետաքրքիր է, ֆրանսիասեր հայությունը ինչու՞ չի հարցնում Փարիզին, թե իսկ ռուսներին Հայաստանից վռնդելուց հետո ինչո/ւ հենց նույն Ֆրանիսիան չի տեղակայում իր բազաները Գյումրիում ու պաշտպանի մեր տարածքային անձեռնմխելիությունը... Չեն հարցնում, որովհետև իրենք էլ գիտեն, որ Ֆրանսիան յուրահատուկ ստոր երկիր է և թքած ունի Հայաստանի շահերի վրա... Նա ամեն ինչ անում է Հայաստանը ռուսներից մաքրելու և թուրքերին նվիրելու համար...
Հուսամ, 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնի ստորագրությունը Արցախը Բաքվին հանձնելու փաստաթղթի տակ ԲԱՎ է, որ փարատեն Ֆրասնիայի հայասեր և հայապաշտպան լինելու միֆը...»։

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց 2024թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ  փոփոխությանը:

Այս փոփոխությամբ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130 մլն դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250 մլն դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու և ծրագրերի շրջանակն ընդալնելու նպատակով:

Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը համագործակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հետ 1992թ.-ից սկսած: 

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը ներառում են հետևյալ ոլորտները՝ ժողովրդավարություն և կառավարում, տնտեսական աճ և առևտուր, էներգետիկա և ջրային ոլորտ, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ֆինանսական հատված,մասնավոր հատված:

ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացմանը` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:

Քեթրին Զետա-Ջոնսը մերկացել է՝ նշելու ամուսնու՝ Մայքլ Դուգլասի 80-ամյակը։

55-ամյա դերասանուհին Instagram-ի իր գրառմամբ ցուցադրել է նվերի գաղափարը։

Լուսանկարում նա հայելու մեջ բոլորովին մերկ տեսք ունի՝ ետ սանրած մազերով։

«Մորեմերկ. Ավելի քան 25 տարի ամուսնուս ծննդյան տարեդարձը միասին նշելուց հետո, ինձ մոտ ավարտվում են նվերների գաղափարները», - գրել է նա լուսանկարի տակ և հավելել. «Սա նվերի երկրորդ տարբերակն է, առաջին տարբերակը գոլֆի գնդակներն են»:

1

Զետա-Ջոնսն ու Դուգլասը ծնվել են սեպտեմբերի 25-ին։

«Շնորհավոր իմ ու Մայքլի ծննդյան օրը», մակագրել է նա Instagram-ի մեկ այլ գրառում. «Ես սիրում եմ քեզ իմ ամբողջ սրտով»:

Իր հերթին Դուգլասը տարածել է դերասանուհու «Չիկագո» մյուզիքլում լուսանկարը՝ իր սեփական հարգանքի տուրքով։

«Ես սիրում եմ քեզ իմ ամբողջ սրտով», - գրել է նա։ «Թող քո նոր տարին լինի լավագույնը»: 

Զետա-Ջոնսն ու Դուգլասը ամուսնացել են 2000 թվականին։

Ֆոտո

Իրանը կարող է նաև հարվածել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազային․ Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու ծրագրին

Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ

Էր-Ռիադը Կատարին կաջակցի՝ Իրանի դեմ պատասխան գործողություններում. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Թուրքիան դատապարտել է Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա․ Իրանական ԶԼՄ-ներ

Մենք շարունակելու ենք պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա.Իրան. Reuters

Իրանի հարձակումը Ալ Ուդեյդ բազայի վրա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է. Կատարի ԱԳՆ

Կատարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ավիաբազային հասցվել է առնվազն վեց իրանական հրթիռային հարված

Իրանական հրթիռները ճշգրիտ հարվածել են ԱՄՆ բազաներին․ Ալ-Մայադին

Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times

ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել

Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել են Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողությունից․ Սա վերջը չէ․ ԻՀՊԿ

Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ